
«Հրապարակ». գեներալ Մանվելի կողմնակիցները ծեծել ու կրակե՞լ են ակտիվիստների վրա
«Հրապարակի» տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել, որը կապված է փետրվարի 12-ին այստեղ կայանալիք գյուղապետի ընտրությունների հետ:
Թեկնածուները երկուսն են՝ գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, ով ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, և նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, ում սատարում է Հրանտ Գրիգորյանի հորեղբայրը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը:
Ըստ «Հրապարակի» աղբյուրների՝ գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցները ծեծի են ենթարկել Զարզանդ Գրիգորյանի համար աշխատող մի քանի ակտիվիստի: Որոշ տեղեկություններով՝ նույնիսկ կրակել են նրանց ոտքերի տակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել