HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ն ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին

Փետրվարի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը:

Նախարարը գոհունակություն հայտնեց ԵՄ-ի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և բարձրաստիճան փոխայցելությունների, ինտենսիվ զարգացող փոխհարաբերությունների կապակցությամբ՝ այդ ենթատեքստում ընդգծելով միջխորհրդարանական ձևաչափի կարևորությունը:

Կողմերը նշեցին, որ զգալի առաջընթաց է արձանագրվել 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Մինչ օրս բանակցվել և ժամանակավորապես փակվել է ապագա համաձայնագրի ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխ, լավ առաջընթաց է արձանագրվել քաղաքական երկխոսության և բարեփոխումների, արտաքին և անվտանգության քաղաքականության, արդարադատության ոլորտներում:

Երկուստեք կարևորվեց ԵՄ որոշումը Հայաստանի հետ խորը և համապարփակ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցությունների մեկնարկի վերաբերյալ: Այդ առումով նշվեց, որ Հայաստանում նախապատրաստական լուրջ բարեփոխումներ են իրականացվել, էական արդյունքներ են արձանագրվել մի շարք ասպարեզներում:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ շեշտվեց, որ ԵՄ-ն ամբողջովին աջակցում է համապատասխան մանդատ ու հարուստ միջնորդական փորձ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter