HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աքորիի դպրոցում կաթվածահար վիճակ է. դասերն անհապաղ չվերսկսելու դեպքում երեխաները կմնան նույն դասարանում

Աքորի գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցիչները շարունակում են իրենց բողոքը: Ուսումնական պարապմունքներն այստեղ դեռևս չեն վերսկսվում: Այսօրվա դրությամբ դպրոցի աշակերտների բացակայությունը կազմում է 170 ժամ, դասերը անհապաղ չվերսկսվելու դեպքում աշակերտների բացակայությունը կհատի 200 ժամի սահմանը, իսկ այս դեպքում 350 աշակերտ, ըստ օրենքի, սահմանված կարգով կմնա նույն դասարանում:

Փետրվարի 3-ին ուսուցիչները և աշակերտների ծնողները կրկին ցույցի են դուրս եկել Աքորիիում: Դպրոցի տնօրեն Անահիտ Մուսայելյանը իր անվտանգությունն ապահովելու համար ոստիկանություն է հրավիրել դպրոց: «Ոստիկանները մեզ հետ շատ բարեկիրթ են վերաբերվել, նրանք ուղղակի հետևում էին ցույցի ընթացքին»,- ասաց դպրոցի արհմիության տեղկոմի նախագահ Շուրա Սիմոնյանը:

Ցույցի ժամանակ Անահիտ Մուսայելյանը «Աքորու միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Սեդա Խլոպուզյանին ազատել է աշխատանքից և լուծել 31.05.2006թ.-ի թիվ 3` գործատուի հետ կնքած նրա աշխատանքային պայմանագիրը:

Անահիտ Մուսայելյանը նույն հրամանով լուծել է նաև դպրոցի տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Վալերիկ Սիմոնյանի աշխատանքնային պայմանագիրը: Նա աշխատանքից ազատելու որոշում է կայացրել դպրոցի տնտեսվարի, հաշվապահի և գրադարանավարի համար, սակայն հետո փոշմանել և չեղյալ է հայտարարել իր որոշումը:  

Տնօրենի աշխատանքային գործունեության առաջին հրամանները Անահիտ Մուսայելյանը ուսուցչանոցի հայտարարությունների տախտակին փակցրել է 2 ոստիկանների ուղեկցությամբ:

Ի պատասխան տնօրենի գործողություններին` դպրոցի արհմիութենական կազմակերպության ընդհանուր ժողովը տարածել է հայտարարություն` ի գիտություն բոլոր պետական կառույցների և պետական այրերի, հասարակության ամենալայն շերտերի:

Հայտարարության տակ ստորագրած մանկավարժական կոլեկտիվի 32 անդամներ հայտարարել են. «Մեր պայքարն արդար է, որի համար չենք երկնչում ցանկացած պատիժ կրելուց, հայտնում ենք, որ ներքոստորոգրյալ որևէ անձի նկատմամբ ցանկացած պատիժ (նկատողություն, վարչական տույժ կամ աշխատանքից հեռացում) կիրառելու դեպքում, այդ պատիժը պետք է կիրառվի այս ցուցակի մնացած բոլոր անդամների վրա, քանի որ բոլորս գտնվում ենք իրավական նույն կարգավիճակում»:

Հայտարարության մեկ օրինակը բողոքի կազմակերպիչները փետրվարի 3-ին ուղարկել են վարչապետ Տիգրան Սարգսյանին: Փետրվարի 6-ի դրությամբ դպրոցի տնօրենի և ուսուցիչների հարաբերությունները շարունակում էր մնալ լարված: Ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժնի կողմից դպրոցում ոստիկանների հսկողություն էր սահմանված:

Այս կապակցությամբ «Հետքը» Անահիտ Մուսայելյանին մի քանի հարց ուղղեց:

-Ինչպե՞ս եք գնահատում դպրոցում ստեղծված իրավիճակը, և, Ձեր կարծիքով, ո՞րն է դրա պատճառը: 

- Ուսուցիչները պահանջում են, որ ես ինքնակամ հրաժարվեմ: Իրենք մեկնաբանում են, որ արդարություն են պահանջում, անարդար ընտրություն է եղել: Ես մեկ անգամ ևս ասում եմ, եթե անարդար ընտրություն է եղել, թող դիմեն դատարան, թող դատարանը որոշի` արդար, թե անարդար է անցել ընտրությունը:

- Քանի՞ աշակերտ է այսօր դասի եկել:

-Ես հիմա հստակ չեմ կարող ասել, որովհետև աշակերտներ կային, ովքեր դպրոց եկան 2-րդ ժամից, աշակերտներ կային, ովքեր տեռորի ենթարկվեցին ծնողների կողմից: Ծնող կար, ով ահաբեկվելով` իր 2 երեխայի ձեռքից բռնած հեռացավ դպրոցից: Ես չեմ կարող ասել, թե քանի աշակերտի հետ է դաս պարապվել, որովհետև ցուցակները ինձ մոտ չեն: Մենք ունենք 351 աշակերտ, ինձ թվում է` այսօր դպրոց է հաճախել 20 աշակերտ: Ես կոնկրետ տվյալներ հիմա չունեմ, բայց կարող եմ ձեզ ներկայացնել: Դաս են պարապել 6 ուսուցիչներ: Որովհետև մեզ մոտ արտակարգ իրավիճակ է, ես նույնպես դաս եմ պարապել:

-Դուք 20 տարվա մանկավարժ եք, հունվարի 26-ից պաշտոնավարում եք էքստրեմալ վիճակում և չեք կարողանում դպրոցական կյանքը դնել բնականոն հունի մեջ, ո՞րն եք համարում ելքը:

-Ես մտածում եմ, որ ի վերջո պետք է վերջակետ դրվի: Չեմ կարող ասել ինչ ձևով, բայց ինչ-որ ձևով պետք է վերջակետ դրվի: Ես մտածում եմ, որ ես, լինելով ներողամիտ մարդ, անգամ այս ծանր պայմաններում, ուզում եմ հաշտության եզրեր գտնել կոլեկտիվի հետ: Ես ընդունում եմ իրենց բոլոր պայմանները, բացի մեկ պայմանից, որը վերաբերում է իմ «անարդար» ընտրությանը: Ես անարդար ձևով չեն ընտրվել և միանշանակ ասում եմ` ես արդար եմ ընտրվել:

-Դուք համաձայն չե՞ք լինի, որ նորից անցկացվի ընտրություն:

-Գիտեք ինչ, ես ընտրված տնօրեն եմ: Ես ինչո՞ւ պետք է ապացուցեմ, եթե համաձայնեմ նոր ընտրության, դուրս կգա, որ ես արդար չեմ ընտրվել:

Աքորիի դպրոցում արդեն իսկ անկառավարելի վիճակ է: Դպրոցի գրեթե բոլոր ուսուցիչները գտնում են, որ այսպես այլևս շարունակել հնարավոր չէ: «Հետքը» կրկին դիմեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Վերջինս խիստ զայրացած էր: «Հենց այս պահին փորձում ենք օրինական ճանապարհով լուծել խնդիրը: Արդեն աշակերտների բացակայությունը հասել է 170 ժամի: Ես ստիպված եմ ավտոբուսներով գյուղի աշակերտներին տեղափոխել քաղաքի դպրոցներից մեկը՝ դասերի մասնակցելու համար»,- ասաց Արթուր Նալբանդյանը:

Մի՞թե Անահիտ Մուսայելյանի` դպրոցի տնօրեն աշխատելը ավելի կարևոր է, քան 351 աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների անդորրը, հարցրի մարզպետին: «Կարևոր չէ, սակայն պետք է օրենքը գործի»,- ասաց մարզպետը: Այդուհանդերձ, Արթուր Նալբանդյանը հայտնեց, որ փետրվարի 7-ին վերջնականապես կլուծի Աքորիի դպրոցի տնօրենի  և աշակերտների ուսումնական պարապմունքների վերսկսման խնդիրը:

Մեկնաբանություններ (7)

Ira
eeeeeeeeeee, inch orenq, inch ardar @ntrutyun, et ardar u tapanciq anardarutyuna urish vochinch
Anna
Aidpes el chhaskaca, te Gagikn inch er uzum asel:)
Գագիկ
Խմբագիր Բարսեղյանին-Հետք, մինչեւ հիմա կարծում էի թե կան ինչ որ լրատվամիջոցներ, որոքն ինչ որ չափով փորձում են անկողմնակալ երեւալ գոնե, երկու շաբաթ է դուք ընդֆգծված չեք տեղադրում իմ մեկնաբանությունները Աքորու դպրոցի իրադարձությունների հետ կապված: Այո գուցե եւ օրենքն է խախտետվել այդ դպրոցում, բայց որ մի քանի ագհրեսիվ տարրե որոնք տեռորի են ենթարկում բոլոր դասի եկող ուսւոցիչներին, աշակերտներին եւ իբր իրենց ազնիվ նպատակների համար սեվացնում ու հայհոյում բոլորին, ու այդ ամենը անպատասխան, նրանց ասում են օրինական գործադուլ հայտարարեք, չէ ասում են, ասում են դատարան դիմեք չէ ասում են, մենք պտի անօրինական հասնենք մեր նպատակին, պահպանենք մեր աղանդավորական որջը: Ի վերջո թքած ով է նման կրթական հաստատության տնօրենը անձամբ չեմ ճանաչում ոչ ընտրվածին ոչ չընտրվածին: Դուք ձեր լրագրողներով թիրախ եք դարձնում անօրիանակ գործող պաշտոնյային ղալմաղալ անում թե անօրինական են գործում եվ լավ եք անում, հիմա էլ իբր անկողմնակալ հոդվածի տակ միտումնավոր թողնում եք միայն անօրինական , դպրոցը իրենց անձնական շահերին ծառայեցնողների մեկնաբանոթւյունները, այս կերպ ցույց տալով ձեր իրական դեմքը: Խմբագիր դու մի հատ անձամբ գնա այդ գյուղ ու զրուցի մարդկանց հետ, մարզերի դպրոցները մեր երկրի ֆեոդալական կարգերի շարունակությունն են եւ գյուղական կյանքը ամեն կերպ ենթակա է դպրոցի օրենքներին: Գնա հանդիպի մարդկանց հետ, տես ինչեր են արել էդ աղանդավոր ուսւոցիչները երեխաների գլխին: Օրենքով պիտի լինի էս երկրում, ինչքան էլ դաժան լինի: Դատարանին չեն վստահում թող օրինական գործադուլ անեն: Ե վ վերջում ձեզ PR անելու համար չդնեք այս մեկնաբանությունը թե տեսեք տեսեք, ես սա միայն ձեզ համար եմ գրել, քանի որ այսօրվանից այլեւս չեմ մտնելու ձեր կայք , մնացածների շարքում դուք ավելի լավը չեք:
Anahit
Մի՞թե Անահիտ Մուսայելյանի` դպրոցի տնօրեն աշխատելը ավելի կարևոր է, քան 351 աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների անդորրը? Hayastan ahxarh:-(((
ditord
hargeli xmbagrutun inchi eq pchacrel im mekabanutyan bovandakutun@ der xmbagrumov.achqis duq el sranc mi masn eq....gone graget xmbagreq ,vor kardacox@ ban haskana gracic.....el der tertin el chem vstahi. haramvel e amen inch@ hayastanum....ahavor cavali eeeeeeeee.ays meknabanutyun@ terti xmbagrutyan hamar e
ditord
xexch joxovurd ....aysqan stres ?inchi hamar.ete orenq@ chi carayum joxovdi shahin ,mecamasnutun@ dem e ayd dzer orenqin arje hetevel dra katarman@?mavand ,vor gitenq ,vor joxovurd@ chisht e!!!!!!!!!!chem haskanum varchapeti ev naxarari pahvacq@ ays harcum ,mite Aqorin aydqan heru e ev djvar e gal harc@ texum lucel,te sa arden demq@ patrac korupcia e?keccceq Aqoreciner kecceq husov em artajika @ntrutunerin bolor petakan ayrerin khishacneq rusakan asacvacq@zinveq hamberutyamb
Մտածող
Եվ տխուր է, և թախծալի;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter