HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Մաշտոցի այգում վարորդը՝ ակտիվիստներին. «Հեսա լոմով կտամ գլխիդ (լուսանկարներ)

Այս առավոտ Մաշտոցի այգի են եկել ոստիկաններ և այնտեղ նստացույց անող բնապահպան-ակտիվիստներին դուրս հանել իրենց նստացույցի վայրից՝ կառուցվող բուտիկի երկաթյա կոնստրուկցիայից:

«Հետքի» այցելություն ժամանակ այգում էր մոտ 60-70 ոստիկան: Ոստիկանները շրջափակել էին կառուցվող բուտիկը և ոչ բնապահպան-ակտիվիստներին, ոչ լրագրողներին թույլ չէին տալիս մոտենալ: Բնապահպաններն ասում էին, որ ոստիկանները խտրականություն են դրսևորում, որովհետև սրճարանի տիրոջ ընկերոջը թույլ են տալիս մտնել նկարահանել, իսկ ուրիշներին՝ ոչ:

«Այս պահի դրությամբ այս շրջափակումը անօրինական է: Օրենքն ասում է, որ չի կարելի մարդկանց տեղաշարժվելու իրավունքը սահմանափակել: Որևիցե պաստառ, ցուցափեղկ չկա, թե ինչ տիպի շինարարություն պիտի իրականանա, ով է իրականացնողը, ինչ որոշման հիման վրա: Ես ոչ տեսել եմ նման փաստաթուղթ, ոչ էլ էստեղ որևէ տեղ փակցված է»,- լրագրողներին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա պնդում էր, որ համայնքի ղեկավարը պարտավոր էր կասեցնել ապօրինի շինարարությունը:

«Էս հիվանդանոցի գլխավոր բժիշկը ասում է, որ ինձ պետք չեն բուդկաներ, ինձ պետք է այգի: Դուք հիմա ապօրինի բան եք կատարում. մի քանի րոպե կտևի, մի քանի ժամ կտևի՝ դուրս եք գալու էստեղից: Իմ հանրային տարածքն է, չեք կարող արգելեք ինձ»,- բղավում էր նստացույցի մասնակից Վահրամ Սողոմոնյանը:

Բնապահպան-ակտիվիստները բղավում էին «ամոթ», «անօրեն ոստիկան», «մարդ դարձեք, հայ դարձեք», «ձեր երեխեքն են էստեղ օդ շնչելու», «իմ երեխեքի օդն ու ջուրն եք կտրում», «բետո՞ն ա շնչելու էրեխեդ»:

Այնուհետև ակցիայի մասնակիցները սկսեցին, իրար ձեռք բռնած, շղթա կազմել ոստիկանների կազմած շղթայի դիմաց:

Այգի եկավ «Սահակյանշին» գրությամբ բետոնախառնիչ մեքենան: Ակտիվիստները վազեցին դեպի մեքենան և սկսեցին վանկարկել՝ ամոթ:

Մեքենայի վարորդը բացեց դուռը և ակտիվիստներն ասաց. «Հեսա լոմով կտամ գլխիդ», և արագ գնաց կանգնեց ոստիկաններից մեկի թիկունքում: Ոստիկանները թույլ չէին տալիս մոտենալ վարորդին:

Վարորդի (ներքևի լուսանկարում) և բնապահպան-ակտիվիստների միջև հետևյալ խոսակցությունը տեղի ունեցավ:

-Քաջ վարորդ, ոստիկանի հետև՞ն ես կանգնում:
-Հիմի կասեմ՝ ում հետևն եմ կայնում:
-Ասա՝ իմանանք: Ասա՝ ուղիղ եթերում ես:
-Ուրեմն եթե դու չես հարգում էս ֆորմեն, դու կարաս վաբշե ստեղ չկայնես:

Միջամտեց ոստիկանը՝ ասելով, որ վարորդը կարիք ուներ ոստիկանի, այդ պատճառով էլ դիմեց իր օգնությանը, և վարորդին վիրավորել պետք չէ:

Նստացույցի մասնակիցները կենդանի պատ կազմեցին բետոնախառնիչ մեքենայի առջև, որպեսզի թույլ չտան, որ այն առաջ գնա:

Զարուհի Փոստանջյանը ոստիկաններից մեկին խնդրեց կանխել մեքենայի և քաղաքացիների միջև բախումը: Ոստիկանը պատասխանեց. «Ես նույնիսկ անհարմար չեմ զգում ասելու, որ զեկուցում եմ Ձեզ, որ ես ունեմ ինձ մոտ գրավոր փաստաթուղթ, որ քաղաքապետը դիմել է և խնդրել, որ այնպես արեք, որ մարդիկ չխոչընդոտեն այս բարեկարգման աշխատանքներին»:

Ակտիվիստները բղավում էին. «Այգին մերն ա», «միացեք», «դադարեցրեք», «կանաչ, սիրուն Երևան»: Նրանք երգում էին Հայաստանի օրհներգը, հայրենասիրական, նաև Երևանին նվիրված երգեր:

Այս ամբողջ ընթացքում շինարարները շարունակում էին բուտիկի երկաթյա կոնստրուկցիայի զոդման աշխատանքները:

Մաշտոցի այգի եկավ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչություն պետ Զավեն Առաքելյանը: Բնապահպան ակտիվիստներից մեկն ասում էր, որ Երևանում մեկ շնչին 16-ից մնացել է 4-5 քառ. մետր կանաչ տարածք, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանի թողտվությամբ ոչնչացվում է հասարակական կանաչ տարածք՝ Մաշտոցի այգին:

Ակտիվիստները Զավեն Առաքելյանից՝ որպես քաղաքապետի ներկայացուցչից, պահանջեցին հրահանգել դադարեցնել շինարարությունը, քանի որ քննարկման պրոցեսը չի վերջացել, և այս պահին այգում շինարարության վերաբերյալ վեճ կա:

Ակցիայի մասնակիցներից մեկը վարչության պետին ասաց, որ 4 տարբեր քաղաքացի, արդեն 15 օր է, դիմել է քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանը, խախտելով օրենքը, չի պատասխանում դիմումներին և տրամադրում պահանջվող փաստաթղթերը:

Զավեն Առաքելյանը պնդեց, որ այգում շինարարության համար բոլոր անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը կան: «Դրանք ամբողջը պատրաստ են: Դուք քանի որ գրավոր դիմել եք, մենք ուզում էինք կից գրությամբ հանձնել ձեզ: Շատ կարճ ժամանակում մենք կտրամադրենք ձեզ»,- ասաց նա:

Նստացույցի մասնակիցները վարչության պետին նորից խնդրեցին մինչ փաստաթղթերը տրամադրելը դադարեցնել շինարարությունը: Զավեն Առաքելյանը պատասխանեց, թե շինարարությունն օրինական է, և գնաց այդ բոլոր փաստաթղթերը բերելու:

Քիչ անց Մաշտոցի այգի եկավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը՝ տեղում ուսումնասիրելու հարցը:

«Մենք ստացել ենք երկկողմանի դիմումը՝ և ձեր կողմից, և քաղաքապետարանի կողմից: Ոստիկանության պետը ինձ ուղարկել է էստեղ, որ ես ձեզ բոլորիդ ասեմ՝ ոստիկանության կողմից բիրտ ուժ չի կիրառվելու, բայց նաև ժողովրդին ցուցում տա, որ բանվորների վրա ձեռք չբարձրացնեն»,- ասաց Ներսես Նազարյանը:

Այնուհետև վերադարձավ Զավեն Առաքելյանը՝ իր հետ բերելով փաստաթղթեր, որոնց հիման վրա այգում շինարարություն է կատարվում:

Զարուհի Փոստանջյանն առաջարկեց պտտվել այգում և տեսնել, թե կառուցվող բուտիկները ինչ հեռավորության վրա են ծառերից: Պատգամավորը նշեց, որ շինարարությունը ծառից պետք է լինի առնվազն 5 մետր հեռու, սակայն այգում կան ծառեր, որոնք հայտնվել են բուտիկի կոնստրուկցիայի մեջ (ներքևի լուսանկարում): Ուստի շինարարությունն ապօրինի է: Միգուցե փաստաթղթերում ուրիշ բան է նախագծված, բայց բնապահպան-ակտիվիստները խոսում են կատարված փաստի, ոչ թե նախագծի մասին:

Զավեն Առաքելյանը հավաքվածներին ասաց, որ տարածքը (1 հա 981 քառ. մետր) 2004թ.-ից կառուցապատման իրավունքով գրանցված է Երևանի ենթակայության «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի անվամբ: «Կառուցապատման իրավունք ունեցող անձը կարող է, գործող քաղաքաշինական նորմերի պահպանմամբ, այդտեղ իրականացնել կառուցապատման աշխատանքներ»,- ասաց Զավեն Առաքելյանը: Նրա խոսքերով՝ ՓԲԸ-ի միակ հիմնադիրը Երևան համայնքն է:

Իրավաբանական վարչության պատն ասաց, որ 2011թ. դեկտեմբերի 11-ին տրվել է ճարտարապետական առաջադրանք, որում նշված է, որ այստեղ պետք է կազմվեն գոյություն ունեցող տաղավարների արդիականացման, նորերի տեղադրման, կանաչ տարածքների և ճեմուղիների բարեկարգման և բացօթյա ավտոկայանատեղիի ստեղծման նախագծեր: Առաջադրանքի հիման վրա, օրենսդրությամբ սահմանված կարգով, մշակվել է ոչ հիմնական շինությունների տեղադրման նախագիծ, որի հիման վրա էլ «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ին տրվել է շինության տեղադրման թույլտվություն:

«Այս փաստաթղթերը այն բոլոր ամբողջական քաղաքաշինական փաստաթղթերն են, որոնք հիմք են տալիս իրականացնել որևէ քաղաքաշինական կամ կառուցապատման գործունեություն: Այսինքն՝ սրանք լիարժեք փաստաթուղթ են: Խնդրեմ, հանձնում եմ ձեզ»,- ասաց Զավեն Առաքելյանը:

Սա չբավարարեց Զարուհի Փոստանջյանին: Նա ուզում էր Կադաստրի վկայականը, որը տրվել է 2004թ: «Այս հատակագիծը չի համընկնում Կադաստրի վկայականում նշված հատակագծի հետ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ակտիվիստներն ասացին, որ նախագծերը չեն անցել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, չեն կազմակերպվել հասարակական լսումներ: Իսկ վարչությանը պետը պատասխանեց, որ սա այդ դեպքը չէ, այս շինությունները ոչ հիմնական են, և բացի դրանից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը պահպանվել են:

«Շրջակա միջավայրը դուք փոխել եք: Սա իմ մանկության այգին է: Ձեր երեխային եթե էս այգին բերեք, Ձեզ նույն հարցն է տալու, ինչ իմ երեխան: Էս ծառերը ինչի՞ եք բանտարկել»,- Զավեն Առաքելյանին ասում էր Զարուհի Փոստանջյանը՝ պնդելով, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անպայման պետք է անցկացվեր:

Պատգամավորը Ներսես Նազարյանին խնդրեց անմիջապես դադարեցնել այս պահին կատարվող ապօրինի շինարարությունը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը մի փոքր հեռացավ և սկսեց հեռախոսով խոսել: Ոստիկանները պատ կազմեցին և թույլ չտվեցին մոտենալ նրան՝ ասելով, որ Ներսես Նազարյանը խորհրդակցում է:

Այնուհետև Ներսես Նազարյանի հետ սկսեցին բանակցել բնապահպան-ակտիվիստների ներկայացուցիչները: Բանակցությունից հետո Վահրամ Սողոմոնյանը (ներքևի լուսանկարում) հայտարարեց. «Մինչև պետությունը մտածի, օրենքը մենք ենք պահելու էստեղ»:

Ներսես Նազարյանը լրագրողներին ասաց, որ գնում է բանակցելու և կվերադառնա կես ժամից:

«Ոստիկանները պահում են ուղղակի, որ ընդհարում չլինի բանվորների, աշխատողների և ժողովրդի մեջ: Ոստիկանները կանգնած են լինելու, ոչ մի բանի չեն խոչընդոտելու, հրամանը տրված է ոստիկանության պետի կողմից: Նույն ժողովուրդն ենք, պետք չի առանձնացնել: Ոստիկանները չեն խոչընդոտել»,- ասաց Ներսես Նազարյանը:

Մինչդեռ բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն ասաց, որ վաղ առավոտյան, երբ ոստիկանները եկան, հրեցին ակտիվիստներին՝ ոլորելով ու ցավեցնելով ձեռքերը:

Ներսես Նազարյանն ասաց, որ այս ընթացքում շինարարությունը չի դադարեցվելու, քանի որ քաղաքապետը շինարարության փաստաթղթեր է ներկայացրել:

Որոշ մարդիկ կողքից հետևում էին, թե ինչ է կատարվում այգում:

Լուսամուտից իրադարձություններին էին հետևում նաև այգու կողքին գտնվող Մարգարյանի անվան մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի բժիշկները և ծննդկանները:

Մեկնաբանություններ (16)

Artur
Նախորդ մեկնաբանությունս ուղղված էր 17 Lena-ին, սխալմամբ գրել եմ Lara, երևի կների ինձ Lara-ն :)
Artur
Lara գուցե բացատրեիք ինչումն է ըստ Ձեզ կայանում սխալ տրամաբանությունը? Կհիմնավորեիք? Իսկ եթե քաղաքապետի, կամ մեկ ուրիշի գործելաոճը,պահվածքը կամ խոսելը Ձեր համար անհասկանալի է, դա դեռ չի նշանակում թէ սխալ է...Ու մինչ Դուք մտածում եք, թե արդյոք անհրաժեշտ է տիրապետել մարդկային արժեքները և հասարակության դերն ու նշանակությունը բուտկաները կառուցելու հարցում, համապատասխան մարդիք` հանձինս քաղաքապետ Տարոն Մարգարյանը և համապատասխան կառույցները, հանգել են այն եզրակացությանը, որ մարդկանց հանապազօրյա հաց աշխատելու հնարավորություն տալը գերադասելի է մորեխիկներից ու չորացած ծառերից... Ամեն դեպքում սա չարիքի փոքրագունն է ըստ իս, կորցնել մի քանի ծառ ու մորեխ, քան թե ունենալ ևս մի քանի տասնյակ ընտանիք, որոնց կենսապահովվման նույնիսկ փոքր է աղքատության նվազագույն շեմից....Առանց այն էլ երկրի բնակչության կեսից ավելին ապրում է աղքատության շեմից այն կողմ, ու փոխանակ մենք սատարենք որ այդ թիվը հնարավորինս փոքրանա, որոշ մարդիք մեր մեջից հետեվելով անձնական դիվիդենտները կորզելուն` նպաստում էն թվի աճին, ինչն ինքնին արդեն շատ վատ է.... Խնդրում եմ, կասեիք որն է սխալ տրամաբանությունը????
Lena
Իմ կարծիքով Artur- ի տրամաբանությունը սխալ է, իսկ քաղաքապետի գործելաոճը անհասկանալի, ինչ վերաբերվում է արժանիքներ չունենալուն, սա իհարկե վիճելի հարց է.... միգուցե անհրաժետ է տիրապետել մարդկային արժեքները, ինչպես նաև, oրինակ հասարակության դերն ու նշանակությունը բուտկաներ տեղադրելու հարցում (-:)
Artur
15 David ապրես ախպերս, մալադեց Քանի գնում մեկնաբանություն գրող խելոք մարդիք շատանում են, մորեխների պաշտպանները` քչանում :) :) :)
DAVID
13. Ալինա du nuynisk հանապազորյա bari uxxagrutyun@ chgites, u erevi chgites vor aranc nerka chka apaga, ete esor erexi hanapazorya hac@ chlini,el inch apaga? enenc goroz goroz verevic xosum es, qitt ccac, et cecvac barern el qich ogtagorceq, hayeri masin el meknabanutyunner mi ara, ete qitt mec a, bnapahpannerin asa to pox tan, gna virahati, et krpakner@ meka etex dnelu en, u hamozvac em, mec hajuyqov el saxn el ogtvelu en etexic
Artur
Լառա ուրեմն արի սկենք նրանից, որ եթե մեր մեջից կա մեկը, որ ստրկամետ հոգեբանությամբա տառապում, էտ հաստատ ես չեմ... Երկրորդը մարդիք գտել են որ էդտեղ է պետք սարքեն բուտկաները, էդտեղ են սարքել, անձամբ դու ինչ պրոբլեմ ունես որ էդտեղա? Դու էլ ես մորեխիկների մասին անհանգստանում? Թե պարապ ես, ինտրիգ ես փնտրում? Իսկ վառված լինել-չլինելը երևաց քո խոսքերից, որոնք եթե չես հիշում, նայի վերևում, չմեջբերեմ, լավ? իհարկե կներես արտահայտությանս համար, ես քեզ չեմ ճանաչում, բայց ինձ թվումա, որ դու էդքան արժանիքներ չունես, որ որակավորում տաս, թէ Տարոնը լավ քաղաքապետա թե չէ, կամ թէ որ պաշտոննա իրա համար.... Էկեք ամենքս մեր գործով զբաղվենք էլի, թողեն առավոտից երեկո սրանից նրանից բամբասեք, սրա նրա մասին խոսեք... Քանի սենց եք մտածում, էս երկիրը սենց էլ կմնա, չի կարգավորվի...
Ալինա
Տեսնես քանի տարի է պետք ,որ մենք մոռանանք հանապազորյա հացի մասին նոռանանք և մի քիչ մտածենք ապագայի մասին ./. հայերիս քթերը մեծ է ,դրա համար դեմը չի երևում
Artur
7 Lusik ջան կլինի պրովակացիայով չզբաղվեք? Ավելի հարմար զբաղմունքներ կան....
ANNA
7 Lusik qo poxaren amachi,yes es azgi erexanerin em krtum u dastiarakum, u azgi djbaxtutyunn el du u qo pes mtacoxnern en, taq texeric eq xosum, cheq tesel bobik u tklor sovac erexanerin, hla tesneir eli, hla erexat ga hac uzi u chkaroxanas tal, tesnem qez lav kzgas????? nax lav mtacir nor amachi, AMACHELU SHAT BANER KAN, IM POXAREN PETQ CHE AMACHEL, INCNOV HPARTANUM EN, U SHNORAKALAKAN XOSQER EM MISHT LSUM
ANNA
ARTUR JAN SRANQ ENQAN EN GORGRACE, ENQAN EN MARDKANC NERVERI VRA AZDE, VOR HASARAK QNNARKMANN EL CHEN KAROXANUM MASNAKCEL, ARTUR JAN QO HET HAMAMIT EM U URAX EM VOR IRAR HASKANUM ENQ, I GITUTYUN 7 LUSIK, YES UNEM MANKAVARJAKAN BARCRAGUTYN KRTUTYUN, MAGISTROS EM,UXAKI HAMAKARGICHS XDIRNER UNI U HAYEREN CHI GRUM, HETAQRQIR KLINER IMANAYI DU INCH KRTUTYUN UNES? ES AMEN OR DPROC EM MTNUM U TESNUM EM ANMEX EREXANER, VORONQ NAYUM EN IRENC CNOXNERI ACHQERIN, HIMA LSI INCH EM ASUM LORU MARZI TEXUT TYUXI BNAKICH@ VONC APRI??? VORQAN CAR EN HATEL, ERAKI CARATUNK EN AREL HA HASKACANQ MENQ EL ENQ MTACUM BNUTYAN MASIN, BAYC HAVATA EREXI U @NTANIQI NYUTAKANIC KAREVOR BAN CHKA, QAXAQAPETN EL SHAT LAV MARD A, MI GNACEQ EKEQ AVEL PAKAS XOSEQ,ETE POXER CHSTANAQ KGNAQ ET CRTIN PURAKUM KNSTEQ? SHEPOR KHNCHECNEQ??????? VOCH CHEQ ANI, DA DZER EKAMTI MIJOCN A, MARDIK EL ET BUTIKNERUM EN ASHXATELU, ENPES VOR GORACEQQQQQQQQ, CHVACEQ VORQAN KAROX EQ, MEKA KARUCVELU EN BUTIKNER@, TEXUTN EL A ASHXATELU, QAJARANN EL, TESNENQ ETPES GORALOV UR KHASNEQ?U EKEQ BANAKNERI CHBAJANVENQ, HAY ENQ, BOLORIS SIRTN EL CAVUMA, BAYC YES HAY MANUKI HACN AVELI EM GERADASUM QAN DZER PURAKN U MOREXNER@
ANNA
DU EL APRES ARTUR JAN, AYO SA IRENC PARAPUTYAN DRSEVORUMN A, ASA MANKAVARJUTYUN AREQ, CERERIN XNAMEQ, MANKATNERIN OGNEQ, IMANANQ MI GORC EQ AREL, TE CHE DRSIC ERKU KOPEK EN STANUM, GNUM EN DZENNER@ GCUM, 5. Lara CHARACHAR SXALVUM EQQQQQQQQQ, IM GLXIN HL@ LOMOV XPOX CHI EXEL, U CHEN HAYHOYEL, VOROVHETEV YES INC PAHUM EM HAY AXJKAN, HAYUHUN VAYEL DZEVOV, NUYN EL MNACACIN XORHURD KTAYI, HAVATA HAY AXJKA U HAY KNOJ ARAQELUTYUN@ BNAV POXOCNERUM GORGRALN U SHOWNER SARQEL@ CHE, AYNPES VOR AVELI XOR@ MTACEQ,ET BUTIKNERUM MARDIK EN ASHXATELU U TUN EN PAHELU, TEXUTUM SHURJ 400 HOGI ASHXATUM U EREXAYA KERAKRUM, QAJARANN EL BACVER ASHXATATEXER KSTEXCVER, HLA MI PAH MTACEQ ELI, MARDIK VONC EREXA PAHEN???? MOREXNERI U TPERI HAMAR EQ PAYQARUM, BA MARDIK???? BA MARDIK INCH ANEN??? HAYR@ TUN MTNI U SOVAC EREXI ACHQERIN VONC NAYI?????? ASI BALES MOREXNER@ SATKUM EN U PAPAN CHI KARA ASHXATI, ENPES VOR SOVAC ES MNALU???? ESA DZER UZAC@???? TESNES ES KANACHNERI MEJ KAN AYNPISIQ OVQER EREXA UNEN? U ETE AYO, APA CNOX LINELOV VONC CHEQ HASKANUM VOR URISHI EREXEN EL A EREXA, NAEL A APREL UZUM, DZER-IC ERKU KOPEK EQ STANUM, GITEQ DUQEQ VOR KAQ??????
Lara
Աննա ոնց որ հասկացա ձեր գլխին արդեն լոմով խփել են, համ էլ լաաաավ հայհոյել են տեղա հասել, ինչևէ... ինչ մնում է քաղաքապետին, ավելի վատ լինել չէր կարող, ոնց կարելի է նման սիտուացիայում ի վիճակի չլինել հարց լուծել... երևի արդեն ինքն էլ հասկացավ, որ քաղաքապետը իր բանը չէ...
Artur
Այ ապրես Աննա ջան, հազիվ մի հատ խելոք մարդու հանդիպեցի !!! համաձայն եմ 100%, նույնն էլ Քաջարանում արեցին, էնքան բզբզեցին, մինչև մարզպետի նյարդերը տեղի տվեցին, սրանց ուզածն էլ ետ էր, որ կինո սարքեին. Չի կարելի էլի, Ձեզ աղջկան-կնոջը վայել պահեք !!!! Գոնե ցուց մի տվեք թե ինչքան պարապ եք !!!
ANNA
DE ZZVCRIN ELI ES ANERES BNAPAHPANNERN EL, ASA INCHEQ DZEZ KESIC PATRUM? ET MARIAMAXOTIN ASES, DI INCH ES LRBVEL? GNA DZER TUN, MI KNOJ@ VAYEL GORC ARA ELI, INCH EQ SHOW SARQUM, TRCHKAN@ PRCANQ, TEXUT@ PRCANQ, HIMA EL MASHTOCI PURAK@???? RAD EXEQ, AY POXOV CAXVACNER, DUQ BNAPAHPAN CHEQ, AYL POXOV GNVAC DHOLNER U SHEPORNER EQ, VARORDN EL QICH A ASEL PTI IROQ XPER GLXNERIN, ENQAN EN ANUM, MARDKANC HUNIC HANEN VOR HAYHOYEN KAM XPEN, VERJJJJJJJ, TEMA UNENAN XOSELU, RAD EXEQQQQQQQQQQQQQQ
Artur
Արսեն յանի Լևոնտ ինչեր է ? Սաղ երկիրը թալանեց ծախեց, հեկտարներով անտառներ կտրեց որպես վառելափայտ վաճառեց իրա ժողովրդի վրա, իսկ են մարդուն էլ ով չորացած ծառի ճյուղ էր դրսից հավաքում, որ իրա հիվանդ երեխուն տաքացնի, սարքում էր հանցագործ, իրա կտրած ծառն էլ բարդում վրեն ու տանում դատում !!! Հանրապետականը գոնե ծառը կտրումա, տեղը բուտկայա սարքում, որ գոնե մի ընտանիք հացի փող աշխատի. Ազգի թշնամին էլ դու էս, ու արի անպատասխանատու արտահայտություններ մի արա, հաստատ չես կարա տեր լինես ասածիտ !!!!!!!!
Arsen
Արա էս անամոթների վերջը երբա գալու, ով էս ընտրություններին հանրապետական ընտրեց նա ազգի թշնամիա էս ինչ են անում սրանք օրենքը վոնց ուզենում են նենց էլ ֆրցնում են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter