HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչի՞ համար են մեզ պետք դատարանները, դատարանների գոյության տրամաբանությունը

Գոռ Հովհաննիսյան

Արդարադատություն իրականացնելը մարդկային հասարակության հնագույն ու կարևորագույն խնդիրներից մեկն է և հին ժամանակներից պատկանում է մարդկային կազմակերպված համակեցության նախապայմանների թվին: Թագավորի, գերագույն քրմի և զորավարի հետ միասին դատավորը մարդկային հանրության վաղնջագույն դրսևորումներից է: Նա արդեն կար, երբ դեռ չկային խորհրդարանները, նախարարներն ու կուսակցությունները: Դեռ հնագույն ժամանակներից նրա պաշտոնն առանձնանում էր բացառիկ արժանապատվությամբ ու վեհությամբ: Արդարադատությունն ու իրավունքի ի կատար ածումը հազարամյակներ շարունակ դիտվել են իբրև ծիսակատարություն, իսկ դատարանը` պաշտամունքի վայր[1]:

1. Իրավական պետությունը և արդարադատությունը

ՀՀ Սահմանադրության 6-րդ գլուխը (Դատական իշխանությունը) սերտ կապի մեջ է իրավական պետություն հիմնելու սահմանադրի որոշման հետ (Սահմ. 1-ին հոդ.): Իրավունքների պաշտպանության և դատարանների իրավասության մասին սահմանադրական կարգավորումները իրավական պետության սկզբունքի էական տարրերն են[2]: Իրավական պետական կարգը կարող է գոյություն ունենալ, եթե օրենսդրի ու գործադիրի կողքին ուժեղ Երրորդ իշխանություն` արդարադատություն կա կանգնած: Իրավական պետությունը դրսևորվում է հատկապես արդարադատության պետական գործառույթում[3]: Արդարադատությունն իրավական պետության հիմնասյունն է: Այն ապահովում է արդար հասարակական կարգը և երաշխավորում է իրավունքների պաշտպանությունն ու իրավական անվտանգությունը[4]:

Դատավորների իրավական վիճակը, դատարանների կազմակերպումը, դատական վարույթների ձևավորումը իրավական պետության միջուկն են, որը ոչ միայն պահանջներ է ներկայացնում նյութական իրավունքին, այլ նաև պահանջում է իրավունքի իրացվելիություն: Իրավունքի իրական ուժը, արդարության ու ազատության չափը կախված են գործունակ և վճիռ կայացնելու ուժ ունեցող արդարադատության միջոցով իրավունքի իրականացումից[5]: Իրավունքը կողմնորոշման վստահելի նմուշ է այնքան ժամանակ, քանի դեռ այն հուսալիորեն գործադրվում և կյանքի է կոչվում: Իրավական պետության նախապայմանը իրավական հուսալիությունն է: Քաղաքացու պաշտպանությունը պահանջում է ուժեղ և անկախ արդարադատություն: Միայն չեզոք, անկախ դատարանների գոյությունը կարող է ի վերջո երաշխավորել, որ օրենքները հարգվեն, ու արդարություն տիրի[6]: 

2. Մասնավոր իշխանության արգելքը և պետական իշխանության մենաշնորհը

Պետության նախասկզբնական խնդիրն իր քաղաքացիների անվտանգության ապահովումն է: Ժամանակակից պետության նպատակը մասնավոր իշխանությունից քաղաքացիների պաշտպանությունն է, հենց հանուն որի էլ, ըստ Թոմաս Հոբսի (1588-1679), մարդիկ ընդհանրապես պետություն են ստեղծել[7]: Այդ իսկ պատճառով իրավական պետության առաջնային խնդիրն է արգելել մասնավոր անձանց միջև իրավական պահանջների ինքնագլուխ բռնի իրականացումը և շահագրգիռ անձանց ցույց տալ դատարան տանող ճանապարհը, որպեսզի նրանք այնտեղ կանոնակարգված ընթացակարգով առանց բռնության լուծեն իրենց վեճը և ստանան պարտադիր ուժ ունեցող վճիռ[8]: Այսպես ինստիտուցիոնալ ճանապարհով հաղթահարվում է բռունցքի իրավունքի և բռնության (homo homini lupus est[9]), կամայականության և քաղաքացիական պատերազմի (bellum omnium contra omnes[10]) բնական վիճակը (staus naturalis) և ձեռք բերվում քաղաքացիական վիճակը (status civilis), այն է` քաղաքացիների` ուժով պաշտպանված խաղաղ համակեցությունը[11]: Դատական իշխանությունում արտահայտվում են փաստորեն մասնավոր իշխանության արգելքն ու պետական իշխանության մենաշնորհը[12]:

Միայն անկողմնակալ ատյանի կողմից իրավական վեճերի պարդադիր լուծումն ըստ նախապես սահմանված ընդհանուր կարգի կարող է ապահովել տևական պետական խաղաղ համակեցություն[13]: Այս խաղաղ համակեցության ստեղծումն ու պահպանումը, որը յուրաքանչյուր սերնդի գիտակցության մեջ ու գործերում պետք է միշտ թարմացվի, պետության բոլոր նպատակներից ամենահիմնականն է[14]: Խոսքը պետության իշխանության մենաշնորհի մասին է, որին համապատասխանում է մասնավոր անձանց իշխանության արգելքը[15]: Երկուսն էլ պատկանում են արդի իրավական պետության հիմնարար ու պարտադիր հիմունքների և մարդկային քաղաքակրթության պատմության կարևորագույն նվաճումների թվին[16]:

Պետությունն իր իշխանության մենաշնորհի ուժով պարտավորվում է արգելել մասնավոր իշխանության գործադրումն ու սպառնալիքը, պաշտպանել քաղաքացիների իրավական բարիքները փոխադարձ ոտնձգություններից և դրանով ստեղծել անվտանգության ընդհանուր վիճակ, որը պետության ներքին ինքնիշխանության էական հիմքն է[17]: Պետությունն իրավական խաղաղություն և իրավական անվտանգություն երաշխավորելու իր խնդիրը կարող է կատարել միայն այն դեպքում, երբ արդյունավետորեն հաստատում է լեգիտիմ ֆիզիկական ուժի իր մենաշնորհն ընդդեմ բռնությունների: Խաղաղության պահպանելու քաղաքացիների պարտականությունը և պետության իշխանության մենաշնորհը կարծես միևնույն մեդալի երկու կողմերն են. պետության իշխանության մենաշնորհին համապատասխանում է ինքնադատաստանից նրա քաղաքացիների հրաժարումը: Պետությունն իր վրա է վերցնում իր քաղաքացիների անվտանգության ապահովումը և խախտումների դեպքում պատժում է նրանց[18]: Այդ իսկ պատճառով արդյունավետ գործող արդարադատության ապահովումը բխում է պետության նախասկզբնական շահից, եթե նա չի ուզում խաղաքարտի վրա դնել իրավունքին ենթարկվելու քաղաքացիների պարտականությունը, նրանց կողմից իր խաղաղության կարգի ընդունումը և դրանով իսկ ի վերջո իր` իբրև խաղաղություն հաստատող ուժի հեղինակությունը: Պետական իշխանության մենաշնորհը, խաղաղություն պահպանելու քաղաքացիների պարտականությունը և իրավունքների դատական պաշտպանությունը գտնվում են անխզելի կապի մեջ և պայմանավորում են մեկմեկու[19]

3. Արդարադատության ապահովման և իրավունքների պաշտպանության պահանջի իրավունքը

Եթե պետությունն ի շահ ներպետական խաղաղության իր ձեռքն է վերցնում իշխանության մենաշնորհը և արգելում է քաղաքացուն լինել իր իսկ գործով դատավոր, ապա նա պարտավոր է իր վրա վերցնել և երաշխավորել իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Այդ նպատակով նա պարտավոր է ստեղծել մանրակրկիտ կազմակերպված դատական համակարգ, որն իր պարտադիր վճիռներով հարթում է կոնֆլիկտները և անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց կատարումը պետության հարկադիր կատարման իշխանության միջոցով[20]:

Այսպիսով, դատարանի մատչելիության պահանջի իրավունքը պետության փոխհատուցումն է իշխանության մենաշնորհն իր ձեռքը վերցնելու և քաղաքացիներին իշխանության գործադրումն արգելելու դիմաց: Դատարան դիմելու հնարավորությունը իրավունքին հնազանդվելու և իշխանությունից հրաժարվելու քաղաքացու պարտավորության հատուցումն է[21]: Որքանով որ քաղաքացուն նյութական իրավունքում սուբյեկտիվ պահանջի իրավունք է տրվում, այդքանով իրավական պետությունը պարտավոր է դրանց իրականացման համար անկախ դատարաններ տրամադրել նրան: Սա քաղաքացու` իրավունքին հնազանդվելու հակառակ երեսն է. ինչպես որ նրանից իրավունքին ենթարկվել է ակնկալվում, այդպես էլ նա պետք է կարողանա դատական ընթացակարգով իրականացնել նյութական իրավունքով իրեն տրված իրավական պահանջները[22]: Քանի որ ժամանակակից պետությունն արգելում է անհատին դիմել ինքնադատաստանի, ուստի նա ինքն է կրում իր քաղաքացիների արդյունավետ պաշտպանության պատասխանատվությունը[23]: Պետության կողմից իրավական անվտանգության երաշխավորումը նրա քաղաքացիների հնազանդության նախապայմանն է ու նաև հետևանքը` subiectio trahit protectionem – protectio trahit subiectionem[24]:

Այդ պատճառով իրավական պետությունը կրում է պետականորեն արդարադատություն ապահովելու պարտականություն. քաղաքացին ունի փաստացի արդյունավետ դատական վերահսկողության և իրավունքների համակողմանի պաշտպանության պահանջի իրավունք իրավունքի բոլոր ոլորտներում[25]:

Արդարադատություն ստանալու պահանջի իրավունքը ենթադրում է դատարանի անխոչընդոտ մատչելիություն, դատավարության` սահմանված կարգով անցկացում, վեճի առարկայի փաստացի համակողմանի քննություն, ինչպես նաև պարտադիր ուժ ունեցող վճիռ[26]: Ընդ որում դատավարությունը պետք է անցկացվի և ավարտվի ողջամիտ ժամկետում (ՀՀ Սահմ. 19-րդ հոդ. առաջին մաս): Արդյունավետ դատական պաշտպանության իր խոստումը պետությունը չի կատարում, եթե դատավարությունը տարիներ է տևում[27]: Իրավունքի ժամանակին պաշտպանությունն է միայն արդյունավետ պաշտպանություն: Իրավունքների արդյունավետ և հավասար պաշտպանության իրավունքը պահանջում է, որ պետությունը երաշխավորի նաև ունեզուրկների իրավունքների պաշտպանությունն անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու միջոցով (ՀՀ Սահմ. 20-րդ հոդ. առաջին մասի երկրորդ նախ.):

Իրավական պետության սկզբունքից է բխում նաև արդյունավետ քրեական հետապնդումը, քրեական դատավարությունում ճշմարտության հնարավորինս լիակատար բացահայտման հանրային շահը և ծանր հանցագործությունների քննությունը: Իրավական պետության սկզբունքը կարող է իրականություն դառնալ միայն, եթե երաշխավորված է, որ հանցագործները գործող օրենքների շրջանակում դատապարտվում և արդարացի պատժի են արժանանում[28]:

Այսպիսով, երկրում գործուն արդարադատության ապահովումը պետության առաջնային պարտականությունն է[29]: Նա պետք է քաղաքացիների տրամադրության տակ այնպիսի դատարաններ դնի, որոնք իրենց կողմից կատարման ենթակա բոլոր խնդիրները կարողանան հաղթահարել օրենքով սահմանված կազմով, ողջամիտ ժամկետում և անհրաժեշտ բարեխղճությամբ: Միաժամանակ նա պետք է հոգ տանի իր դատարանները պատշաճ աշխատակազմով ու գույքով համալրելու մասին, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց խնդիրները[30]: Ընդ որում արդարադատության ոլորտում որակի երաշխավորումը հանրային խնդիր է, որին կարելի է հասնել միայն իշխանության բոլոր երեք ճյուղերի համագործակցության միջոցով[31]:

Օգտագործված գրականության ցանկ 

Alexy, Robert: Theorie der Grundrechte. Univ., Habil.-Schr.-Göttingen, 1984, Suhrkamp Verlag, Frankfurt am Main 2006.

Classen, Claus Dieter: Artikel 92, in: von Mangoldt, Hermann/Klein, Friedrich/Starck, Christian (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, 6. Auflage, Franz Vahlen Verlag, München 2010, S. 643–664.

Degenhart, Christoph: Gerichtsorganisation, in: Isensee, Josef/Kirchhof, Paul (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland. Rechtsquellen, Organisation, Finanzen, 3. Auflage, C. F. Müller Verlag, Heidelberg 2007, S. 725–760.

Heister-Neumann, Elisabeth: "Große Justizreform" - Der Weg zu einer zukunftsfähigen Justiz. Zeitschrift für Rechtspolitik (ZRP) 1/2005, S. 12–15.

Herzog, Roman: Ziele, Vorbehalte und Grenzen der Staatstätigkeit, in: Isensee, Josef/Kirchhof, Paul (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland. Aufgaben des Staates, 3. Auflage, C. F. Müller Verlag, Heidelberg 2006, S. 81–116.

Heyde, Wolfgang: Rechtsprechung, in: Benda, Ernst/Maihofer, Werner/Vogel, Hans-Jochen (Hrsg.): Handbuch des Verfassungsrechts der Bundesrepublik Deutschland, 2. Auflage, Walter de Gruyter Verlag, Berlin, New York 1994, S. 1579–1636.

Hill, Hermann: Verfassungsrechtliche Gewährleistungen gegenüber der staatlichen Strafgewalt, in: Isensee, Josef/Kirchhof, Paul (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland. Freiheitsrechte, C. F. Müller Verlag, Heidelberg 1989, S. 1305–1352.

Hopfauf, Axel: Einleitung, in: Schmidt-Bleibtreu, Bruno/Hofmann, Hans/Hopfauf, Axel (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, 12. Auflage, Carl Heymanns Verlag KG, Köln 2011, S. 3–89.

Hopfauf, Axel: Vorbemerkungen vor Art. 92, in: Schmidt-Bleibtreu, Bruno/Hofmann, Hans/Hopfauf, Axel (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, 12. Auflage, Carl Heymanns Verlag KG, Köln 2011, S. 1830–1863.

Huber, Peter Michael: Art. 19, in: von Mangoldt, Hermann/Klein, Friedrich/Starck, Christian (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, 6. Auflage, Franz Vahlen Verlag, München 2010, S. 1759–1916.

Isensee, Josef: Grundrechtsvoraussetzungen und Verfassungserwartungen an die Grundrechtsausübung, in: Isensee, Josef/Kirchhof, Paul (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland. Allgemeine Grundrechtslehren, 2. Auflage, C. F. Müller Verlag, Heidelberg 2000, S. 353–484.

Isensee, Josef: Staat und Verfassung, in: Isensee, Josef/Kirchhof, Paul (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland. Verfassungsstaat, 3. Auflage, C. F. Müller Verlag, Heidelberg 2004, S. 3–106.

Isensee, Josef: Gemeinwohl im Verfassungsstaat, in: Isensee, Josef/Kirchhof, Paul (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland. Aufgaben des Staates, 3. Auflage, C. F. Müller Verlag, Heidelberg 2006, S. 3–79.

Klein, Oliver: Das Untermaßverbot - Über die Justiziabilität grundrechtlicher Schutzpflichterfüllung. Juristische Schulung (JuS) 11/2006, S. 960–964.

Maurer, Hartmut: Rechtsstaatliches Prozessrecht, in: Badura, Peter/Dreier, Horst (Hrsg.): Festschrift 50 Jahre Bundesverfassungsgericht. Band 2. Klärung und Fortbildung des Verfassungsrechts, Mohr Siebeck Verlag, Tübingen 2001, S. 467–503.

Papier, Hans-Jürgen: Justizgewähranspruch, in: Isensee, Josef/Kirchhof, Paul (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland. Freiheitsrechte, C. F. Müller Verlag, Heidelberg 1989, S. 1221–1232.

Sachs, Michael: Verfassungsrecht II. Grundrechte, Springer Verlag, Berlin, Heidelberg, New York 2000.

Schmidt-Aßmann, Eberhardt: Der Rechtsstaat, in: Isensee, Josef/Kirchhof, Paul (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland. Verfassungsstaat, 3. Auflage, C. F. Müller Verlag, Heidelberg 2004, S. 541–612.

Sodann, Helge: Das Spannungsverhältnis von Qualität und Quantität in der Justiz. Die Öffentliche Verwaltung (DÖV) 18/2005, S. 764–771.

Stern, Klaus: Das Staatsrecht der Bundesrepublik Deutschland, C. H. Beck Verlag, München 1988.

Stilz, Eberhard: Justizgewährungsdefizit. Deutsche Richterzeitung (DRiZ) 2006, S. 320–325.

Wolff, Heinrich Amadeus: Artikel 92, in: Umbach, Dieter/Clemens, Thomas (Hrsg.): Grundgesetz. Mitarbeiterkommentar und Handbuch. Band 2. Art. 38-146 GG, C. F. Müller Verlag, Heidelberg 2002, S. 975–1002.

Zippelius, Reinhold: Allgemeine Staatslehre. Politikwissenschaft. Ein Studienbuch, 16. Auflage, C. H. Beck Verlag, München 2010.



[1] Տես Hopfauf: Vorbemerkungen vor Art. 92, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 1831.

[2] Տես Maurer: Rechtsstaatliches Prozessrecht, in: Badura/Dreier (Hrsg.): Festschrift 50 Jahre Bundesverfassungsgericht, Tübingen 2001, S. 469.

[3] Տես Degenhart: Gerichtsorganisation, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2007, S. 726.

[4] Տես Heister-Neumann: "Große Justizreform" - Der Weg zu einer zukunftsfähigen Justiz. Zeitschrift für Rechtspolitik (ZRP) 1/2005, S. 13.

[5] Տես Heyde: Rechtsprechung, in: Benda/Maihofer/Vogel (Hrsg.): Handbuch des Verfassungsrechts der Bundesrepublik Deutschland, Berlin, New York 1994, S. 1580.

[6] Տես Hopfauf: Vorbemerkungen vor Art. 92, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 1833; Zippelius: Allgemeine Staatslehre, München 2010, S. 46; Wolff: Artikel 92, in: Umbach/Clemens (Hrsg.): Grundgesetz, Heidelberg 2002, S. 978.

[7] Տես Isensee: Staat und Verfassung, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2004, S. 52, 55; Herzog: Ziele, Vorbehalte und Grenzen der Staatstätigkeit, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2006, S. 97; Stern: Das Staatsrecht der Bundesrepublik Deutschland, München 1988, S. 932; Hopfauf: Einleitung, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 72.

[8] Տես Heyde: Rechtsprechung, in: Benda/Maihofer/Vogel (Hrsg.): Handbuch des Verfassungsrechts der Bundesrepublik Deutschland, Berlin, New York 1994, S. 1581: Իրավական պետության պատմության մասին տես Schmidt-Aßmann: Der Rechtsstaat, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2004, S. 547.

[9] Մարդը մարդուն գայլ է:

[10] Բոլորի պատերազմն ընդդեմ բոլորի:

[11] Տես Hopfauf: Einleitung, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 66; Isensee: Staat und Verfassung, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2004, S. 53, Isensee: Grundrechtsvoraussetzungen und Verfassungserwartungen an die Grundrechtsausübung, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2000, S. 412.

[12] Տես Heyde: Rechtsprechung, in: Benda/Maihofer/Vogel (Hrsg.): Handbuch des Verfassungsrechts der Bundesrepublik Deutschland, Berlin, New York 1994, S. 1582; Hopfauf: Vorbemerkungen vor Art. 92, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 1833.

[13] Տես Classen: Artikel 92, in: von Mangoldt/Klein/Starck (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, München 2010, S. 644.

[14] Տես Isensee: Gemeinwohl im Verfassungsstaat, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2006, S. 40.

[15] Տես Isensee: Staat und Verfassung, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2004, S. 55; Herzog: Ziele, Vorbehalte und Grenzen der Staatstätigkeit, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2006, S. 92; Classen: Artikel 92, in: von Mangoldt/Klein/Starck (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, München 2010, S. 644; Papier: Justizgewähranspruch, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 1989, S. 1222.

[16] Տես Hopfauf: Vorbemerkungen vor Art. 92, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 1833.

[17] Տես Isensee: Gemeinwohl im Verfassungsstaat, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2006, S. 39; Herzog: Ziele, Vorbehalte und Grenzen der Staatstätigkeit, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2006, S. 97.

[18] Տես Zippelius: Allgemeine Staatslehre, München 2010, S. 44; Hopfauf: Vorbemerkungen vor Art. 92, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 1833.

[19] Տես Maurer: Rechtsstaatliches Prozessrecht, in: Badura/Dreier (Hrsg.): Festschrift 50 Jahre Bundesverfassungsgericht, Tübingen 2001, S. 468.

[20] Տես Herzog: Ziele, Vorbehalte und Grenzen der Staatstätigkeit, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2006, S. 91; Hopfauf: Vorbemerkungen vor Art. 92, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 1834.

[21] Տես Isensee: Staat und Verfassung, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2004, S. 56; Huber: Art. 19, in: von Mangoldt/Klein/Starck (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, München 2010, S. 1857; Classen: Artikel 92, in: von Mangoldt/Klein/Starck (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, München 2010, S. 644; Herzog: Ziele, Vorbehalte und Grenzen der Staatstätigkeit, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2006, S. 98; Papier: Justizgewähranspruch, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 1989, S. 1224; Schmidt-Aßmann: Der Rechtsstaat, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 2004, S. 580; Maurer: Rechtsstaatliches Prozessrecht, in: Badura/Dreier (Hrsg.): Festschrift 50 Jahre Bundesverfassungsgericht, Tübingen 2001, S. 491.

[22] Տես Stilz: Justizgewährungsdefizit. Deutsche Richterzeitung (DRiZ)2006, S. 320.

[23] Տես Hopfauf: Einleitung, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 67, 72; Sachs: Verfassungsrecht II, Berlin, Heidelberg, New York 2000, S. 43.

[24] Հնազանդությունը ենթադրում է պաշտպանություն, պաշտպանությունը` հնազանդություն: Տես Klein: Das Untermaßverbot - Über die Justiziabilität grundrechtlicher Schutzpflichterfüllung. Juristische Schulung (JuS) 11/2006, S. 960; Alexy: Theorie der Grundrechte, Frankfurt am Main 2006, S. 414; Hopfauf: Einleitung, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 72.

[25] Տես մանրամասն ԳԴՀ Դաշնային սահմանադրական դատարանի հետևյալ որոշումները` BVerfGE 88, 118 [123]; 104, 220 [231]; 113, 273 [310 ff.].

[26] Տես BVerfGE 54, 277 [291]; 107, 395 [401]; 112, 185 [207].

[27] Տես Sodann: Das Spannungsverhältnis von Qualität und Quantität in der Justiz. Die Öffentliche Verwaltung (DÖV) 18/2005, S. 765.

[28] Տես Hopfauf: Vorbemerkungen vor Art. 92, in: Schmidt-Bleibtreu/Hofmann/Hopfauf (Hrsg.): Kommentar zum Grundgesetz, Köln 2011, S. 1834; Hill: Verfassungsrechtliche Gewährleistungen gegenüber der staatlichen Strafgewalt, in: Isensee/Kirchhof (Hrsg.): Handbuch des Staatsrechts der Bundesrepublik Deutschland, Heidelberg 1989, S. 1324.

[29] Տես մանրամասն Stilz: Justizgewährungsdefizit. Deutsche Richterzeitung (DRiZ)2006, S. 320.

[30] Տես Stilz: Justizgewährungsdefizit. Deutsche Richterzeitung (DRiZ)2006, S. 323.

[31] Արդարադատության մեջ որակի ու քանակի հարաբերակցության մասին մանրամասն տես Sodann: Das Spannungsverhältnis von Qualität und Quantität in der Justiz. Die Öffentliche Verwaltung (DÖV) 18/2005, S. 764.

Մեկնաբանություններ (1)

Levon Tokmagian
Մեզանում,՝ իմա Հայաստանում՝, Իմա Անտառամեջ գեղում իրավունք չկա' ու բոլոր նրանց ում ալիգարխների նման կապիտալ չի հասել այլ չոր ու ցամք աթոռ մեր՝ Ռեվազների վերջին ոչխարներն են ուտում իսկ դուք՝ Գ. Հովհաննիսյանդ՝--- «....գիտահետազոտակաաա՜ն, միտահետազոտակաաա՜ն...»: Հների մի խոսք էլ ես ավելացնեմ. «Պետությունը, դա կառավարիչն է, ԴԱՏԱՎՈՐԸ և ազնիվ քաղաքացին: Լիկուրգոս»: Բայց դրանից ինչ կավելանա՞ կամ կպակասի եթե մեր իշխանությունների, և հատկապես դատական իշխանության մոտ, Մկրտումյանի գլխավորությամբ ոչ իրավունքի գիտակցումը կա, ոչ պատիվ, ոչ արժանապատվություն՝ միայն անհագ ախորժակ: Լրիվ իրավացի եք որ պետության ուղղակի պարտականությունը՝ արդարատաության իրականացումն է, տնտեսությունը երկրորդական է: Առողջ իրավական մթնոլորտը թեկուզ անուղղակի՝ բայց ամենավճռական ազդեցությունն է ունենում տնտեսության վրա, նույնիսկ ավելի քան ամենահանճարեղ, ձեռնահաս դրամա-վարակային-տնտեսական քաղականությունը: Լսեք ինչ են ասում իմաստուն հռչակված մեր պետա-քաղաքական գործիչները. «...կստեղծենք միջին խա՜վ, աշխատատեղե՜ր և այլն, այլն....», երբ քչից-շատից գրագետ, քթի ծակով մեկը պարզ տեսնում ա, որ ոչ մայն մեր հանցագործ իշխանությունները՝, այլ նույնիսկ ամենահանճարեղ որևէ մի այլ պետություն ոչ միջին խավ, ոչ էլ մնացածը ստեղծել չի կարող, այլ միայն պայմաներ՝ էդ լավ բաների առաջանալու, ծնվեու կամ զարգանալու համար: Օղորմի' պապիդ հոգու՜ն, ի սեր Քրիստոսի՝ ասացեք խնդրեմ, եթե ՀՀ վճ-բեկ դ-ի նախ. Մկրտումյանը՝ հռչակված վճիռով վաճառում է իմ ան-ժ գույքը երբ նույնիսկ ես իրավունք չունեմ օրենքի պահանջով այն վաճառել, վավ-ում գոյություն չունեցող պայ-իր իմ առ-ինչ գ-քի անվավերության հե-ները կիր-լու պահանջի պարագայում՝, դրանով պայմաննե՞ր են ստեղծում միջին խավի համա՞ր...........

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter