18:51, 16 փետրվարի, 2012Վեցերորդ օրն է, ինչ երիտասարդ բնապահպաները խաղաղ նստացույցի միջոցով փորձում են խոչընդոտել այգում կառուցվող «բուտիկների» շինարարությանը:
Առատ տեղացող ձյունը այսօր առավոտյան դարձել է ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների բախման առիթ: Ցուցարարներից Ռոզա Գրիգորյանը պատմեց, որ իրենք «ցելոֆանե ծածկ էին պատրաստել, որ պատսպարվեն ձյունից»: Նրանց են մոտեցել քաղաքացիական հագուստով մի քանի մարդիկ, ովքեր, ակտիվիստների կարծիքով, «բուտիկների» շինարարության հետ կապ ունեն, պահանջել են հանել ծածկը և կանգնել ձյան տակ:
«Ասացինք, որ մենք որևէ օրենք չենք խախտել: Մեկ-երկու րոպե հետո ոստիկանները մոտեցան, նույն բանը ասացին` առանց որևէ հիմնավորման, որ պիտի հանենք էս ցելոֆանը և ձյան տակ կանգնենք: Դրանից հետո անմիջապես զանգեցինք տարբեր պատգամավորների, մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակ: Ասացինք, որ մենք խաղաղ ցույց ենք անում, մեզ զրկում են ձյունից պաշտպանվելու տարրական պայմաններից: 10-15 րոպեից մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի արագ արձագանքման թիմի աշխատակիցները հասան այգի: Արդյունքում հարցը լուծվեց մեր օգտին. ծածկը մնաց»:
Պոլիէթիլենային ծածկն իր տեղում էր մնացել և դարձել ակտիվիստներին օրվա ընթացքում ոգևորող հաղթանակը: Խանդավառության արդյունքում ցուցարարներից ոչ ոք չէր դժգոհում, որ ցուրտ է, և որ իրենք քաղցած են: Տաքանալու համար թռվռում էին, իսկ սոված չմնալու համար բրդուճներ էին պատրաստում միմյանց համար:
Այն, որ հանրային կանաչ տարածքում կառուցապատողները իրականացնում են շինարարություն առանց համապատասխան թույլտվության, գիտեն նաև ոստիկանները: Բայց նրանք ցուցարարներին առաջարկում էին դուրս գալ այգուց և իրենց ցույցը կազմակերպել փողոցում «սիրուն պաստառներով» կամ դիմել դատարան, եթե մտածում են, թե օրենք է խախտվել:
Երբ այգի եկավ փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը, ակտիվիստները շրջապատեցին նրան: «Ձեզ ցույց են տվել այդ փաստաթուղթը»,- ցուցարարների դժգոհությանը պատասխանեց փոխոստիկանապետը: «Ինչ փաստաթուղթ, ոչ մի փաստաթուղթ էլ ցույց չեն տվել»,- միանգամից մի քանի ակտիվիստ արձագանքեցին:
«Ցույց են տվել»,- ասաց փոխոստիկանապետը և ճեղքեց ճնշող «շրջափակումը»:
Երբ նստացույցին մասնակցող ամերիկացի Քըրքը փորձեց խոսել շինարարական մեքենայի վարորդի հետ, մեքենայի դուռը կոպտորեն փակվեց` շարժելով օտարերկրացու ծիծաղը: «Գոնե բարևեր, ասեր` «Hello»»,- զարմացած ասաց Քըրքը:
Ցուցարարներն իրենց դժգոհությանն այսօր պատշաճ արձագանք չստացան, բայց Մաշտոցի այգին մեկ օրով էլ փրկվեց:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 3670 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2570 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
16.05.2013
դիտվել է 1908 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
16.05.2013
դիտվել է 1574 անգամ
Բողոքի ակցիա՝ գազի գնի բարձրացման դեմ (լուսանկարներ)
14.05.2013
դիտվել է 1410 անգամ
Վարկային բարքեր. «Սիգարոնի» սնանկացումը
17.05.2013
դիտվել է 1403 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը