HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ ինչու՞ չեն հարուցվում վարույթներ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստեղծվել է 2012թ. հունվարի 9-ին՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի առաքելությունը երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի օրենքով վերապահված հիմնական գործառույթներն են` բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը, դրանց վերլուծությունը և հրապարակումը, ինչպես նաև, օրենքով սահմանված դեպքերում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման և էթիկայի կանոնների խախտումների բացահայտումը և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը: Շուտով կլրանա հանձնաժողովի գործունեության 4 տարին, սակայն բացի ռեեստրը վարելուց և հայտարարագրերը հրապարակելուց հանձնաժողովը որևէ այլ բանով աչքի չի ընկել: Ինչու՞:
Այս և նմանատիպ այլ հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ մեր հյուրից՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter