HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Սահմանափակումներ չսիրող հայուհին. Եվա Ադալյան

Իմ  մուսաները տղամարդիկ են ու սերս նրանց տեսակի հանդեպ, բայց զարդերս կանանց  եմ  նվիրում... Տղամարդկանց  հաշվին:

ԱՄՆ-ում բնակվող յուրաքանչյուր հայի հետ զրուցելը նախ ժամանակային  տեւողության հաղթահարում է: Եվա Ադալյանին «հանդիպեցի» համացանցում: Տարօրինակորեն ամեն լուսանկարում միեւնույն ժպիտով այդ կինն առնչություն է... Առնչություն արվեստի հետ:

Օնլայն  պայմանավորվածությունները միշտ խանգարում են երեւակությանն ազատ թողնելու, բայց Եվայի դեպքում այդպես  չստացվեց. սահմաններ չսիրող հայուհին միանգամից խոսեց.

Ե՞րբ գնացիր Հայաստանից...Ո՞րն էր պատճառը:

1992-ին էր. դպրոցս նոր էի ավարտել: Ապրում էինք Երեւանում` Նար-Դոսում:

Ընտանիքիս ֆինանսական վիճակը վատ էր. հայրս նկարիչ էր, մայրս` ջութակահար: ԱՄՆ ում «առաջնակարգ»  հարազատներ ունեինք, կանչեցին: Հայրս շատ դեմ  էր, բայց ստիպված էր...

Շատ ծանր մի քանի տարի ունեցանք. ընտելացանք նոր լեզվին: Հայրս (որը  նաեւ  ջութակահար էր) երաժշտության դասեր էր տալիս. հաճախ մորս հետ  տարբեր  օրկեստրերում էին նվագում`ամերիկյան շրջանակներում... Մայրս կարելու մեծ շնորհք էլ ուներ. դրանով էր զբաղվում... Մի խոսքով անում էինք ամենը, որ հնարավոր է: Ես նույնիսկ երեխաների համար էի աշխատում մի քանի տարի... Ծաղրածուից` Ձյունանուշիկ:

Մինչեւ որ  ոտքի  կանգնեցինք... Իսկ  զարդագործությունն  սկսվեց  շատ  պատահական` որպես ժամանացի միջոց, հետո ես այդ գործին սիրահարվեցի շատ  ուժեղ:  Գրաֆիկ-դիզայներ էի. տասը տարի աշխատեցի ճարտարապետների հետ:

2002-ին ստեղծվեց  YevArts-ը:

Հիմա միայն ստեղծում ես այն, ինչի մեջ դու կա՞ս, ինչը սիրո՞ւմ ես...

Թողեցի ճարտարապետության ոլորտում իմ ստաբիլ գործն ու խորացա սրա մեջ... Օ, շատ  եմ  սիրում  իմ  գործը. երբեք  չի  ձանձրացնում  եւ  ոչ  մի սահմանափակում չունի: Երեւակայությանդ զոռ տալու համար ֆանտաստիկ դաշտ  է:

Սահմանափակումներից խոսեցիր. կարծես ամենից շատ դա է քեզ ճնշում...

Ճիշտ նկատեցիր: Միշտ պայքարում եմ նույնիսկ սահմանափակման ամենափոքր արտահայտության դեմ...Բայց անարխիստ չեմ:

Զարդերդ  ավարտուն են. դառնում են գործեր, որոնք կրում է կինը, աղջիկը... Բայց  դու սահմանափակումներից խուսափո՞ւմ ես:

Ամեն տարիքի կնոջ համար կարելի է առանց սահմանափակման գործ ստեղծել:

Էլ չեմ ասում, որ շատ անգամ այդ ավարտուն թվացող գործերը քանդում եմ եւ վերափոխում. նրանք նոր կերպարի մեջ են մտնում:

Ամեն կին իրեն հոգեհարազատ եւ կերպարին քիչ թե շատ մոտիկ զարդ է ընտրում: Շատ հետաքրքիր է հետեւել ընտրություններին. շատ բան ես կարդում տվյալ  մարդու մասին:

Զարդը, ինչպես ցանկացած արվեստի գործ պետք է ազգություն ու տարիք չճանաչի. Հակառակ դեպքում նորից սահմանափակում  է:

Տանել չեմ կարողանում զուտ ազգային արվեստի արտահայտություն. նույնիսկ, երբ այն կրում է վառ արտահայտված ազգային սիմվոլներ, վերջնական «մեսիջը» պետք է համամարդկային  լինի:

Փարաջանովը դրա վառ օրինակն է. սիմվոլիզմի արքան է, բայց չունի ազգային սահմանափակումներ:

Բայց  Փարաջանովն ազգային սիմվոլի շուրջ էր պտտում առանցքը...

Շատ անգամ` այո, շատ անգամ`ոչ. ինդիվիդուալ հարց է: Մենք, երբ իտալական, ճապոնական զիլ ֆիլմ ենք նայում, այն հասկանում ենք, չնայած Հայաստանից դուրս  չենք եկել: Դա ռեժիոսորի հաղթանակն է:

Գործերդ խառնածին բնույթ ունեն. մի տեղից սկսում ես դիտարկել, հետո ավարտը  չես տեսնում. կին կա՞ մեջը...

Հետքարքիր բնորոշում է. կնոջ ուժն իր ինտուիտիվ վերլուծության մեջ է: Բայց նորից  շատ ինդիվիդուալ հարց է: Օրենք չկա... Բացառություններն են օրենք հնարել:

Միանշանակ կարծում եմ, որ կինը մուսա է եղել... Կա ու կլինի: Եվ նաեւ շատ ուրախ եմ, որ եթե անցյալում  կին-ստեղծագործողը բացառիկ երեւույթ էր, այսօր արդեն` ոչ:

Իմ մուսաները տղամարդիկ են ու սերս նրանց տեսակի հանդեպ, բայց  զարդերս կանանց եմ նվիրում...Տղամարդկանց հաշվին:

Մեկնաբանություններ (1)

Amali
Lavn er,,,, iskapes xent er,,, P.S. Spasum ei es nyutin...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter