HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայ Ֆոքսի գիշերը Երևանում

Օպերայի շրջակայքից ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի քաղաքացիների: Նրանք կրում էին Գայ Ֆոքսի դիմակ, իսկ ձեռքներին պահել էին Շանթ Հարությունյանի նկարը: Բերման ենթարկվածներն են Տիգրան Փարսիլյանը, Արտակ Գևորգյանը, Մաքս Սարգսյանը, Հերբերտ Գևորգյանը, Սուրեն Սահակյանը, Դվին Իսանյանսը, Արա Պետրոսյանը, Վահագն Մինասյանը և Գոհար Սարոյանը: Ոստիկանները քաղաքացիներին բերման ենթարկեցին առանց որևէ պահանջ ներկայացնելու: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ը անգլիացի ազնվական Գայ Ֆոքսի ձերբակալության օրն է: Գայ Ֆոքսի դիմակը, որը օգտագործվում է «V for Vendetta» ֆիլմում, բողոքի շարժման խորհրդանիշ է։ Անցած տարի այս օրը Շանթ Հարությունյանը գլխավորեց Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների» երթը, որը Երևանում վերածվեց ոստիկանության հետ բախումների: «Նոյեմբերի 5»-ի գործով դատարանը վերջերս կայացրեց14 մեղադրական դատավճիռ, 12 քաղաքացի պատիժ կկրի ազատազրկման վայրերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter