HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ովքեր Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից Աֆղանստան ճանապարհին:

Կոնգրեսականների պատվին տրված ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծապես կարևորում է ակտիվ շփումները ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամների հետ, որոնց աջակցությունը տարիներ շարունակ էական նշանակություն է ունեցել Հայաս­տանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման, ինչպես նաև մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում: «Օգտվելով այս պատեհ առիթից` ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել բոլորիդ անկախու­թյունից ի վեր Հայաստանին հատկացվող ֆինանսական, մարդասիրական և տեխնիկական օժանդակությունը հնարավոր դարձնելու համար:

Այս տարի լրանում ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը և ուրախ եմ, որ այդ հոբելյանը նշում ենք մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման լավագույն մակարդակի վրա»,-ասել է Նախագահ Սարգսյանը: 

ԱՄՆ կոնգրեսականները կարևորել են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը. «Ձեր նվիրվածությունը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայությանը օրինակ կարող է լինել շատ-շատերի համար»,-ասել է Դեյվիդ Դրայերը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter