HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աքրամ Այլիսլի և Լուսիկ Ագուլեցի

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին իր «Քարե երազները» վեպում պատմում է իր ծննդավայր Ագուլիսի մասին: Գրքում նա գրում է նաև փոքրիկ աղջիկ Լուսիկի մասին, որ տատի մոտ հյուր էր գալիս Ագուլիս և անընդհատ նկարում էր: Այդ փոքրի աղջիկ Լուսիկը՝ նույն ինքը Լուսիկ Ագուլեցին, հիշում է իր և Աքրամ Այլիսլիի հանդիպումը: Նա կարոտով պատմում է դրախտավայր Ագուլիսի, ինչպես նաև այնտեղ հայերի և ադրբեջանցիների ապրած համատեղ կյանքի մասին: Լուսիկ Ագուլեցին հպարտությամբ կրում է Ագուլեցի անունը, նույնն էլ անում է Աքրամ Այլիսլին: Չէ՞ որ Ագուլիսը ջարդերից հետո վերանանվել և դարձել է Այլիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter