HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Երկիր» օրաթերթի կայքի գործունեությունը ժամանակավոր դադարեցվել է

Այսօր ժամանակավոր դադարեցվել է «Երկիր» օրաթերթի կայքի գործունեությունը: Գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը «Հետքին» ասաց, որ այժմ աշխատում են կայքը վերականգնելու ուղղությամբ և կփորձեն այն վերագործարկել շատ արագ:

Խմբագրի խոսքերով` հստակ հայտնի չէ, թե երբ է կայքը վնասվել, քանի որ փորձ է արվել ոչ թե վերջնական կոտրել կայքը, այլ տեղադրվել է սպամ, որը կայքում եղել է մոտ մեկ ամիս շարունակ:

Այսօր ընթերցողները օրաթերթին բողոքել են, որ դժվարությամբ են մուտք գործում կայք և անվտանգության զգուշացումներ են ստանում, ինչից հետո օրաթերթի ցանցային ադմինիստրատորը հայտնաբերել է սպամը և ժամանակավոր դադարեցրել կայքի գործունեությունը' այն վերջնական վերականգնելու համար:

Բագրատ Եսայանը չբացառեց, որ կայքի վրա հարձակումը կարող է եղած լինել Թուրքիայից կամ Ադրբեջանից, սակայն այս մասին հստակ տեղեկություն նա չուներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter