HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Դատախազի օգնականը կավատի հովանավո՞ր

ՀՀ ոստիկանությունից 2006թ. մարտին Գլխավոր դատախազություն ուղարկված մի գործում քույրեր Գ.-ն եւ Ս.-ն ցուցմունք են տվել, որ Երեւանի բնակիչ Գայանե Դարբինյանն իրենց տարել է Դուբայ, որտեղ էլ նրանք ենթարկվել են սեռական շահագործման: Սակայն նրանք իրենց ցուցմունքներում դժգոհություն չեն հայտնել Գայանեից: Մեր աղբյուրներից մեկը տեղեկացրել է, որ քույրերը դատախազությունում ցուցմունք են տվել, որ իրենց ապօրինաբար երեք օր պահել են Ոստիկանության վեցերորդ վարչությունում եւ ցուցմունք կորզել: Իրենց բողոքում նրանք նաեւ գրել են, որ դատախազության քննիչները նույնպես իրենցից ցուցմունքներ են կորզել: Դատախազության մեր աղբյուրը հայտնեց, որ քույրերին նման դիմում հուշել է գրել Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի օգնականը, որը հովանավորում է կավատ Գայանե Դարբինյանին:

Գլխավոր դատախազության մամլո ծառայությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ Ոստիկանությունից ստացած նյութերի հիման վրա հարուցված է քրեական գործ: Գայանե Դարբինյանը մեղադրվում է ՀՀ քր.օր.-ի 262 հոդվածով (Պոռնկության կազմակերպում): Քննությունը շարունակվում է:

Իսկ Գայանե Դարբինյանի հետ դատախազության աշխատակցի ունեցած կապի մասին մեր հարցմանը որեւէ պարզաբանում չտրվեց:

Քննությամբ պարզվել է, որ երկու քույրերը Դուբայ են մեկնել Երեւանից:

Իսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի օգնականը ի պաշտոնե սպասարկում է «Զվարթնոց» օդակայանը: Մեր տեղեկություններով՝ դատախազի օգնականը միջնորդել է այս գործը կարճելու համար, սակայն արդյունքի չի հասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter