Մաշտոցի պուրակում անցկացվեց Vegan Fest Yerevan բուսակերական փառատոնը: Բուսակերությանը նվիրված այս միջազգային փառատոնը երկրորդ անգամ էր անցկացում Հայաստանում: Vegan Fest Yerevan-ի կարգախոսն է «Ընտրիր կյանքը»: Կազմակերպիչների խոսքերով փառատոնը նպատակ ունի Հայաստանում տարածել առողջ ապրելակերպի գաղափարը, ինչպես նաև ևս մեկ անգամ հիշեցնել կենդանիների շահագործման խնդրի մասին, նրանց՝ բռնությունից և տառապանքից ազատ ապրելու իրավունքի մասին: Փառատոնի ընթացքում տեղի ունեցան մշակութային, սպորտային և ժամանցային միջոցառումներ, դասախոսություններ առողջ սննդի մասին, բուսական համեղ սննդի հյուրասիրություն, մրցանակների խաղարկություն մասնակիցների միջև, բացօթյա համերգ հրավիրված երաժիշտների մասնակցությամբ և մի շարք այլ անակնկալներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել