
Փետրվարի 16-18-ին` մուտքը գրքով
ՀՀ մշակույթի նախարարությունը Ֆլեշմոբ Դիվիզիայի հետ համագործակցությամբ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ իրականացնում է «Մուտքը՝ գրքով» միջոցառումների շարքը:
Փետրվարի 16-18-ին մի շարք թատրոններում, համերգասրահներում և թանգարաններում իրականացվող միջոցառումներին կարելի է մասնակցել՝ նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք:
Հավաքված գրքերը (նվիրողի անունով և ստորագրությամբ) կնվիրվեն սահմանամերձ համայնքային գրադարաններին:
Միջոցառումներին մասնակցելու պայմանները հետևյալն են. մուտքի մեկ տոմս ստանալու համար պետք է ներկայացվող ցուցակում առկա կազմակերպությունների դրամարկղում նվիրել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի մեկ գիրք: Գիրքը նվիրողի անունը և ստորագրությունը կամրագրվեն գրքի վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել