HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմակերպված սպանությո՞ւն. սենսացիոն բացահայտումներ «Արայի» «ինքնասպան» եղած սեփականատիրոջ գործով (վիդեո)

Երեկ երեկոյան՝ ժամը 18:45-ի սահմաններում, «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի քույրը՝ Արմինե Պետրոսյանը, մեքենան կանգնեցնելով դելֆինարիումի մերձակայքում գտնվող ավտոկայանատեղի հարեւանությամբ, երեխաներին տարել է դելֆինների մասնակցությամբ միջոցառում դիտելու:

Մոտ 2 ժամ անց՝ ներկայացման ավարտից հետո, մոտենալով ավտոմեքենային, Արմինեն դիմապակու վրա ծրար է հայտնաբերել: Նա սկզբում մտածել է, որ դա ինչ-որ գովազդային ակցիայի «հետեւանք» է, սակայն ծրարի մեջ եղել է խտասկավառակ. «Տեսնելով դիսկը՝ նույնիսկ մտածեցի, թե ինչքան են զարգացել գովազդատուները, որ սկսել են դիսկեր տարածել»,- ասում է Արմինեն:

Սակայն ավելի ուշ տանը նա պարզել է, որ խտասկավառակում ոչ թե գովազդ է, այլ իր հանգուցյալ եղբոր նախկին (քաղաքացիական) կնոջ՝ Տատյանայի եւ ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցության տեսագրությունը:

Զրույցից կարելի է եզրակացնել, որ Արթուրը Արմեն Պետրոսյանի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ, քանի որ նա մանրամասներ է պատմում իրենց ուղեւորությունից: Խոսակցության ընթացքում Արթուրն ու Տատյանան ինչ-որ գործողություն են նախապատրաստում Արմենի դեմ՝ ակնարկելով մի քանի տարբերակների իրագործման հնարավորության մասին:

Հատվածներ Արթուրի և Տատյանայի խոսակցությունից

Արթուրի եւ Տատյանա Չադենկովայի խոսակցությունից հասկացվում է նաեւ, որ այդ ամենում ներգրավված է Տատյանայի համադասարանցին, ում նույպես 100 հազար են մտադիր տալ (եթե դժգոհիավելին կտան): Եվ հենց այդ համադասարանցին էլ ասել է ինգուշների կամ դաղստանցիների մասին, ովքեր էլ ենթադրաբար պիտի իրագործեին սպանությունը:

Արթուր - Իսկ ինգուշները կարո՞ղ են թռնել Հայաստան: Ինգուշնե՞ր են, թե՞ չեչեններ, որ դասարանցիդ ասում էր:

Տատյանա - Դաղստանցիներ: Կամ ինգուշներ են, կամ դաղստանցիներ, մոռացել եմ: Չէ, նրանք սարերով են գալու:

Արթուր - Ո՞նց սարերով: Պետք է նաեւ զենք վերցնել, քաղաք մտնել, նայել… Արմենը սարերում չի լինում, որ…

Տատյանա - Բնական է, նրանք սարերով… Նրանք ոչ մի սահմանում չեն երեւում:

Արթուր - Արմենին սարերում հո չե՞ն սպանելու, Արմենը սարերում չի լինում…

Տատյանա - Չէ, նրանք սարերով կգան, ոչ թե օդանավով կամ այլ բանով:

Արթուր - Այսինքն` անօրինակա՞ն են սահմանը հատելու:

Տատյանա - Ոտքով, իհարկե:

Արթուր - Միեւնույն է, այնտեղ մեքենա է պետք, բան է պետք:

Տատյանա - Դե դրա համար էլ այդպիսի գումար է:

Արթուր - Ուղղակի որ հետո չլինի… Չխնդրեն մեզնից` մեքենա է պետք, սա է պետք, որ էդպիսի բաներ մեզնից չխնդրեն:

Զրույցի 20-րդ րոպեից պարզ է դառնում, որ դեռեւս անցյալ տարվա ձմռանը «կովկասցի այդ մարդկանց» հետ երկու տարբերակ են քննարկել: Իսկ ոմն Արթուրի մասնակցությունը եւ Արմեն Պետրոսյանի հետ մտերիմ լինելը ակնհայտ է դառնում, երբ Արթուրը խոսում է «ամեն ինչից տեղյակ լինելու» մասին. «Շատ բաներ կան, որ նրանք չեն տրամաբանի` որտեղ է մանկապարտեզը, որտեղ վարորդը, թիկնապահը որտեղ է, ինչ է: Ինչպես ինձ համար Դաղստանում որեւէ բան անելը դժվար կլինի, այնպես էլ նրանց՝ Հայաստանում»:

Արթուր - Նրանք չգիտեն չէ՞` ով է Արմենի ընկերը... Ով՝ ով, ինքդ ես հասկանում, իսկ ես բոլորին գիտեմ…

Տատյանա - Ես ասացի` ամենալավը ճանապարհին է` Վրաստան:

Արթուր - Վրաստանո՞ւմ:

Տատյանա - Վրաստանի ճանապարհին: Այո:

Արթուր - Արդեն Վրաստանո՞ւմ, թե՞ մինչեւ Վրաստան:

Տատյանա - Ճանապարհին: Մինչ Վրաստանը:

Արթուր - Մինչեւ Վրաստա՞ն նրանք դա անեն:

Տատյանա - Այո, կարծում եմ… Կամ էլ Վրաստանում: Վրաստանում ինքը նրանց քաղաքացին չէ: Ես չեմ կարծում, որ այնտեղ որեւէ մեկը խիստ լարվի:

Արթուր – Չէ՜, Վրաստանում գիտես ոնց է, ոնց որ շերիֆն է Ամերիկայում: Վրաստանում ավելի դժվար է, քան... Գիտեմ: Վրաստանում ոնց որ Դուբայում է: Հիմա էնտեղ գիտես. ոստիկանությունը ոչ կաշառք, ոչինչ… :

Արթուրը համոզում է, որ Վրաստանում ավելի դժվար է իրագործելը, որովհետեւ ոստիկանները խիստ են, եւ ամեն տեղ տեսախցիկներ կան: Համենայնդեպս, Արթուրը երկուշաբթի ինֆորմացիա պետք է ստանարորից հետո էլ ամեն ինչ պետք է պարզ դառնար:

Տեսագրության մեջ հստակ երեւում է, որ Արթուրի եւ Տատյանայի խոսակցությունը տեւել է ավելի քան 2 ժամ, սակայն խտասկավառակում ձայնագրվածի տեւողությունը մոտ 25 րոպե է: Հետաքրքիր է, թե զրույցի որ հատվածներն են կրճատվել:

Իբրեւ բնակության վայր Արթուրը «Skype»-ում նշել է ՌԴ Մոսկվա քաղաքը, չնայած նրա գրանցած տվյալները կարող են նաեւ կեղծ լինել: Ամեն դեպքում, այս ամենն իրավապահները կարող են պարզել եւ հենց Տատյանայի միջոցով նրա «Skype»-ի զրուցակցին գտնել: «Skype»-ով Արթուրի հետ կապվելու «Հետքի» փորձերն առայժմ արդյունք չեն տալիս. նա առցանց չէ:

«Հետքին» հայտնի է դարձել, որ Արմեն Պետրոսյանի «ինքնասպանությունից» ժամեր անց Տատյանան գնացել է վերջինիս Դուբայում գտնվող տուն եւ փորձել մտնել ներս: Սակայն նրան դա անել թույլ չի տվել Արմեն Պետրոսյանի ներկայացուցիչը, ինչի առթիվ Տատյանան նույնիսկ բողոքել է Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահներին, թե ինձ ներս չեն թողնում մահացած ամուսնու բնակարան: Սրան ի պատասխան՝ արաբ իրավապահները հարցրել են՝ իսկ ինչո՞ւ չեք գնում Ձեր ամուսնու մոտ: Վերջինս այդպես էլ չի կարողացել տուն մտնել:

Թե նախկին ամուսնու բնակարանում ինչ էր նրան պետք վերջինիս մահվանից ժամեր անց, իրավապահներն առանց դժվարության կարող են պարզել:

Հիշեցնենք՝ անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայում իրավապահները հայտնաբերեցին «Արայ» ՍՊԸ-ի հիմնադիր-սեփականատեր, 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը՝ քունքի մասում հրազենային վնասվածքով: Նրա աջ ձեռքին եղել է «ՏՏ» մակնիշի ատրճանակ՝ մատը ձգանին դրած:

Ավտոմեքենայի աջ նստատեղին եղել է կաշվե սև պայուսակ, որի մեջ հայտնաբերվել է բելգիական արտադրության «Բրաունինգ» տեսակի ատրճանակ` 53 փամփուշտով, «ՏՏ» տեսակի ատրճանակի 6 փամփուշտ և մեկ կրակված պարկուճ:

Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվեց քրեական գործ՝ «Ինքնասպանության հասցնելու» եւ «Ապօրինի զենք-զինամթերք կրելու» հատկանիշներով:

1988 թ. հիմնադրված «Արայ» ընկերությունը LG, Toshiba, Electrolux, Zanussi, Panasonic, Vestel, Hitachi, Phillips եւ մի շարք այլ ընկերությունների պաշտոնական գործընկերն է, Հայաստանում գործող վաճառքի յոթ ցանցերից բացի ներկայացված է նաեւ Վրաստանում եւ Արաբական Էմիրություններում:

Հոր՝ Արայիկ Պետրոսյանի վաղաժամ (սրտի կաթվածի պատճառով) մահվանից հետո ընտանեկան բիզնեսով զբաղվում էր վերջինիս միակ տղան՝ Արմենը, որն իր կառավարման հմտությունների շնորհիվ համարվում էր հաջողակ բիզնեսմեն: Նրա մահվանից հետո մամուլում շրջանառվող առաջին վարկածներից մեկն այն էր, որ 31-ամյա գործարարին շատ մոտ տարածությունից կրակել են, հետո սրբել ատրճանակի վրայի մատնահետքերը, այն դրել նրա ձեռքի մեջ, մատն էլ` ձգանին:

Արմեն Պետրոսյանը վերջին տարիներին հիմնականում բնակվում էր Դուբայում: Հենց այստեղ էլ 2004 թ. նա հանդիպել է նավթային ընկերություններից մեկի աշխատակից Տատյանա Չադենկովային: Համատեղ կյանքի ընթացքում 2006 թ. ծնվել է նրանց դուստրը:

Տատյանա Չադենկովայան news.am-ի հետ զրույցում նշել է, թե չի հավատում, որ Արմենը կարող էր ինքնասպանություն գործել, եթե, իհարկե, նա չի եղել ալկոհոլի ազդեցության տակ: Սակայն միեւնույն ժամանակ նա պատմել է, որ տարիներ անց Արմենն իրեն ծեծել է, նրա կյանքում կանայք են հայտնվել եւ վերջինս սկսել է հաճախ ալկոհոլ օգտագործել: Ըստ Տատյանայի՝ արդեն 2009-ից նրանք համատեղ չեն ապրել, եւ Արմենը դստերն իր ձեռքից ուղղակի խլել է:

Տեղեկացնենք, որ Արմեն Պետրոսյանի մահվանից հետո կատարված համապատասխան փորձաքննությունը նրա օրգանիզմում թմրանյութի կամ ալկոհոլի առկայություն չի հայտնաբերել:

Մեկնաբանություններ (29)

Arsen
Բայց ինչ գիտեք, որ խոսող աղջիկը նշված Տատյանան է, թեպետ չի բացառվում, որ հենց Տատյանան արած լինի, սակայն կարող է նաև հենց իրական պատվիրատուն նման կերպ է վարվել կասկածը Տատյանայի վրա տանելու համար, քանի որ առաջին կասկածյալը նա է: Քանի որ ինչպես երևում է սա արվել է կողքից, խոսում է ոմն Արթուր, աղջկա դեմքը չի երևում...............Եթե Տատյանան է արել կամ Արթուրը, ինչի պիտի իրենք իրենց մատնեին
grigor
Amen inch parzic el parz e. Knojn ogtagorcelov uzum en tiranan Aray-in. Bayc chi stacvi... 100 hogi ho chen spani
grigor
Ya kak ponimayu ekspertiza eto ili Tatyana ili ee chelovek. Moe mnenie takoe - ona imenno dovela ego do samoubiystva. A seichas eyu polzuetsya kto to. Seichas s nei nichego ne sdelayut. a potom , kak lakomiy kusochek urvut - srazu ee posadyat.
knnichic chvaxecox
knnich@ shahagrgrvac mard e. Xexch Hayk Gevorgyani grpan@ avaria gcecin u dzerbakalecin. isk uxxaki apacuyc unenalov poxanak dzerbakalen ayd axgkan, mi hat el ardaracnum en. amot
Արմեն
Մինչեւ հիմա իրավապահները հասրակության համոզում էին, որ սա ինքնասպանություն է: Իսկ հիմա տեսնես ինչ են ասելու:
Տիգրան
Ակնհյատ է, որ սա հենց սպանություն կատրելու մասին են խոսում: Իսկ իրավապահները էշի ականջում քնած են:
harut
jisht asast avto mekenai mech ikna spanutyun kiyankum chem lsel vor marten avtoum iren spani yes ughaki chem havatum, husanq mer vostikanutyune ke basahayti spanutyune
xxxxxx
mi ban hastat e pastoren sarerum zgusha petk linel.....
Hasmik
stor kin... ayo! hay kiny nman ban erbeq cher ani... Astvats kta nran arjani patij...
Expert
Ays Skype xosakzutyun dzaynagrel e Artur kochvaz@ vorpesi Tatyanayin ir bri mej pahi. Bayz inchpes e ayn haytnvel yerrord u chorord andzanz dzerqum da qnnutyan hamar shat hesht e parzel iharke zankutyun unenalu depqum. Yes aveli hakvaz em mtazel vor videon bemakanazum che. Aynpes vor Tatyanayin qnnel@ amen harzi patasxan karox e tal. Mnum e yentadrel vor Tatyanayi tikunqin mardik en kangnaz vor tiranan Arayi harstutyan@ firman yerexayi anunov dzevakerpelu mijozov. Arturin haytnaberel@ 5 ropei gorz e. Skaypiz u komputeriz tarrakan giteliqner unezox@ khastati im asaz@.
armen
es spanutyun@ uxaki ogtagorcel en pah@ ,et hastat ,imanalov knoj u amusnu haraberutyan masin et arankum ogtagorcel en pah@ .isk et zapisnel vor tyurimacutyun arajacni hetker@ shur tan knoj vra .specyalni e sarkac es amen@ ,voch mek et temayoc skaipov cher xosi uxaki harceri chisht ogtagircman cevoc arajacela es kadrer@ .hastat kin@ stex kap chuni.
Սոնա Տռուզյան
Հարգելի «Հետքի» խմբագրություն, ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն արդեն իսկ հանձնարարել է նախաքննական մարմնին՝ ոստիկանությանը, քննության առարկա դարձնել նշված հրապարակումը: Այսինքն՝ նաեւ այս վարկածի շուրջ կտարվի քննություն, կնշանակվեն փորձաքննություններ, կհարցաքննվեն մատնանշված անձինք: գլխավոր դատախազի մամուլի քարտուղար
YURIST
Это дело рук Армянской мафии-мафия безсмертна. Кому как надо , так действует. По этому и на каждом шагу самострелы. Это все монтаж, явно видно
Экспертиза
Угрожая предметом похожим на пистолет вынесли предмет похожий на телевизор ))) Народ, вы чё ? Это семейство не угомонилось отниманием ребёнка у матери а теперь ещё и фабрикует какой то бред..Где там Татьяна ? Это существо тщательно скрывающее лицо в тени на протяжении всей записи ?.. Только одного они не учли.. ЗАПЕРТЫЕ двери автомобиля в которой произошло самоубийство.. и ключ в замке зажигания. Впрочем скорее всего учли но вброс всё таки решили сделать..и чести им это не делает.
gago
sax sarqac bana qroj komic vor sax unecvacq@ iran mna skypov el iskakan knga tex@ urish russ axchika teche xi piti nenc nkarac @Lner vor demq@ cherva
lili
es xmor@ shat jur kxmi.mardaspan lrpi hetevum shat ban ka taknvac.mer iravapahner@ vor cankanan lriv kbacahayten.
arpy
որքան հասկացա երեխայի համար է պատվիրել սպանել նախկին ամուսնուն. տեսնես հիմա երեխան մոր մոտ է???
Naira
Nerkayacum@ ir hertakan, montajvac gorcoghutyunnerov, usti ev bnakan hunov sharunakvum e... merorya serialner@ nman proffesional scenaristneri kariq@ unen.
Bagrat
Es hamamit em Artaki (12) het, hetevelov ays tesanyutin erevum e vor ays ameni etevum hzor uj ka vor karoghacel e irakanutyan vra achq pakel ev veragrel ibrev inqnaspanutyun ,ayo chi bacarvum vor ays ameni npatak@ ÁRAY' @nerutyun@ xleln e, inch@ @ndunvac e mer erkrwum ,bayc huysov em vor ayn anhayt andznavorutyun@ vor toghel e ayd skavarak@ aselu ban der eli kunena .es hamberutyun em maxtum Armeni @ntaniqin ev huysov em vor jamanak@ amen inch kbacahayti.
Արտակ
Համաձայն եմ Samveli (7) և Նենեի (8) հետ: Հայ կինն այսպիսի ստոր արարքի չի կարող գնալ (բացառություններ կարող են լինել): Հետո, շատ հետաքրքիր է, թե ինչպես են այդ սկավառակը հանձնել Արմենի քրոջը և ինչ նպատակով: 1. Դա հենց արել է այդ Արթուր կոչվածը, և պայմանավորվածությունը չլինելու պատճառով շանտաժ է անում (Armen-4), բայց այս գործով եթե նա բացահայտվի, ապա պատիժն անխուսափելի է. 2. Մեր տեղական հատուկ ծառայությունները այս խոսակցությունը ձայնագրել են, նույնիսկ օգնել են նրան այս ամենն իրագործելու համար, իսկ հիմա Արմենի կնոջը բացահայտում են, որ իրենց թաքնված նպատակն իրագործեն: Ինչևէ ժամանակը ցույց կտա, թե մեր երկրում ինչ կանեն մահացած Արմենին պատկանած կազմակերպությունների` ԱՐԱՅ-ի, հետ:
gg
artur121212(7?)58
Գոհար
բարբարոսություն է....... երևի խոստացած գումարը չստանալու մտավախությունն է եղել պատճառը, որ այս անզգամը նկարահանել է, հետո էլ չստանալով սպասվածն ու օգտագործված լինելու գիտակցումն է դրդել հրապարակել.... ով իմանա...խիղճն է տանջել?
նենե
կարծես մի լավ հայուհի չկար ,որ էդ ռուս անառակին է գտել :առաջին անգամ չէ,որ օտար անառակի հետ կապված նմանատիպ բան ենք լսում:Մեր տղամարդիկ թող խելքի գան
Samvel
indz tvum e ays patmutyunn aveli xory armatner uni. ayspisi video erevi hatuk carayutyunern en arel u Armeni knogn el ogtagortcel. hetakrkir e Arayi vra petakan marminnery hardzakum chen sksel? hromeakan haytni xosk ka gtek nran um dzerk er talis Armeni ... kiny-texi oligarx-bardzr pashtonya?
Anna
Ankexc asac shat hetaqrqir e ov e dzaynagrel u inch npataknerov? vonc erevum e mtacvac el dzaynagrel en heto ogtagorcelu hamar.
Armen
erevi es Artur@ ays amen@ nkarahanele shataji hamar,heto uzacin chhasneluc heto voroshele nman cevov patjel Tatyanain,bayc et depqumel Tatyanan shat hangist karoxe asel ,te ove [email protected] xosqov shat harcer kan es tesaholovaki het kapvac....
norashen2007
Halala Hetq-in,joxovurd@ arajin@ hetqin e dimum,heto nor iravapahnerin.SHNORHAKALUTYUN...
Վեհարի
Տեսանյութից պարզ է, որ այս ակնհայտ կազմակերպված սպանության դիմաց հարյուրհազար դոլլար տվողը նույն հեշտությամբ միլիոնն էլ կտար մեր անբիծ իրավապահներին, եթե իհարկե ,,Հետքը,, այս տեսանյութը հրապարակելով չմատուցեր նրանց: Տեսանյութը բացահայտում է նաև այն պարզ ճշմարտությունը, որ այսօրվա վրաստանում անգամ շարքային ոստիկանները կաշառք չեն վերցնում, որ սպանություն իրագործելու համար, հանցագործները հայաստանից ավելի հարմար վայր դժվար թէ գտնեն:
Նունե
,- NEWS am-ի հետ զրույցում ասել է այդ ԿԱԽԱՐԴԸ: Սպանելու հրահանգ տալ երեխայիդ հորը?????? Ահավոր է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter