HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարմին եւ հոգի. քանդակագործ Գագիկ Գևորգյանի անհատական ցուցահանդեսը

«Նարեկացի» արվեստի միությունում այսօր տեղի ունեցավ քանդակագործ Գագիկ Գևորգյանի «Մարմին և հոգի» անհատական ցուցահանդեսը: Գագիկ Գևորգյանն ապրել ու ստեղծագործել է Լիբանանում, որտեղ էլ մինչ օրս ցուցադրվում են նրա քանդակները: Նրա ամենահայտնի գործերից մեկը Մեսրոպ Մաշտոցի կոթողային հուշարձանն է Բեյրությում: Նա սովորել է Մարտիրոս Սարյանի անվան նկարչական թեքումով մասնագիտացված միջնակարգ դպրոցում, Մանկական գեղագիտական կենտրոնում, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակագործության բաժնում, Գեղարվեստի ինստիտուտում և դասավանդել է քանդակ, նկար առարկան Բեյրութի Հայկազյան համալսարանում: «Մարմին և հոգի»-ն քանդակագործի առաջին անհատական ցուցահանդեսն է հայրենիքում, որի շրջանակներում ցուցադրվեց 20 քանդակ և 8 գրաֆիկական աշխատանք: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 29-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter