HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանապահ Կոթի. չդադարող կրակոցներ

Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղը նույնպես զերծ չի մնացել ադրբեջանական կրակոցներից: Կոթեցիները, կամ, ինչպես իրենք են ասում` կոթգեղցիները, իրենց գյուղը կոչում են ոչ միայն սահմանամերձ, այլև սահմանապահ: Սեպտեմբերի 1-ից 3-ը չընդհատվող կրակոցների ընթացքում Կոթին խոշոր վնասներ է կրել. երկու հոգի վիրավորվել են, այժմ գտնվում են Երևանի Մուրացան հոսպիտալում: Փամփուշտների հետքեր կան տների տանիքների, պատերի վրա, կոտրվել են պատուհաններ, վառվել են մեքենաներ, խոտի դեզեր: Կրակի տակ է եղել գյուղի դպրոցը: Այժմ համեմատաբար հանգիստ է Կոթիում, չնայած օրվա տարբեր ժամերի կրակոցների ձայներ են լսվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter