HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

ԳԹԿ-ի տնօրենը հրաժարվեց իր պաշտոնից

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանն իր պաշտոնից ազատման դիմում է գրել՝ նշանակվելով ԳԹԿ-ի առաջադրանքների մշակման և մեթոդական օժանդակության բաժնի պետի պաշտոնում: Այս մասին «Հետքին» հայտնեց ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հրամանով՝ ԳԹԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԳԹԿ փոխտնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Բաղդասարյանը:

«Արսեն Բաղդասարյանը երկար ժամանակ աշխատել է որպես Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն: Կարելի է ասել, որ նա եղել է ԳԹԿ-ի ստեղծման ակունքներում: Նա նաև «Թիմս» միջազգային ստուգատեսի հայաստանյան համակարգողն է»,- նշեց Գայանե Մանուկյանը:

Գուրգեն Խաչատրյանը տարեվերջի իր ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել էր, որ, նշանակվելով թիվ 2-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, չի կարող երկու պատասխանատու պաշտոնները համատեղել:

Այս հայտարարությունից հետո նա դիմում է ներկայացրել ՀՀ կառավարություն՝ հրաժարվելով ԳԹԿ տնօրենի պաշտոնից: Գայանե Մանուկյանն ավելացրեց, որ ՀՀ կառավարությունը մրցույթ կհայտարարի՝ ԳԹԿ տնօրենի թափուր պաշտոնի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter