HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Երկու ժամ հետո Մարգար Օհանյանը կազատվի՞

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը` Մխիթար Պապոյանի նախագահությամբ: Այս պահին դատավորը խորհրդակցական սենյակում է` քննարկելու Մ. Օհանյանի խափանման միջոցը փոփոխելու հարցը: 

Այսօր պետք է ցուցմունք տար Մարգար Օհանյանը, սակայն մինչ այդ նրա պաշտպան Մկրտիչ Վասակյանը դատարանին միջնորդեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվի ստորագրությամբ չհեռանալու մասին որոշմամբ, կամ էլ նա ազատ արձակվի 3 մլն դրամ գրավի դիմաց:

Փաստաբանը հիշեցրեց, որ նախորդ անգամ իր նմանատիպ միջնորդությունը դատարանը մերժել էր այն հիմնավորմամբ, որ Օհանյանը, լինելով ազատության մեջ, կարող էր օգտագործել իր դիրքն ու հեղինակությունը և խոչընդոտել արդար դատաքննության ընթացքին: Փաստաբանը նկատեց, որ թե ամբաստանյալները և թե բոլոր վկաներն արդեն հարցաքննվել են, հետևաբար Մ. Օհանյանը նրանց ցուցմունքների վրա այլևս ազդեցություն ունենալ չի կարող, մանավանդ որ նման պատճառաբանություն բերելիս դատարանը Օհանյանի ազդեցության հավանականությունը հիմնավորող որևէ փաստական հիմք չուներ:

Այս միջնորդության դեմ առարկեց միայն դատախազ Հարություն Հարությունյանը: Դատարանը երկու ժամից կհրապարակի իր որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter