HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Վալլեքս»-ի համոզմամբ՝ Թեղուտի ծրագրում որևէ թերացում ու բացթողում չկա

«Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը հանդիսանում է նորանկախ Հայաստանում բնապահպանական ամենաբարձր պատասխանատվությամբ իրականացվող ծրագիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Վալլեքս» խմբի փոխնախագահ Գագիկ Արզումանյանը:  

Նրա խոսքով՝ ծրագրի վերաբերյալ ցանկացած քննարկում իրենք փորձում են օգտագործել ի շահ Հայաստանի զարգացման, ընդունել առողջ քննդատությունն ու հասկանալ՝ ինչպես կարելի է բարելավել այն: Իսկ հասարակական մեծ հնչողությունը, նրա կարծիքով, պայամանավորված է բնապահապանական աննախադեպ ազդեցությամբ:

Գ. Արզումանյանը նշեց, որ այսօր Հայսատանում չկա ծծմբաթթվի պահանջարկ: Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը հնարավորություն կտա բացի հիմնական՝ հիդրոմետալուրգիական եղանակով պղնձի խտանյութի արտադրությունից, նաև հիմնել լուծազատման եղանակով օքսիդացված հանքաքարից պղնձի արտադրություն: Դրա շնորհիվ կլինի ծծմբաթթվի կայուն կիրառություն երկար ժամանակով, և կստեղծվի ծծմբաթթվի կայուն շուկա:

Գ. Արզումանյանը նշեց, որ եթե «Վալլեքսի» գործունեությունը լիներ «ապակառուցողական», ապա իրենք շահագրգռված չէին լինի քննարկումների մասնակցությամբ: Նախկինում իրենք բավարար ուշադրության չեն արժանացրել մշակութային հուշարձաններին: Գ. Արզումանյանի խոսքով՝ բնապահապանների շնորհիվ այդ հարցը բարձրացվել է, ուսումնասիրվել է, իրենց ուշադրության կենտրոնում է. կազմվել է համապատասխան ծրագիր: 

Նա հավաստիացնում է, որ այս ընթացքում իրենք առանձնացրել են այն առաջարկությունները, որոնք կարող են օգտագործվել ի նպաստ ծրագրի և շրջակա միջավայրի պահպանման, իսկ ծրագիրն իրականացվում է «բնապահպանական ամենաառաջադեմ չափանիշներին համապատասխան»:

Գ. Արզումանյանի խոսքով՝ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրն անցել է օրենսդրությամբ պահնաջվող բոլոր փորձաքննությունները, կազմակերպվել են մի քանի հասարակական լսումներ: Սա այն ծրագիրն է, որն արժանացել է նման մեծ քննարկման:  Գ. Արզումանյանի խոսքով՝ իրենք «առաջնորդվում են ավելի բարձր չափանիշներով, քան ազգային օրենսդրությունն է»: Որպես օրինակ նա նշեց, որ չնայած ՀՀ-ում չկա օրենք, որը պահանջի կառավարության կողմից անտառհատման թույլտվության դեպքում անտառհատողի կողմից փոխահատուցող միջոցառումների իրականացում, բայց իրենց նախաձեռնությամբ կրկնակի անտառապատման ծրագիր պետք է իրականցվի:

Նա հավաստիացրեց, որ իրենք բաց են աշխատում բնապահպանների հետ, և բնապահպանական այս ալիքի շնորհիվ պետք է մեծանա ուշադրությունը շրջակա միջավայրի նկատմամբ: Գ. Արզումանյանի խոսքերով՝ իրենք կարողացել են նախագիծը բերել այն մակարդակի, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը, միջազգային չափանիշներին և որևէ թերացում ու բացթողում չկա:

«Վալլեքս» խմբի փոխնախագահին չի անհանգստացնում այն հարցը, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը զարգանում է այսքան արագ, բայց անհանգստացնում է այն, որ տնտեսության մյուս ճյուղերը չեն պահպանում այդ տեմպը:

«Վալլեքս» խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը ԼՂՀ-ում, խնդրեց մատնանշել որևէ անհատ կամ կազմակերպություն, որը վերջին 10 տարվաի գործունեութամբ կամ առաջիկա մի քանի տարիների ծրագրերով կարող է համեմատվել իրենց հետ, կամ մատնանշել մի ոլորտ, «բացի աղմկելը», որը մրցունակ է աշխարհի առաջատար տնտեսությունների հետ: Այնինչ, իրենց գործունեությունը, Վ. Մեջլումյանի կարծիքով, «մեծ հաղթանակ է Ղարաբաղում»:

Վերջինս ողջունեց «աղմուկ-աղաղակը», որը բարձրացել է բնապահպանական խնդիրների շուրջ: Նա պատրաստ է «կրել իր խաչը»՝ պատասխանելով բոլոր հարցերին և մասնակցել բոլոր քննարկումներին: Բայց կան նաև մարդիկ, ովքեր խոսում են այդ խնդիրների մասին, սակայն տեղյակ չեն դրանից: Վ. Մեջլումյանը հավաստիացնում է, որ ծրագրի շնորհիվ Թեղուտում աճել է բնակչությունն ու ծնելիության մակարդակը:

Մեկնաբանություններ (2)

Kirk Wallace
Merely stating something does not make the statement true. What Vallex does not mention is that the environmental impact assessment was conducted by its subsidiary Lernametalurgiai Institute cjsc. Having one's own company conduct the assessment is akin to having one's attorney also being a sitting member of the jury. It is commendable that a mining company, such as Vallex, actually followed the prescribed steps in the approval process. Now, lets make the whole process legitimate by requiring a new, independent and transparent environmental impact assessment.
Գևորգ
Վ.Մեջլումյանը Հայաստանի բնությունն ավերելուց հետո անցել է Արցախի բնության ավերմանը:Արդյունքում իր գրպաններն է միայն լցրել:Եթե Վ.Մեջլումյանը ասենք կառուցեր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհըկամ կառուցեր մի դպրոց կամ վերանորոգեր մի վանք, կասեինք մարդը հսկայական ներդրում է կատարել Արցախում,մի քիչ էլ սեփական գրպանի մասին է մտածում: Գ.Արզումանյանի մասին էլ չենք խոսում:Նրա հանճարեղ մտքի արգասիքը չարաբաստիկ օդի հարկն է,որ այնքան լցրեց այս երկրի բյուջեն ,որ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter