HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որտե՞ղ կբնակվեն մանկատան շրջանավարտները. քննարկում են ՄԻՊ-ի գրասենյակում

Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի ունեցավ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարաններով ապահովելու» թեմայի վերաբերյալ քննարկում։

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ինչպես նաև Երեխաների իրավունքների նորանշանակ պաշտպան Աիդա Մուրադյանը, մտահոգված լինելով փողոցում հայտնված շուրջ 300 մանկատան երեխաների ճակատագրերով, որպես միջնորդ հանդես եկան այդ խնդրով զբաղվող պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև։

Այս նախաձեռնության նպատակն էր խնդիրների վերհանման, քննարկման և կառուցողական երկխոսության միջոցով որոշակի լուծում տալ առանց տանիք մնացած մանկատան շրջանավարտների հարցին։ 

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը, նույն նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, ՀՕՄ երևանյան գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանը, ինչպես նաև  մանկատների շրջանավարտներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Թեև քննարկումը շատ բուռն էր, սակայն Պաշտպանի միջնորդությամբ հնարավոր դարձավ հասնել որոշակի համաձայնության և մի քանի հստակ և կառուցողական առաջարկներ հնչեցին՝ ուղղված խնդրի արդյունավետ կարգավորմանը։

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարությունում ևս նախատեսվում են լսումներ այս հարցի վերաբերյալ, այնուամենայնիվ Պաշտպանի գրասենյակը շարունակելու է զբաղվել այս խնդրով  և հետևողական է լինելու՝ որպեսզի խնդիրը հնարավորինս արագ և դրական լուծում ունենա։ Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter