Բուլղարիայի ազգային գրադարանում կանցկացվի հայ գրքի ցուցահանդես
Սեպտեմբերի 4-ին Բուլղարիայի ազգային գրադարանում նախատեսվում է անցկացնել հայ գրքի ցուցահանդես, որի շրջանակներում կներկայացվեն հնատիպ գրքեր՝ Հայաստանի և Բուլղարիայի ազգային գրադարանների հավաքածուներից: Այս մասին հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Գեորգի Աթանասով Կարաստամատովի հետ հանդիպման ժամանակ:
Ապրիլին 21-ին Երևանում կմեկնարկի «ArmBookExpo» ցուցահանդեսը, որին կմասնակցեն նաև տարբեր երկրների գրողներ, հրատարակիչներ, թարգմանիչներ՝ հայերի ու Հայաստանի մասին պատմող այլալեզու հրատարակություններով:
Հասմիկ Պողոսյանը Գեորգի Աթանասով Կարաստամատովին խնդրել է աջակցել բուլղար գրողներին ու թարգմանիչներին մասնակցելու հայ գրատպության 500-ամյակի և «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերի միջոցառումներին, նաև հանդես գալու բուլղարերեն տպագիր հնագույն գրքերի առանձին ցուցադրությունով ու գրական ծրագրերով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել