Հոկտեմբերի 11-13-ը Ստեփանակերտում անցկացվել է սթրիթ արտի արցախյան առաջին փառատոնը, որին մասնակցել են 6 նկարիչներ ՀՀ-ից և Արցախից: Փառատնը նվիրված էր Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին՝ «Հավերժություն» խորագրով: Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող չորս շենքերի պատերին ամեն մի նկարիչ պատկերել է եղեռնի ժամանակ զոհված արևմտահայ գրողներին և Կոմիտասին: Բացի հեղինակային դիմանկարներից, համատեղ ուժերով շենքերից մեկի վրա պատկերվել է նռան ծառ, որը խորհրդանշում է հավերժություն: Միջոցառումը իրականացրել է «Արցախակերտումը» ՀԿ-ը և Awesome Foundation Yerevan-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել