Տանիքները փլուզվել են ձյան շերտի ծանրությունից
Փետրվարի 3-ին տեղեկատվություն է ստացվել, որ փլուզվել է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ Ռ.Հակոբյանին պատկանող անասնագոմի ազբոշիֆրե տանիքը: Ըստ նախնական գնահատման՝ փլուզման պատճառ է եղել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ կուտակված ձյան շերտի ծանրության պատճառով փլուզվել է նաև Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչ Մ.Մարոյանին պատկանող տան ազբոշիֆրե տանիքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել