HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Բարգավաճ Հայաստան կառուցելու գաղտնիքները

ՀՀ կառավարության հունիսի 22-ի որոշմամբ Երեւանի կենտրոնում' Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող Սպորտի պետական կոմիտեին պատկանող 1415 քմ հողամասից 1177 քմ-ը անհատույց տրվել է Հայաստանի թիվ մեկ օլիգարխ, ԱԺ պատգամավոր, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ, Օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանին:

Այս որոշումը պետք է դասել կոռուպցիայի դասական օրինակների շարքին (ի դեպ, այս որոշումը տեղադրված չէ կառավարության ինտերնետային կայքում):

Քաղաքի տարբեր հատվածներում նա էլիտար շենքեր է կառուցում: Դրանցից մեկը հենց հրապարակի հարեւանությամբ է' Հանրապետության պողոտայում (տ ես լուսանկարը), որի համար նա պետությանը կոպեկներ է վճարել, մյուսը Աբովյան փողոցում է (Տես՝ Պետության կարիքներ = Գագիկ Ծառուկյանի շահ), երրորդը կառավարության որոշման մեջ նշված հասցեում է:

Լուսանկարում Սպորտկոմիետի հասցեում գտնվող շենքն է, որի շինարարությունը գրեթե ավարտին է հասնում: Եթե կառավարությունը հունիսի 22-ին է այդ շենքի համար որոշում կայացրել, նշանակում է, որ այն ապօրինի կառույց էր մինչեւ վերջերս:

Իշխանություններն այս օլիգարխի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեն: Նրան պատկանող բիզնեսները այնպիսի «խնամքով են փոխանցվել» նրան, որ հանկարծ «ավելորդ» ծախսեր չլինեն:

Հիշենք դրանցից մեկը' Երեւանի գինու եւ կոնյակի գործարանի ձեռքբերման պատմությունը: Օտարերկրյա մի կազմակերպություն պատրաստ էր այդ գործարանի համար վճարել 7մլն դոլար, սակայն գործարանի սեփականատեր սփյուռքահայերը հարկադրված այն Ծառուկյանին վաճառեցին 800 հազար դոլարով:

Հարկային մարմիններն աշխատում են չնեղացնել գործարարին: Մեր ուսումնասիրություններով' Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը 50 տոկոսով աշխատում է ստվերում:

Ահա այսպես է պատկերացնում Հայաստանի Հանրապետության «բարգավաճ ապագան» «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար պարոն Ծառուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter