HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ուսանողները կարող են մասնագիտական կրթություն ստանալ նաև Լիտվայում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել կրթության ոլորտի պատասխանատուների հետ: Երկու երկրների կառավարությունների միջև կնքվել է կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին հուշագիր, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և  Լիտվայի կրթության և գիտության նախարարներ Ա. Աշոտյանը և Գինտարաս Ստեպոնավիչիուսը:
Հուշագրով նախատեսվում է խրախուսել և աջակցել պետությունների կրթական համակարգի հաստատությունների կողմից տրվող որակավորումների համարժեքության սահմանմանը և փոխճանաչմանը:

Ֆինանսական հնարավորությունների սահմաններում և գործող իրավական ակտերին համաձայն՝ փոխադարձաբար կտրամադրեն կրթաթոշակներ աշակերտների, ուսուցիչների, ուսանողների, բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատությունների դասախոսների և հետազոտողների համար:

Երկկողմ կապերի ամրապնդման նպատակով կիրականացվեն ընթացիկ նախագծերի և բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվության և աշխատանքային փորձի փոխանակում: Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպում է ունեցել  նաև Լիտվայի հայ համայնքի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter