HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրինա Ղազարյան. «Թող ասեն, թե մեր պայքարը դանդաղ է, ծուռ է, բայց մենք չենք հանձնվի»

Արդեն հինգ ու կես տարի է, ինչ Իրինա Ղազարյանները պայքարում են 2010 թվականի դեկտեմբերի 17-ին Հադրութի զորամասերից մեկում մահացած որդու՝ հետախույզ Արթուր Ղազարյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Ղազարյանի ծնողները չեն ընդունում որդու մահվան պաշտոնական վարկածը, որի համաձայն Արթուրի գլխում չարորակ ուռուցք է հայտնաբերվել: Մայրը շեշտում է, որ դա ուռուցքի նշան լինել չի կարող, սակայն մինչ օրս իրավապահները եւ դատախազությունը անտեսում են գործը վերանայելու Ղազարյանների պահանջները: Մինչդեռ Ղազարյանները նշում են, որ որդին իրականում սպանվել է զորամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով: Իրինա Ղազարյանը բանակում սպանված այլ զինծառայողների մայրերի հետ ամեն շաբաթ բողոքի ակցիաներ է իրականացնում Կառավարության եւ նախագահական նստավայրի մոտ եւ վստահ է, որ ուշ թե շուտ իր պայքարը արդյունք կտա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter