17 գայլի մորթի ընդունվել է
ՀՀ բնապահպանության նախարարությունը 2012թ փետրվարի 22-ից սկսել է գայլերի մորթիների ընդունման գործընթացը:
Գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման հանձնաժողովը՚ գայլերի մորթիների ընդունումն իրականացնում է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում:
Փետրվարի 22-ին, հանձնաժողովն արդեն ընդունել է 17 գայլի մորթի, որից 4-ը' Արմավիրի, 3-ը' Արարատի, 3-ը' Վայոց ձորի, 3-ը' Արագածոտնի և 4-ը' Գեղարքունիքի մարզերից:
Ներկայացված մորթիներից երկուսը պահանջներին չբավարարելու պատճառով չեն ընդունվել:
ՀՀ բնապհպանության նախարարությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ գայլերի մորթիների ընդունումն իրականացվում է յուրաքանչյուր չորեքշաբթի, ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում, ժամը 14:00-18:00:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել