HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շնողի անտառի «մահվան հովիտ»-ը

Շնող գյուղի մոտակա անտառում (Լալվարի անտառտնեսություն) կա մի լանջ, որտեղ վերջերս անտառահատումներ են իրականացվել` մոտ 500 թարմ հատված ծառեր թեք լանջի վրա: Այդպիսի հատումները չեն կարող համապատասխանել հաստատված չափորոշիչներին, քանի որ կատարվել են 30-40 աստիճան թեքությամբ լանջի վրա` մեծացնելով սողանքների հավանականությունը: Հատվել են ծառերի զգալի մասը, ինչի արդյունքում անտառն ինքնավերկանգնվելու հնարավորությունից զրկվել է: Լուսանկարներում երևում է, որ այդ ծառերը հատվել են վերջին ամիսների ընթացքում: Լանջը գտնվում է Թեղուտի հանքի կողքով անցնող ճանապարհի վրա, որը ձգվում է մոտ 20 կմ: Ճանապարհը կառուցել են հանքը շահագործողները, քանի որ նախկին ճանապարհի տեղն այժմ հանքի պոչամբարն է: Լուսանկարներն արվել են ճանապարհի առաջին 5-7 կմ-երին, այնտեղ կան մի քանի նմանատիպ լանջեր, որոնց վրա ծառերը, գրեթե ամբողջովին, հատված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter