HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրադադարից 20 տարի անց՝ խաղաղության հույսով

1980-կան թվականների վերջում Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածքում հայկական բնակչության նկատմամբ բռնություններն ու Արցախի ազատագրական ու Հայաստանի ԽՍՀ-ի հետ վերամիավորվելու պայքարը 1990թ. հանգեցրեց լայնամասշտաբ պատերազմի: Հայաստանը հանդես եկավ որպես Արցախի անվտանգության երաշխավոր և հայկական ուժերին հաջողվեց ազատագրել Արցախը: 1994թ. կնքվեց հրադադարի մասին պայմանագիր: Պատերազմը դե յուրե այդպես էլ չավարտվեց: Այսօր չավարտված պատերազմի ու Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումների հետևանքներն իրենց վրա զգում են հատկապես սահմանամերձ շրջաններում: Այստեղ վերջին տարիներին կրակոցները գրեթե չեն դադարում` սահմանելով ապրելու նոր կանոններ: Տեղի բնակիչները 20 տարուց ավելի է՝ «պատանդի» կարգավիճակում են` խաղաղության ու պատերազմի միջև: Գյուղը լքելը` խրամատ լքելու պես մի բան է` անհնարինին մոտ: Նկարահանումները կատարվել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter