HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Պարույր Հայրիկյանը «Պուտինի ակումբը» համեմատում է «Երկնագույնների ակումբի» հետ

Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիներն իրավունք ունեն այս կամ այն թեկնածուի օգտին ինչ-որ աշխատանք կատարել: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը՝ մեկնաբանելով Երևանում «Պուտինի ակումբի» ստեղծումը: Ճիշտ նույն կերպ Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների համար կարող է ստեղծվել «Ժիրինովսկու ակումբ», կամ էլ «Էրդողանի ակումբ» և «Մաո Ցզեդունի ակումբ», եթե Հայաստանում կան համապատասխանաբար Թուրքիայի կամ Չինաստանի քաղաքացիներ:

«Իսկ եթե Հայաստանում հայերի համար է ստեղծվում «Պուտինի ակումբ», դե, հազար ու մի ակումբներ կան, չէ՞, ասենք, «Երկնագույնների ակումբ» կա, էդ էլ կարող է լինել, էլի, ինչքան գժեր ասես կան, թող լինեն, հիմա ո՞վ է դեմ: Բայց քաղաքական կյանքում դրանք դերակատարություն ունենալ չեն կարող: Իսկ եթե հային, Հայաստանի քաղաքացուն գան ասեն «Օբամայի ակումբ» է ստեղծվում, կասես՝ շատ բարի, քո իրավունքն է, կարող ես «Լեսբիների ակումբ» էլ ստեղծել, ասենք, մի ուրիշի անունով»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Մեկնաբանություններ (2)

nan
voncor pshaqaxvecir varaz erknaguyn baric?)che du unes iravunq aselu te ov vonc meknabanutyun ani.miak qaxaqakan gorcichna vor voch talisa vochel trvuma
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Պարոն Հայրիկյան - իրեն լուրջ համարող քաղաքական գործիչը ՉՊԻՏԻ այսպիսի հեգնական ֆոնի վրա օգտագործի «Երկնագույնների ակումբ», «Լեսբիների ակումբ» բառերը: Դա անուղղակի ատելություն է հրահրում: Նրանք ՆՈՒՅՆՊԵՍ, որպես ձեր երկրի քաղաքացի, ՊԻՏԻ ունենան նույն ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ իրավունքները: Սա մեկ:............................................ Երկրորդ, ԻՍԿ ՈՐՆ է(ր) ձեր ԱՄԵՆԱՄԵԾ քաղաքական ՆՎԱՃՈՒՄԸ այս վերջին 20 տարվա ընթացքում ՀԱՅԱՍՏԱՆԻ համար? Կա գոնե մեկը? Լեռնաձորում/Քաջարանցում էլ ձեզ չտեսանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter