HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խնդրում են բացատրել Օբամայի քայլը. բաց նամակ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

Մտահոգությամբ տեղեկացանք, որ վերջերս Կոնգրեսին հղված իր բյուջետային ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է կտրուկ` շուրջ 19 տոկոսով, նվազեցնել Հայաստանին հատկացվելիք տնտեսական աջակցությունը. նախագահն առաջարկել է 27.219.000 ԱՄՆ դոլար օգնություն Հայաստանին իր 2013թ. ֆինանսական տարվա  (FY13) բյուջեում, որը մոտ 12.781.000 ԱՄՆ դոլար է, կամ 32 տոկոսով պակաս, քան նախորդ ֆինանսական տարվա համար Կոնգրեսի կողմից հաստատված 40,000,000 ԱՄՆ դոլարը:

Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը գտնվում է տնտեսական շրջափակման մեջ Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի կողմից, և այն, որ վերջինս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության համատեքստում` ի նշան աջակցության հօգուտ Ադրբեջանի, սկսած 1993 թվականից փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, Միացյալ Նահանգները, որպես  մարդու իրավունքների և ժողովրդավարական զարգացման առաջամարտիկ, պետք է շարունակեր աջակցել Հայաստանի զարգացմանը` հաստատուն պահելով արտաքին օգնության իր մակարդակը` նախորդ տարիների հետ համեմատած: 

Սա հատկապես արդիական է` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումը դեպի ինքնորոշում` արժեք, որն, ի սկզբանե, կարևորվել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից, ինչպես նաև այն փաստը, որ կրկնակի շրջափակումը անհամեմատ ավելի է դժվարացրել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքը` արհեստականորեն սահմանափակելով տնտեսական աճը:

Որպես  մի երկրի դիվանագետ, որը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահներից մեկը,  որի նպատակն է տևական խաղաղություն և կայունության բերել տարածաշրջան, և երկիր, որը ողջունեց Հայաստանի Հանրապետության նախագահի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, կարծում ենք` Դուք շատ լավ կգիտակցեք տարածաշրջանում առկա լարված և փխրուն իրավիճակը:

Այդուհանդերձ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական դժվարությունները, Հայաստանին, այնուամենայնիվ, հաջողվել է մասնակցել ԱՄՆ  խաղաղապահ առաքելություններին, մասնավորապես Իրաքում, և մինչ օրս Աֆղանստանում` ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) շրջանակներում: Հայ խաղաղապահները կյանքի գնով խթանում են ժողովրդավարական և մարդասիրական առաքելությունը` Եվրաատլանտյան գործընկերների հետ համատեղ, ինչը ևս մեկ պատճառ է, որն անհամատեղելիություն է առաջացնում նախագահ Օբամայի` Հայաստանին հատկացվելիք օգնության կրճատման վերաբերյալ որոշման հարցում:

Հետևաբար, մենք սիրով խնդրում ենք Ձեզ` բացատրել նախագահ Օբամայի` մեզ համար մտահոգիչ քայլը: 

Կանխավ շնորհակալ ենք և հարգանքներով, 

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի 
Հանրային կապերի գրասենյակ

Մեկնաբանություններ (2)

haykUS
I do not understand what is the big deal. Why US should give more money to super-corrupt country with mafia president and billionaire ministers, oligarchs and government officials. Let's confiscate all their possessions and give back to our country. Why should Kocharyan own all molybdenum resources, why should Dodi Gago own all great liquor factories or cement factories, why should ministers privatize 200 million buildings in Dilijan for only 10,000. Let them who stole our country’s resources from us pay us back! This is all ours we should get it back and not beg US for help. Why help, let us distribute wealth more evenly in our country.
vartan
President Wilson did a lot more than offer self-determination. He made a final arbitral award to Armenia of what is now the eastern third of Turkey. Armenians should be preoccupied with building a strong state to pursue their just legal claims. Begging for $13 million isn't worth it and just makes Armenia look pathetic. Armenia can become a strong state or it can be a mendicant perpetually selling itself to foreign interests. Whatever, the geopolitical difficulties, the choice mainly resides with the Armenians themselves.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter