HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Մուսայելյանն ազատվել է Աքորիի դպրոցի տնօրենի պաշտոնից, բայց պնդում է, որ «դպրոցից չի գնալու» (վիդեո)

Փետրվարի 7-ին Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Մուսայելյանը տնօրենի պարտականություններից ազատվելու դիմում է գրել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի պահանջով: Մարզպետը նշանակել է դպրոցի տնօրենի պաշտոնակատար:

Այդուհանդերձ, Աքորիում կրքերը այսօր չէին հանդարտվում, քանի որ Անահիտ Մուսայելյանը իրավիճակը ազնվորեն չէր ներկայացրել մարզպետի որոշումից դեռևս անտեղյակ ուսուցիչներին: Նա այս առավոտյան ուսուցիչներին հայտարարեց, թե իբր վաղը դպրոցում նշանակվելու է տնօրենի պաշտոնակատար, իսկ մեկ ամիս հետո անցկացվելու է տնօրենի նոր ընտրություն:

«Դուք ելք չունեք՝ ապացուցելու, որ ընտրությունը կեղծիքներով է եղել, ես էլ չեմ կարողանում ձեզ ապացուցել, որ ընտրությունը արդար է եղել: Քանի որ ես այլևս չեմ կարող որևէ դպրոց նորից գնալ, քանի որ մրցույթով պետք է նորից ուսուցիչ աշխատեմ, միակ տարբերակն այն է (որովհետև ես էլ իմ ճիշտն ունեմ, որովհետև ընտրված մարդ եմ, ես էլ իրավունք ունեմ իմ պահանջները դնելու), նշանակում են ինձ ժամանակավոր պաշտոնակատար, հայտարարում են նոր ընտրություն, մենք գնում ենք նոր ընտրության»,- ասաց Անահիտ Մուսայելյանը:

Նա ուսուցիչներին հայտարարեց, որ տնօրենի նոր ընտրությանը կրկին մասնակցելու և հաղթելու է: Այնուհետև Անահիտ Մուսայելյանը մեկ այլ առաջակ արեց ուսուցիչներին. «Եթե դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվում է դպրոցի ուսուցիչներից մեկը, ես պետք է լինեմ ուսմասվար»:

Այս դեպքում ուսմասվար Սեդա Խլոպուզյանը, ով Աքորիի միջնակարգ դպրոցում աշխատել է մոտ 45 տարի, դուրս է մնում աշխատանքից: «Մտածեք. եթե ուզում եք՝ Սեդա Խլոպուզյանը մնա իր աշխատանքում, ուրեմն պետք է համաձայնեք, որ ես լինեմ դպրոցի տնօրենի պաշտոնակատար»,- ուսուցչներին ասաց Անահիտ Մուսայելյանը:

Նա շարունակեց. «Դուք ուզում եք, որ ընտրված տնօրենը դիմում գրի, դուրս գա: Ես խնդրում եմ՝ ամեն մեկդ ձեզ իմ միամիտ կարգավիճակում դրեք: Ես ընտրված տնօրեն եմ, որևէ մեկը ինձ չի կարող ասել, դիմումը վեր կալ ձեռովդ գրի: Եթե ես էս չափի զիջման եմ գնում հանուն երեխաների, ես ձեր ասածն եմ անում: Այսինքն՝ դուք ուզում եք նոր ընտրություն, ես գնում եմ նոր ընտրության: Վերջ, էս ա միակ ելքը»:

Այնուհետև Անահիտ Մուսայելյանը իր խոսքում բացահայտեց, որ Լոռու մարզպետարանում տնօրենի պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել. «Ես իմ դիմումում հենց այդպես էլ գրել եմ, որ հանուն երեխաների ես ինքնակամ հրաժարվում եմ իմ իրավունքից և գնում եմ: Սենց բան, երևի ոչ մեկը չանի, սա մի եզակի դեպք ա, որ ընտրված տնօրենը չի կարա սա անի, բայց հանուն երեխաների, ես գրում եմ, ինձ նշանակում են տնօրենի պաշտոնակատար, մեկ ամիս հետո անց է կացվում նոր ընտրություն, ամբողջ կոլեկտիվը գալիս է ընտրությանը ներկա է լինում, հատիկ-հատիկ տեսնում եք, թե ինչքան քվեաթերթիկ հանեցին, ովքեր ինչպես ընտրեցին»:

Անահիտ Մուսայելյանը վստահ է, որ տնօրենի նոր ընտրություններում կառավարման խորհրդի անդամների 8 քվեից նորից ստանալու է 5-ը: «Դրա համար կամովին ես մեկ ամիս գնում եմ դպրոցի տնօրենի պաշտոնակատար»,- ասաց նա:

Այնուհետև դպրոցի արհմիության տեղկոմի նախագահ Շուրա Սիմոնյանը ասաց կոլեկտիվին. «Տիկին Մուսայելյանը մեկ վարիանտ է ընտրում, ինքը ուզում է լինել միայն ԺՊ, քննարկենք»: Նա կոլեկտիվի անդամներին առաջարկեց ներկայացնել իրենց կարծիքները:

«Դավոյան ջան, ասա»,- ուսուցչուհիներից մեկին ձայն տվեց արհմիության տեղկոմի նախագահը: «Այս պարագայում ես համաձայն չեմ, որ դուք ԺՊ լինեք, ընկեր Մուսայելյան: Տնօրենի նոր ընտրությանը համաձայն եմ: Մեկ ամիս հետո, եթե դուք արդար տնօրեն ընտրվեք, ես Ձեր կողքին կկանգնեմ»,- ասաց ուսուցչուհի Դավոյանը: «Ես դպրոցից չեմ գնալու»,- ուսուցչուհուն պատասխանեց Անահիտ Մուսայելյանը:

«Այս պահի դրությամբ ես էլ եմ կարծում, որ ընկեր Մուսայելյանի ԺՊ լինելը դպրոցում կրքերը ավելի կբորբոքի»,- ասաց մաթեմատիկայի ուսուցչուհի Լիանա Նիազյանը: Ուսուցիչները միաձայն ասում էին, որ դպրոցի շահերից չի բխում Անահիտ Մուսայելյանին նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Անահիտ Մուսայելյանն այս դեպքում կրկնեց ուսմասվար դառնալու իր առաջարկությունը: «Եթե ես չեմ գնում ԺՊ, գնում եմ ուսմասվար, որովհետև էդ ուսմասվարներն ազատված են: Եթե ես գնում եմ ուսմասվար, տիկին Խլոպուզյանը դուրս է մնում աշխատանքից»,- ասաց նա:

Սրանից հետո հավաքված ավելի քան 40 ուսուցիչները սկսեցին գոռալ՝ առանց միմյանց լսելու: Նրանք բոլորը դեմ էին, որ Անահիտ Մուսայելյանի պատճառով ուսումասվար Սեդա Խլուպուզյանն ազատվի աշխատանքից:

Ստեղծված իրավիճակում «Հետքը» զանգահարեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: «Անահիտ Մուսայելյանը այլևս Աքորիի դպրոցի տնօրեն չէ»,- ասաց մարզպետը՝ հաստատելով Մուսայելյանի պաշտոնավարման վերաբերյալ փետրվարի 7-ի իր որոշումը:

Տնօրենի պաշտոնակատար նշանակվելու Անահիտ Մուսայելյանի հայտարարության վերաբերյալ Արթուր Նալբանդյանն ասաց. «Տնօրենի պաշտոնից ազատել ենք, որ պաշտոնակատար դնե՞նք. դա հնարավոր բան չէ: Նա Աքորիի դպրոցում որևէ պաշտոն չի կարող ունենալ: Փետրվարի 9-ին՝ առավոտյան ժամը 9-ին, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչը դպրոցի մանկավարժական կոլեկտիվին կներկայացնի մեր կողմից նշանակված տնօրենի պաշտոնակատարին, ով դպրոցի ուսուցիչներից մեկն է: Իսկ մեկ ամիս հետ դպրոցի տնօրենի ընտրության համար կառավարման խորհրդի կողմից կանցկացվի նոր ընտրություն: Անահիտ Մուսայելյանը մեզ մոտ ցանկություն է հայտնել տնօրենի 2-րդ ընտրությանը մասնակցելու համար, որին մենք չենք առարկել»:

Մեկնաբանություններ (17)

Andzrev
Իսկ հասուն և խելամիտ ծնողի համար երեխայի ուսուցիչը կարևոր է լինի գրագետ ու իսկական մանկավարժ, այլ ոչ թե-Հոքրիս Բիձու Տղենա Լավը կլի(լոռվա բառբառը շատ եմ սիրում։ՃՃՃ
Andzrev
Ու գիտեք ինչն է զարմանալի՞- Աշակերտի ինչ գործն է տնորենին ով՞ ընտրեց, որ՞տեղից է, աշակերտը գնում է դպրոց դաս սովորելու, ոչ թե ցույցի(Համենայն դեպս ես դպրոց միայն սովորելու եմ գնացել)...Դե նրանց էլ մեղադրել չի կարելի - երևի մնացել են «Հրեշտակների Դպրոցի» «Գռոյկեքի տակ».. Աշակերտներ -Սովորեք , Կարդացեք- Դեբիլ Սերիալներ մի նայեք, մի խայտառակեք ձեզ... Ուրիշ բան չեմ ասում- Թումանյանական շունչը մի վերածեք Ռաբիզության...
Mocart@ veradarnum e
ara gayane es inches....vor asum enq aqorin chzargacav uremn chzargacav....kgnas dzer taxi erexeqin kpatmes....elav ay trufel
Լենա
Շատ ճիշտա անձրեվ ջան
Andzrev
Joxovurd ... amot e//// ete dproci tnoreni @ntrutyunn el eq sarqum Show Biznes....txur txur irakanutyun....Sev Piar?????? ???? Mardu tsitsax el e galis!!!Usucichner - das tveq ashakertnerin ... nranq hastat dra kariq unen.....Es zarmanum em inch tarberutyun dproci tnoren@ vortexic e?????
ditord
hesht che payqarel aydqan or ....gayanei gracneric erevum e,vor arden hascrel en ays amen@ nyarderi larman gagatnaketin,baic kecceq... miqich el hambereq......isk es antarber,dzevakan meknabanutunnerin ushadrutun mi darzreq....`dzer boxoq@ 100%ardar e.......
Լենա
Գայանե ջան,ինչի ես մի մարդու վիրավորում,որին չես էլ ճանաչում,դա մի կողմ:Ինչի ձեր Արմեննա լավ տնօրեն,որ բոլոր աշակերտները իրան անւնով են դիմում,ամոթա ,ամոթ:Գոնե կամերայի առաջ հարգալից խոսացեք ձեր ՇԱՏ ԱՐԺԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ մասին
nan
xndrem naeq esorva mankavarjnern en( sax goxakan en gnum)
Գայանե
Յա, Մոցարտ? Էս դու էլ էս էստեղ? Բա Սալիերին ուր ա? Թե դու էէն Մոցարտը չես ու Մոցարտը քեզ համար ընդամենը սիրուն բոմբոներկա է: Տղա, մանավանդ` զարգացած տղա, փախիր էստեղից արագ, քանի դեռ քեզնից ինչ-որ բան մնացել է ու վերջնականապես չես խայտառակվել: Դու էլ զարգացածն էիր, հա, ի տարբերություն աքորեցիների, այ ողորմելի? Գոնե սովորիր ստորակետ դնել երկու աքորիների մեջտեղում ու էլի-ից առաջ, նոր խոսիր զարգացման մասին, տհա'ս:
Mocart
e aqori aqori,,,,,,,der chzargacan eli
ARMINE
apreq,apreq... dproc@ sarqel en xerkatakneri bnorra,verg i vergo erb piti haskanan mer petakan ayrer@ ,vor dproc@ krtogax e, ayl voch te @nker- !@nkeruhineri kam siruhineri cucadravayr.
alaverdci Vahe
es aqorveciner@ chen el patkeracnum,,,vor iranc arac@ mec sxalaaaaaaa,,,,,vorovhetev inch tarberutyun usucich@ vortexica,,,,karevor@ mards mard @lni,,,,karoxa henc iranc dprocnel darcner hayastani lavaguyn dprocneric mek@
Hayuhi
Bravo mer npatakaslac aqorecinerin ev hatkapes usucchakan kolektivin(iharke voch mi qani Musayelyanakanneri).shnorhavorum em bolor aqorecineris-kapakcutyamb.verjin haxtakan ezrag&in hasnelu hamar mnacel e hashva& jamer.hetaqrqrakan harcn ayn e,te inch e linelu Musayelyani kamakatarneri chakatagir@.
Lusine
apriiiiiiiiii mer arzpet@, zur chi eli vor esqan hargum enq, shat apri, isk inch verabervuma Musayelyanin, mi ban kasem, esqan pnderes???? amotaaaaaaaaaaaaaaa, heracir eli, heracirrrrrrrrrrrrr, YES ETE GNAM IM EXPOR TUN U ZGAM VOR QICH SARN E @NDUNUM, AYLEVS CHEM GNA, CHEQ TESNUM VOR DZEZ CHEN @NDUNUM, CHEN HAMAKERPVUM, HERACEQ ELI, DA AMENACHISHT VOROSHUMN E, DZER PAHVACQOV XARNELEQ, MI VOXJ KOLEKTIVI, VOXJ GYUXI, MARZPET U VARCHAPETIN , XELAMIT GTNVEQ U HRAJARVEQ, HARGELI AQORU DPROCI MANKAVARJNER XONARHVUM EM DZER ARCHEV, DZER KAMQI U TASIBI ARJEV, APREQ
Մարգար Մախսուդյան
Կարծում եմ մարզպետը շատ ողջամիտ որոշում է կայացրել, ափսոս այդքան ուշացումով...
Vahagn
Ինչ եք ուզում էդ տնօրենից?: Տենում եք էդ պաշտոնին կառչած ա ամուր, շատ է ուզում տնօրեն լինել, թող նորից ընտրվի կամ չընտրվի:
GAYANE
Bravoooo. Gex kangni geran kkotri.. Tekuz gjuxic durs, bajc bolor aqorecinry cer het en mer sireli usucichner.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter