HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Թբիլիսյան պոեզիան կամ ապրումն այս քաղաքում

Մայրաքաղաքներն անում են իրենցը, քանի հազար անգամ չես քայլել նույն փողոցով եւ հայտարարել, որ արդեն գիտես այս անցքերի մասին...Իսկ անցքերում յուրաքանչյուր վայրկյան փոփոխություն է, խզում նախորդի հետ, նոր սալիկի ավելացում. եւ ուրեմն քաղաքն անճանաչելի է, եթե  զգայական մակարդակում չես գտել թելը, որից կախված է փոփոխությունը:

Փոփոխությունն այդժամ դառնում է ընկալելի, անշարժ: Իսկ շարժումն իրականում ոչ այլ ինչ է, եթե հնի կրկնություն նոր ափսեի մեջ. ճիշտ այնպես, երբ նույն ափսեի մեջ ուտում ես հազարերորդ անգամ տարբերվող ճաշը:

Թբիլիսին կենտրոն չունեցող քաղաք է. մշտապես քառակուսի կամ ուղղանկյուն, որտեղից թեքվում ես աջ կամ ձախ, իսկ դա տանում է նոր անկյուն, եւ այդպես կարելի է պտտվել, բայց իրական ֆիեստան ներսումդ պետք է ունենաս, որ կարողանաս ընկալել քաղաքը, նրանում ապրող կատվի, շան, մարդու հավերժական պտույտը:

Տաքսիներն այստեղ գրեթե բացակայում են. քաղաքի նույն ուղղանկյունության պատճառով, եւ ավտոբուսները հազար անգամ պտտվում են. ուղիղ ճանապարհները բացակայում են... Բայց դա փրկում է նորեկին սովորելու տեսանկյունից. հետո հազարերոդ անգամ անցնում ես Տիկնիկային թատրոնի մոտով, տեսնում նոր կամուրջն ու հասկանում, որ կրկնության մեջ միայն հինն է կարողանում նորովի քեզ երեւալ:

Քաղաքն անում է իրենը, երբ հասկանում ես, որ  ժպիտը, խոսելը, քայլելն ուրիշ կերպ է. եւ ուրեմն նոր քաղաքն ավելի է ստիպում հաշվի նստել ոչ թե քաղաքաբնակների, այլ ինքդ քեզ հետ. նոր քաղաքը վերարտադրում է քեզ, կառուցում արտաքին պատերդ, որքան էլ դու ամուր ու պինդ լինես:

Ամեն քաղաքի ուսումնասիրություն, երբ սկսում ես բալկոններից, ընկալելի է դառնում ներսը. այստեղ բալկոնները սահմանափակ են` նախատեսված... Նախագծված:

Առերես արտաքին այս առաջացումները Թիֆլիսի զգացողությունը փոխում են.այս առումով քաղաքը հատկապես գերակշռել է սկսում մեջդ. արտաքինից շատ բան ես տեսնում ու անկյուններից կարողանում մտնել ներս, լսել այս տարօրինակ բարձր խոսակցող քաղաքաբնակներին ու կրկնօրինակել նրանց բառերն ու ժպտալ:

Բայց Թբիլիսին ժպիտի քաղաք չի. գետի երկարությունը, նրա շուրջը փռվածը նոր են սկսում սովորել  իրենց հնագույն պատերին Մակդոնալդսի նշան կրելուն եւ Եվրոպական կամուրջին դիմանալուն:

Քաղաքը սովոր չի... Բայց անսովորությունն այստեղ սերունդների մեջ ավելի լավ է երեւում, երբ ավտոբուսի մեջ քեզ թվում է` միավորվել են մի քանի քաղաք միանգամից եւ չեն կիսում , իսկ այն շարժվում է, որքան հնարավոր է արագ:

Արագությունն այս, որ ներմուծվել է դրսից, վարորդին այլեւս չշեղելու առկայությամբ, ավելի է խզում «քաղաքների» շփումը:

Թբիլիսիում նոր եմ սկսել լսումներս. հիմա միայն ամբոխի աղմուկն է հասանելի:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter