HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցեր Երեւանի քաղաքապետին

Երևանի քաղաքապետը չի պատասխանում հետևյալ հարցերին.
1) Ե՞րբ և ո՞ր իրավական ակտի հիման վրա է Երևան քաղաքի Մաշտոցի այգու տարածքի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխվել, արդյոք այն համապատասխանո՞ւմ է Երևանի գլխավոր հատակագծին և հայեցակարգին:

2) Ե՞րբ են կատարվել հողհատկացումները, ի՞նչ իրավական ակտերով, որքա՞ն մակերեսով, ի՞նչ նպատակով, ի՞նչ իրավունքով և որքա՞ն ժամկետով, և ամենակարևորը` ո՞ւմ է հատկացվել

3) Քաղաքաշինական ի՞նչ ծրագրային փաստաթղթերի հիման վրա են ընդունվել հողհատկացումների վերաբերյալ որոշումները:

4) Կա՞ն, արդյոք, ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, քաղաքաշինական փորձաքննության եզրակացություններ և շինարարության թույլտվություններ տվյալ շինարարությունների համար:

5) Արդյոք իրականացվե՞լ է հասարակության ծանուցում և քննարկում տվյալ տարածքում կենսագործունեության փոփոխություն ակնկալող քաղաքաշինական գործունեության վերաբերյալ, եթե այո, ապա` ե՞րբ, ո՞ր լրատվամիջոցներով, ո՞ւմ մասնակցությամբ:

6) Ինչո՞ւ է ընտրվել այդ տարածքը` տասնյակից ավելի կրպակների տեղադրման համար և ո՞ր կազմակերպություններն են այդ շինարարակական աշխատանքներն իրականացնում:

7) Արդյոք սրճարանի տերն իրավունք ունի՞ այդ տարածքում իրականացնել շինարարություն, այն էլ բետոնապատել ծառերի շրջակայքը, այնպիսի տպավորություն է, որ այդ սրճարանի տերը կրպակների անվան տակ ձեռքի հետ իր տարածքն է ընդլայնում:

8) Երևանի քաղաքապետարանն ինչո՞ւ մինչև օրս գրավոր չի պատասխանում մեր գրավոր հարցումներին, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչը չի տրամադրում իր ձեռքի տակ եղած փաստաթղթերը, այդ մասին ասում է միայն բանավոր և օդի մեջ ցույց տալով դրանք դնում է ծոցագրպանը: 
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջների համաձայն վերոնշյալ հարցերի վերաբերյալ պատասխանները/տեղեկատվությունը Երևանի քաղաքապետարանը պարտավոր է տրամադրել 5-օրյա ժամկետում, ինչը չի կատարել, իսկ դրա համար նա ենթակա է պատասխանատվության: Մաշտոցի այգու «պաշարումը» մեր կողմից կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքային իշխանությունը չի պատասխանել մեր կողմից բարձրացված հարցերին և չի դադարեցրել ապօրինի շինարարությունը:

Ի վերջո, Երևանի քաղաքապետը պարտավոր է հաշվի առնել իր բնակիչների կարծիքը և հաշվի նստել նրանց կարծիքի հետ, անձամբ այցելել տարածք և իր աչքով տեսնել ու հասկանալ, թե բնապահպան ակտիվիստներն ինչի համար են պայքարում, միգուցե իր ենթականերն իրեն այն չեն զեկուցում, ինչն անհրաժեշտ է:

Համոզված ենք, որ Երևանի քաղաքապետին ոչ ճիշտ տեղեկություններ են ներկայացվում իր ենթակաների կողմից, մոլորեցրել են իրենց խեղաթյուրված փաստերով: Ուստի, պահանջում ենք Երևանի քաղաքապետից վաղն ևեթ ցանկացած ժամի անձամբ այցելել Երևանի Մաշտոցի այգի` Մոր և մանկան ծննդատան հարևանությամբ, և հանդիպել, լսել մեր` բնապահպաններիս պահանջը, իր աչքով տեսնել վիճելի տարածքը:

Մերի Խաչատրյան
ՀՀ քաղաքացի, բնապահպան-ակտիվիստ

Մեկնաբանություններ (4)

Armen Ghazaryan
ընկեր hetq.am եթե դուք դեմ եք Երեւանի քաղաքապետարանին, ուրեմն՝ դա ձեր կողմից ադրբեյջանական պրոպագանդա է
Valodya
Tarony inch ani vor bnapahpanakan drakan ezrakacutiuny arden FIXVAC STAVKOV BULKIN CAXUMA!!!!!
Անժիկ
Մի քանի լրացում էլ ես եմ ուզում անել: Մինչ վերջերս Նոր Նորք եւ Ավան համայնքների բաժանման վայրում կանաչ տարածք էր, իսկ հիմա այնտեղ բուռն շինարարություն է սկսվել եւ կառուցվում է ոչ փոքր չափերի շենք: Ժամանակին այդ տարածքը քաղաքի գեղեցիկ, աչք շոյող վայրերից մեկն էր եւ զգացվում էր, որ մասնագետների հոգատար ձեռք է այն նախագծել: Պետք չէ մասնագետ լինել, հասկանալու համար, որ կառուցվող շենքը «տեղում» չէ, անկախ նրանից, թե ինչի համար է նախատեսված: Այսօր շինարարական մեծ աշխատանքներ են կատարվում նաեւ Ջրաշխարհի վերեւի ազատ կանաչ տարածքում, որտեղ արդեն մի քանի բարձրահարկեր են վեր խոյացել, ու կարծում եմ, որ շատ շուտով կզրկվենք նաեւ այդ կանաչ տարածքից: Հետաքրքիր է, թե ովքե՞ր են այն արտոնյալները, որ կարողանում են նման տեղերում շինթույլտվություն ստանալ: Իսկ եթե նշված տարածքներում կարելի է շինարարություն իրականացնել, թող քաղաքապետը չզլանա, մտածի այն մասին, որ հազարավոր ծնողազուրկ, հաշմանդամ երեխաներ, բազմանդամ ընտանիքներ բնակարանի կարիք ունեն...
gagik
Ովքեր բնության դեմ են գնում, նրանց դաժան պատիժ է սպասվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter