HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարգևատրվում են միջազգային օլիմպիադայի մասնակիցները

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը դրամական պարգևներ կհանձնի այս տարվա հունվարին Ղազախստանի Ալմաթի քաղաքում «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից անցկացված Ժաուտիկովի անվան դպրոցականների միջազգային ութերորդ օլիմպիադայում Հայաստանը ներկայացրած աշակերտներին։

Նշենք, որ օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 54 թիմեր՝ 343 մասնակիցներով: Հայաստանի թիմը ներկայացրել են ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սաները:

Անհատական արդյունքներով Հայաստանի դպրոցականները նվաճել են մեկ ոսկե և չորս բրոնզե մեդալ: Հայաստանի դպրոցականների օլիմպիական թիմը ղեկավարում էր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Զոհրանյանը, կազմում ընդգրկվել են դպրոցականներ՝ Արտյոմ Քոսյանը, Նարեկ Հովսեփյանը, Գեղամ Վարդանյանը՝ «Մաթեմատիկա», Արամ Մկրտչյանը, Վարդան Ավետիսյանը՝ «Ֆիզիկա», Ռոբերտ Դավթյանը, Տիգրան Մամիկոնյանը, Վահագն Գևորգյանը՝ «Ինֆորմատիկա»:

«Մաթեմատիկա» առարկայից Արտյոմ Քոսյանն արժանացել է ոսկե մեդալի: Բրոնզե մեդալների են արժանացել Նարեկ Հովսեփյանը՝ «Մաթեմատիկա», Արամ Մկրտչյանը՝ «ֆիզիկա», Ռոբերտ Դավթյանը և Տիգրան Մամիկոնյանը՝ «Ինֆորմատիկա» առարկաներից:

Հայաստանը ներկայացնող թիմը խմբային առաջնությունում արժանացել է օլիմպիադայի պատվոգրի: Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter