HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Անահիտ աստվածուհու արձանի մասունքները պահանջող արդեն 10 հազար ստորագրություն կա

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն արդեն մոտ 10000 ստորագրություն է հավաքել Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնելու նախաձեռնության շրջանականերում: Ինչպես «Հետքին» տեղեկացրեց հիմնադրամի աշխատակից Լիլիթ Գրիգորյանը, ստորագրահավաքը կտևի մինչև այս շաբաթվա վերջ. «Մենք ակնկալում ենք ստորագրողների ավելի մեծ քանակ: Շաբաթվա վերջում ստորագրահավաքի արդյունքներն ամփոփելուց հետո կդիմենք Հայաստանում բրիտանական դեսպանատանը և Բրիտանական թանգարանին»,- նշեց Լիլիթ Գրիգորյանը:

Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Հայաստան տեղափոխելու աղմուկը բարձրացել է նաև մարզերում: ՀՀ տասը մարզերի բնակիչները ստորագրահավաքին մասնակցում են հիմնադրամի համապատասխան մարզային կենտրոններում:

«Մենք այս գործընթացում ներգրավել ենք հիմնականում ուսանողությանը, բուհերին և ուսանողական կառույցներին»,-նշեց Լիլիթը:

Հիշեցնենք, որ Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնելու նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այս կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպեց ստորագրահավաք` դիմելու համար ՀՀ-ում բրիտանական դեսպանատանը և Բրիտանական թանգարանին:

Մեկնաբանություններ (2)

Marine Madatyan
Ստորագրահավաքին մասնակցելու համար պետք է այցելել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (Տերյան 74, Աբովյան 50/5), մարզերում` հիմնադրամի մարզային կենտրոններ: Հիմնադրամի աշխատաժամերն են` 9:00-18:00, հեռախոսահամարը` (37410) 545 802, պաշտանոկան կայքը` www.heh.am:
Levik
Հասկացանք...Բայց ՈՐՏԵ՞Ղ կարելի է գտնել այս ստորագրահավաքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter