HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախք. երբ «մայլի» կանայք որոշում են ջանջուլով փըլվըր եփել

Ջավախքում հայտնի ջանջուլով փըլվըրն առանձնանում է իր համային տեսակով ու պատրաստման եղանակով: Փըլվըր (ջեմ) եփելու համար ջավախքցիները հատուկ պատրաստվում են: Օրը պետք է ցրտաշունչ լինի, որպեսզի պատրաստողը կարողանա ամբողջ օրը կրակի դիմաց խառնել ջանջուլը: Ջանջուլը սալորի տեսակ է (ճանճուր, սալոր, շլոր, ալուչա, մամոխ), որին ջավախքցիներն այդպես են անվանում: Սակայն համտեսողներն ասում են՝ ջավախքյան ջանջուլի համն ու հոտն ուրիշ է: Ջավախքի համեմատաբար տաք գյուղերում ջանջուլ աճում է, իսկ որտեղ չի աճում կամ համեմատաբար քիչ է, միրգը գնում են քաղաքի շուկայից: Մեկ ամբողջ օր է տևում եփելու ընթացքը: Երբ «մայլի» կանայք որոշում են փըլվըր եփել, հավաքվում, մաքրում են ջանջուլը: Վաղ առավոտյան կրակ են վառում, լցնում են ջանջուլը և շաքարավազը մեծ կաթսայի մեջ, և հենց այն սկսում է եռալ՝ պետք է անընդհատ խառնել փայտե խառնիչով, որպեսզի հանկարծ ստորին հատվածում կպչուններ չառաջանան: Ջավախքում ասում են՝ ջանջուլն անպայման պետք է «ղռավ կերած» լինի (մեկ անգամ թեթև ցրտահարված լինի), որ համեղ լինի: «Ղռավից» հետո ջանջուլը դառնում է անուշաթթվախառը համի, հաճելի դառնություն է ձեռք բերում և ջրազրկվում է: Ջանջուլով փըլվըրից Ջավախքում պատրաստում են նաև պաստեղ, իսկ պաստեղից էլ՝ ձվաձեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter