ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կներկայացնի թրաֆիքինգի դեմ պայքարի վերապատրաստման ձեռնարկը
Վաղը ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հանրությանը կներկայացնի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուսումնական ձեռնարկը իրավապահ մարմինների համար :
Թրաֆիքինգի դեմ պայքարում իրավապահ մարմինների կարողությունների կատարելագործումը Հայաստանի Թրաֆիքինգի դեմ պայքարի 2010-2012 թթ. ազգային գործողությունների ծրագրի գերակայություններից է, և ԵԱՀԿ-ն ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) այդ ոլորտում աջակցում են կառավարությանն ու քաղաքացիական հասարակությանը' տրամադրելով թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային ուղղորդման մեխանիզմի իրականացման բարելավմանը նպաստող աջակցություն:
Դատախազների, ոստիկանության, դատավորների, սահմանապահների ու աշխատանքային տեսուչների համար նախատեսված ձեռնարկը Եվրոպական միության ֆինանսավորմամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄԿ գրասենյակի բազմամյա տարածաշրջանային ծրագրի շրջանակներում պատրաստել են ազգային չորս փորձագետներ :
Նույն կազմակերպությունների աջակցությամբ 2011թ հրատարակված Դասավանդողների վերապատրաստման մեթոդաբանության հետ մեկտեղ սույն ձեռնարկը թրաֆիքինգի դեմ պայքարի շարունակական վերապատրաստում կապահովի իրավապահների կրթօջախներում և ակադեմիաներում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը կներկայացնեն ձեռնարկը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել