HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ».Ռուբեն Գևորգյանը չի առաջադրվելու թիվ 5 ընտրատարածքում

Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը' Ծաղիկ Ռուբոն, երեկ հաստատել է, որ մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու թիվ 5 ընտրատարածքում (Դավիթաշեն) 7 դժվարացել է ասել, թե ԲՀԿ ցուցակի որ տեղուm կլինի:
Թերթի թղթակցի հարցին' արդեն պարզ է, որ մեծամասնականով չեք առաջադրվելու, կարո՞ղ եք ասել' ԲՀԿ ցուցակում ինչ տեղ կզբաղեցնեք, Գևորգյանը պատասխանել է. «ԲՀԿ ցուցակում ես չեմ որոշողը, կա քաղխորհուրդ, կա քաղաքական առաջնորդ, ընդհանուր որոշում կկայացնի ցուցակի համար, այն ժամանակ բոլորին պարզ կլինի»: Իսկ երբ թղթակիցը հարցրել է' բայց հաշվի առնելով, որ մեծամասնականով չեք առաջադրվելու, գոնե ԲՀԿ ցուցակի աոաջին տասնյակում կլինե՞ք, Գևորգյանն ասել է. «Չեմ կարծում, որ մեծամասնականով չառաջադրվողներն առաջին տասնյակն են զբաղեցնում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter