10:23, 24 փետրվարի, 2012Վերջին ամիսներին մամուլում պարբերաբար գրվեց այն մասին, որ Հայաստանի Ազգային եւ Երեւանի պետական համալսարանի գրադարաններից առանձնապես խոշոր չափերի հասնող` մի քանի միլիոն դրամի արժողության գրքերի գողություն է կատարվել, որի առնչությամբ նաեւ քրեական գործ է հարուցվել:
Ու չնայած 2011թ. դեկտեմբերի 26-ին հանցավոր խումբը վնասազերծվել էր, եւ ՊՈԱԿ-ի շենք ապօրինի մուտք գործելու փորձ կատարած 4 անձինք անմիջապես բերման էին ենթարկվել, այնուամենայնիվ, «Հրապարակի» հավաստի տեղեկությունների համաձայն՝ գրադարանից գրքեր գողանալու կասկածանքով երեկ մի քանի ժամ խուզարկության է ենթարկվել նաեւ գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանի բնակարանը, որից հետո նրան տարել են Կենտրոնի քննչական բաժին եւ մի քանի ժամ էլ այնտեղ հարցաքննել:
Ի դեպ, նախկին տնօրենին հարցաքննում են արդեն 3-րդ անգամ, եւ չնայած մեղադրյալների ինքնությունն արդեն պարզ է, ու քրեական գործով մեղադրանքն էլ առաջադրված, բայց գրքերի գողոնը համառորեն շարունակում են փնտրել նախկին տնօրենի մոտ, ով հիմա արդեն ոչ միայն չի զբաղեցնում Ազգային գրադարանի տնօրենի խորհրդականի պաշտոնը, այլեւ արգելված է վերջինիս մուտքը գրադարան:
04.05.2012
39 մեկնաբանություն
Ինչո՞ւ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում չկա
կաշառակերություն
18.05.2012
34 մեկնաբանություն
«Ժողովուրդ». վարչությունից անհետացած սառնարանը գտնվել է Արամ Հարությունյանի ամառանոցո՞ւմ
26.04.2012
32 մեկնաբանություն
Զոլյանի հեռացվելուց հետո դասախոսները որոշել են բարձրաձայնել. Բրյուսովում «ստալինիզմի և վախի» մթնոլորտ էր
ամիս
շաբաթ
օր
18.05.2012
դիտվել է 3780 անգամ
Ո՞վ է քննչականից հափշտակել 10 հազար դոլարը. կպատժվե՞ն, արդյոք,
հանցագործությունը պարտակած իրավապահները եւ դատավորը
17.05.2012
դիտվել է 2301 անգամ
Կառավարության «աճպարարությունը» կամ ինչպես է «իրականությունը
նենգափոխվում»
18.05.2012
դիտվել է 2276 անգամ
ԲՀԿ-ի այլընտրանքի պայթող բուտաֆորիան
18.05.2012
դիտվել է 2085 անգամ
Ամերիկացի Կինգլին Արմեն Թորոսին ցույց տվեց ինդոնեզիական կղզուց դեպի
Հայաստան տանող ճանապարհը
19.05.2012
դիտվել է 1866 անգամ
Եթե կաթողիկոսն օգտագործեր իր կապերը