HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այ մարդ, ես ասում եմ՝ դիակը չէին տալիս»,- կրկնում էր վկան

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, Նարինե Մելքոնյանի նախագահությամբ, երեկ շարունակեց Կամո Շահվերդյանի դատաքննությունը: Ըստ մեղադրանքի՝ 2010թ. հոկտեմբերի 16-ի նա սպանել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ռոբերտ Մոսինյանին:

Դատարան բերման էին ենթարկվել տուժող Ռոբերտ Մոսինյանի հորեղբայրներ  Արարատ եւ Գեւորգ Մոսինյանները, ինչպես նաեւ վկա Սոս Առաքելյանը:

Ոստիկանության Լոռու մարզի Ալավերդու բաժնի տեղամասային տեսուչ Վահան Բոշյանը մնացած վկաների փոխարեն դատարան էր բերել վերջիններիս բացակայությունն  արդարացնող փաստաթղթեր:

«Վկա Ստեփան Մոսինյանն առողջության պատճառով չի ներկայանալու դատարան:  Վկա Շուրա Մոսինյանը սարում անասնապահությամբ է զբաղվում,  որի համար տեղեկանքը կա: Եթե բժշկակական կենտրոնի տնօրենի տեղեկանքը պետք է, այն էլ կբերենք:  Ձաղիձորից էլի պետք է վկա վերցնեի, նոր գայի, էդ էլ նա վատ վիճակում էր. շտապօգնություն են կանչել, դրա տեղեկանքը լրացուցիչ կուղարկվի:  Մնացածների համար ԲՇՏ-ների եւ տվյալ թաղամասի տեղամասային տեսուչներից տեղեկանք կա»,- դատարանին հայտնեց տեղամասային տեսուչը:

Աշոտ եւ Արամո Ավետյանների, Վարդան Մարտիրոսյանի եւ մի քանի այլ վկաների ցուցմունքները կարող են էական նշանակություն ունենալ դատաքննության համար: Ոստիկանության Թումանյանի բաժինը վերջիններիս ներկայությունը դատարանում նույնպես չէր կարողացել ապահովել: «Նրանք իրենց բնակության վայրից անորոշ ժամանակով բացակայում են»,- ասաց տեղամասային տեսուչը:

«Էս Ալավերդիում ըստ ցանկության է. վկաները երբ պետք է, կորում են, երբ պետք է, հայտնվում են»,- արձագանքեց դատավոր Մելքոնյանը: 

Դատարանը սկզբում լսեց վկա Արարատ Մոսինյանին: Նա ասաց, որ տուժող Ռոբերտ Մոսինյանի եւ ամբաստանյալ Ռոմիկ Մոսինյանի (վերջինիս եւս այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել) հորեղբայրն է: Դատարանը վկային տեղեկացրեց, որ նա իրավունք ունի եւ կարող է իր հարազատների դեմ ցուցմունք չտալ: «Ցանկանու՞մ եք Ձեր հարազատի դեմ  ցուցմունք տալ»,- հարցրեց դատավորը:

«Էդ ցուցմունքը սկի չպտի էլ լիներ, որովհետեւ ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել: Էդ, որ գրվել ա, ցուցմո՞ւնք ա, թե՞ բացատրություն ա»,-  դատավորին իր նախաքննական  ցուցմունքի մասին հարցրեց վկան:

«Տեղյակ չե՞ք»,- հակադարձեց դատավոր Մելքոնյանը:

«Տեղյակ եմ, բայց որ դիակը չէին տալիս, ստորագրել են տվել, որ տենց գրվի, ես խաբար չեմ»,- պատասխանեց վկա Արարատ Մոսինյանը:   

Ողջ հարցաքննության ընթացքում նա համառորեն հրաժարվեց նախաքննական այն  ցուցմունքից, թե տուժող Ռոբերտ Մոսինյանը հոկտեմբերի 17-ի կեսգիշերին հիվանդանոցում մինչեւ մահանալն իր ականջին ասել է, թե «իրեն խփողը Կամո Շահվերդյանն է»:

«Դեպքից ես վաբշե տեղյակ չեմ, էդ գրել են տվել»,- ասում էր վկան: Արարատ Մոսինյանը պնդում էր, որ եղբոր տղայի մահվան մասին հոկտեմբերի 17-ի լուսադեմին` ժամը 5:00-ին, իրեն հեռախոսով հայտնել է իր որդին` Արտակ Մոսինյանը: Քանի որ այդ ժամին ներքաղաքային տրանսպորտ չի աշխատել, ինքը չի   կարողացել գնալ հիվանդանոց: Հետեւաբար՝ իր եղբոր հանգուցյալ որդին իր ականջին չէր կարող ասել, որ իրեն հարցածողը Կամո Շահվերդյանն է, ինչպես գրված է իր նախաքննական  ցուցմունքում:

Վկան միաժամանակ հաստատեց, որ ցուցմունքն իր ձեռքով է գրել. «Գրել եմ, որովհետեւ ասել են՝ մինչեւ չգրես, դիակը չեն տա: Ցուցմունքը վերցրել են 2010թ. հոկտեմբերի 18-ի երեկոյան: Հա, էդ վախտ դեռ դիակը չէին տվել: Հաջորդ օրն են տվել: Հուղարկավորությունից 2 օր հետո գնացել եմ քննիչի մոտ եւ ասել եմ՝ սենց, սենց. ցուցմունք ա, թե ինչ ա, սխալ ա: Ես տեղյակ չեմ»:

«Այ մարդ, ես ասում եմ՝ դիակը չէին տալիս»,- մեղադրող Ա. Շիրոյանի հարցերի տարափին ի պատասխան՝ կրկնեց վկան:  

Դատավոր Մելքոնյանի պահանջով մեղադրող Արմեն Շիրոյանը դատարանում հրապարակեց  վկա Արարատ Մոսինյանի նախաքննական ցուցմունքը: Ըստ  այդմ՝ 2010թ.-ի հոկտեմբերի 16-ին երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արարատ  Մոսինյանին զանգահարել եւ տեղեկացրել են, որ եղբոր տղային հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց: Արարատ Մոսինյանը նշել է, որ երբ հասել է հիվանդանոց, եղբորորդուն պատգարակով տեղափոխելիս են եղել  վիրահատարան: Եվ երբ վերջինս՝ Ռոբերտ Մոսինյանը, իրեն տեսել է, հայհոյել է եւ ասել, որ իրեն «խփել է Կամոն»:

«Նա ինձ չհասցրեց ասել, որ Կամոյի մասին է խոսքը, որովհետեւ տարան վիրահատարան: Միայն հաջորդ օրը զրույցներից իմացել եմ, որ խփողը Կամո Շահվերդյանն է»,-  գրել է Արարատ Մոսինյանը:

Վերջինս դատարանում  կրկին պնդեց, որ ինքը հիվանդանոց չի գնացել եւ նման ցուցմունք գրել իրեն պարտադրել են:

Վկա Սոս Առաքելյանը, ով աշխատում է որպես սանիտար, դեպքի հետ կապված դատարանին ոչինչ չկարողացավ հայտնել. «Ես դատաբժշկի հետ աշխատել եմ: Ասել ա՝ կտրի, կտրել եմ: Դիակն ասել ա՝ ճղի, ճղել եմ: Էս ինչ օրգանը հանի` հանել եմ: Պարոն դատավոր, իմ գործն էդ ա, ես ուրիշ գործ չգիտեմ, էդ բաների հետ էլ գործ չունեմ: Ես սանիտար եմ»:

Մեղադրող Արմեն Շիրոյանը փորձում էր վկայից տեղեկություն ստանալ   դատբժշկական հանձնաժողովի կողմից դիակը հարազատներին հանձնելու կարգի, դիակի մեջ հայտնաբերված օտար մարմնի եւ այլ հարցերի մասին:

«Դա դատաբժշկի գործն է: Ինձ ինչ ասում են, էն եմ անում: Ես տենց բանից գաղափար չունեմ»,- պատասխանեց վկա Առաքելյանը:

«Կարո՞ղ ա մահացած չի եղել էդ մարդ»,- հարցրեց դատավոր Մելքոնյանը:

«Որ մահացած չլիներ, ոնց կբերեին»,- հակադարձեց սանիտարը: 

«Օտար մարմին չե՞ս գտել»,- շարունակեց դատավորը:

«Ոչ մի բան էլ չեմ գտել»,- պատասխանեց վկա Առաքելյանը: Վերջինիս  հարցաքննությունից հետո դատարանում հայտարարությամբ հանդես եկավ  պաշտպան Հովիկ Արսենյանը. «Ես, որպես իրավաբան, ամաչում եմ, որ նախաքննական մարմինը էս կատեգորիայի անձնավորությանը որպես վկա բերել է դատարան: Ամոթ չի՞»:

Պաշտպանը նախատեց քննիչին եւ դատախազին, որ հրազենային վնասվածքով սպանվածի դիահերձմանը անձամբ չեն մասնակցել: Արսենյանը վրդովմունք հայտնեց նաեւ վկա Արարատ Մոսինյանի ասածների կապակցությամբ. «Ինչո՞ւ նախաքննական մարմինը մինչեւ վկային դատարան ներկայացնելը չի բացահայտել նրա զանգերի եւ հիվանդանոց գնալու պատմությունը, որ դատարանում կանգնել ենք փաստի առաջ»:  

Պաշտպանի հայտարարությունից հետո դատարանը լսեց վկա Գեւորգ Մոսինյանին, ով Ալավերդու հիվանդանոցում աշխատում է որպես շտապօգնության վարորդ: Վերջինս նշեց, որ շտապօգնության բուժքույրերից մեկը առաջինը իրեն է տեղյակ պահել դեպքի մասին, իսկ երբ գնացել է հիվանդանոց, տուժողն արդեն վիրահատարանում է եղել:

Դատավոր Մարինե Մելքոնյանը կողմերի կարծիքը լսելուց հետ մնացած վկաններին դատարան բերման ենթարկելու նոր որոշում կայացրեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 7-ին:  

Դատական նիստից հետո պաշտպան Հովիկ Արսենյանը «Հետքին» ասաց, թե վկա Արարատ Մոսինյանի ցուցմունքից պարզվեց, որ նախաքննական մարմինը  փորձել է ստեղծել արհեստածին ապացույցներ: Պաշտպանը դժգոհեց Թումանյանի ոստիկանության վատ աշխատանքից. «Սանիտարին ուղարկել են այստեղ ցուցմունքներ տալու: Սրանով նրանք ապահովում են ձեւական կողմը: Ոստիկանության աշխատանքում պրոֆեսիոնալիզմը պակաս է: Քննիչը եւ  դատախազը հրազենային վնասվածքով մահացածի դիահերձման արդյունքների մասին պարտավոր էին հերձման պահին տեղեկանալ: Սա խոսում է այն մասին, որ Կամո Շահվերդյանի գործը ոչ միայն շինծու է, այլ նորմալ նախաքննություն չի կատարվել»:

Մեկնաբանություններ (9)

GOR SHAHVERDYAN
Larisa Paremuzyan ,Duq ushadrutyun mi dardzreq - STS- kochecyali xosqerin...menq vor shaat enq gnahatum Dzer arac@...
GOR
STS , anshnorhakalutyun@ shat vat ban a...xeloq mna u chpordzves Larisa paremuzyani hascein vat ban xosel...
ԿԱՐԵՆ ՄՈՍ_ՅԱՆ
դե հերիքա ելի------ամբեղջ Ալավերդին գիտի Կամոն արդար տղայա,ամբողջ կյանքը արդար ապրած ու անարդարության զոհ ա հիմա.ես ալավեդցիների անունից խնդրւմ եմ հետքին ու արդարադատության ներկայացուցիչներին........անաչառ ու ազնիվ եղեք.
Armen
Spasenq Mak jan
MARIANA
es vomn sts-n inchia lrel-----chlini qezel en shantaji entarkel?????????????hima el haskacar vor petq chi anmex mardkanc dem durs gal?bolorid patasxan talu jamanaK@ galua-----ASTCO DATASTANIC VAXECEQ!!!!!!!!!ARMEN SRANC NMANNER@ SOVOR EN IRANC ARARQNER@ URISHI VRA BARDEL.
Armen
STS ete Alaverdi mi anachar mard ka , da Larisa Paremusyann e, ajs depqn el normal lusabanel e: The uzum eq mardaspani anunn el , apacujcnern el Larisa n gtni:
Armen
VIRAHATUTJAN JAMANAK INCH EL GTAC LINEN; HOREXPAJR stjot@ VERCRAC KLINI; VONC VOR HUNVARI 15_IN MANUCHARYAN VAHEI MARMNI PHAMPHUSHTN ER VERCREL: ED MEREL THAXOX@ ED GORC@ KOTRELU E KAMOJI VRA: DE ARI U ARDARADATUTHJAN@ HAVATA....ISK MARDASPAN@ CHI PRCNELU; MEKI EL KSPANI KNSTI; DA XO CHI PHOXVELU; NUJN CHECHENN E MNALU
LORECI EDGAR
skzbi hamar vochte chjogecir-ayl miguce chhaskacar?????heto-dzer nman muchaki poshinern en vor barcranalov PORCUM en azniv mardkanc anuni vra stver gcel.dzbaxvi qo makardakin harmar gorcerov----aylapes uxexd chi dimana et canrutyan@
STS
Էս գործը սկզբից մինչև վերջ քո հավատով լուսաբանեցիր, բայց մինչև վերջ չջոգեցիր որ գործը քննվեց ոչ թե ՆԱՐԻՆԵ, այլ ՄԱՐԻՆԵ Մելքոնյանի նախագահությամբ: Ուրիշը մի տեղ մի բան վրիպի կդիմեք միանգամից ՄԱԿ..........

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter