HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրբ Սարգիսը, սիրո խորհրդանիշ խուրման, «աղջիկ փախցնոցի»-ն

Ծանոթ չեմ Սուրբ Սարգսի օրվա խորհրդանիշների ամբողջ շարքին, բայց եկեղեցի տանող գետնանցումում խուրմա վաճառող տատիկն ասաց, որ արդար ջրով ջրված այդ հատապտուղը նույնպես սիրո խորհրդանիշն է, մեկ ճյուղն ընդամենը 100 դրամ: Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում առևտուր անել չի կարելի` արգելում են: Գետնանցումից կարելի է ձեռք բերել մոմերի խրցակ, ձնծաղիկ, համեստ փաթեթավորմամբ աղի բլիթ` կրկին 100 դրամով: Խաչերը, սրբապատկերներով հուշանվերներն ու մեծ ծաղիկները մի քիչ ավելի թանկ են. երևի այդ պատճառով է, որ դրանց գնորդներն էլ էին քիչ: Իսկ եկեղեցու բակում տոնի պաշտոնական մասն է. հոգևորականներ, պաշտոնյաներ, ժողովուրդ և մեծ հերթ` եկեղեցի մտնելու համար: Հերթից մի փոքր այն կողմ «աղջիկ փախցնոցի» են խաղում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter