HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այստեղ միշտ ապրիլի 24 է

Սառա Անջարգոլյան

Սառա Անջարգոլյան

Ինձ հնարավորություն էր ընձեռվել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեն անցկացնել Արցախի շփման գծում երիտասարդ զինվորների հետ, ովքեր իրենց երկամյա զինվորական ծառայությունն են անցնում բանակում:

Իմ մի մասն ուզում էր լինել Երևանի Հանրապետության հրապարակում՝ հազարավոր մարդկանց հետ, ովքեր վայելում էին Սերժ Թանկյանի և System of a Down-ի ռոք երաժշտությունը: Իմ մյուս մասն էլ ուզում էր լինել Լոս Անջելեսում բնակվող իմ ընտանիքի հետ, որը պատրաստվում էր «Արդարության երթին», որի արդյունքը 160 հազար քաղաքացիների խաղաղ ցույցն էր Հոլիվուդի փողոցներում: Բայց ես այստեղ էի, ցուրտ և ցեխոտ խրամատներում, այս տղաների հետ, տասնյակ կիլոմետրեր հեռու Երևանից և հազարավոր կիլոմետրեր հեռու Լոս Անջելեսից:

Այստեղ լուրջ նախապատրաստական աշխատանքներ չէին տարվել ապրիլի 24-ին ընդառաջ. ոչ իրարանցում, ոչ պաստառներ, ոչ ելույթներ, ոչ հատուկ վերնաշապիկներ կամ թևկապներ չէին պատրաստվել: Այստեղ հիմնականում խաղաղ էր, ինչի համար այս տղաները շնորհակալ էին: Մեզանից յուրաքանչյուրի՝ մյուսին տված հարցը, թե «ինչ ես անելու ապրիլի 24-ին», տարօրինակ էր հնչում այստեղ, քանի որ այս երիտասարդները պիտի անեին ճիշտ նույնը, ինչ արել էին ապրիլի 23-ին, 22-ին, անելու էին 25-ին և այսօր՝ մայիսի 9-ին:

Այս զուգահեռ իրականություններում, կարծես, ամսաթիվը որքան որ կորցրել էր իր նշանակությունը, նույքան էլ՝ արժևորվել...միաժամանակ և հավասարապես...որովհետև այստեղ միշտ ապրիլի 24 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter