Հայաստան |
10:47, 24 փետրվարի, 2012«Dasaran.am» կրթական ծրագրի և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնած շարադրությունների համադպրոցական մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա փետրվարի 25-ին «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում: Մրցույթի իրականացմանն աջակցել են նաև «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը և ՀՀ Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնը:
«Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր» թեմայով մրցույթը նախատեսված էր 7-12-րդ դասարանում սովորող աշակերտների համար, որոնք պետք է ներկայացնեին անգլերեն լեզվով գրված շարադրություններ:
Մրցույթի հանձնաժողովը, որը կազմված է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ու «Dasaran.am» կրթական ծրագրի ներկայացուցիչներից, նախատեսել է բազմաթիվ նվերներ ու մրցանակներ: Այսպես, մրցույթին ներկայացված ավելի քան 1000 շարադրություններից գլխավոր մրցանակների կարժանանան երեքը («Ոսկե», «Արծաթե», «Բրոնզե» անվանակարգերում), ինչպես նաև մրցանակ կտրվի առցանց քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած աշխատանքի հեղինակին: Նախատեսվում է նաև խրախուսական մրցանակներ հանձնել 40-ից ավելի աշակերտների, որոնց շարադրությունները հայտնվել են լավագույնների ցուցակում:
Մրցույթին ներկայացված աշխատանքներն ունեցել են հետևյալ խորագրերը.
«Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր»
«Դիքենսյան հերոսն ապրում է մեր հարևանությամբ …»
«Ինչպիսին կլիներ Դիքենսի հերոսը սոցիալական ցանցում…»
«Գիտե՞ք, որ Դիքենսի հերոսը սովորում է մեր դպրոցում…»:
Մրցանակակիրները կպարգևատրվեն notebook համակարգչով, Kindle Reader-ներով և DVD-նվագարկչով:
04.05.2012
39 մեկնաբանություն
Ինչո՞ւ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում չկա
կաշառակերություն
18.05.2012
34 մեկնաբանություն
«Ժողովուրդ». վարչությունից անհետացած սառնարանը գտնվել է Արամ Հարությունյանի ամառանոցո՞ւմ
26.04.2012
32 մեկնաբանություն
Զոլյանի հեռացվելուց հետո դասախոսները որոշել են բարձրաձայնել. Բրյուսովում «ստալինիզմի և վախի» մթնոլորտ էր
ամիս
շաբաթ
օր
18.05.2012
դիտվել է 3780 անգամ
Ո՞վ է քննչականից հափշտակել 10 հազար դոլարը. կպատժվե՞ն, արդյոք,
հանցագործությունը պարտակած իրավապահները եւ դատավորը
17.05.2012
դիտվել է 2301 անգամ
Կառավարության «աճպարարությունը» կամ ինչպես է «իրականությունը
նենգափոխվում»
18.05.2012
դիտվել է 2276 անգամ
ԲՀԿ-ի այլընտրանքի պայթող բուտաֆորիան
18.05.2012
դիտվել է 2085 անգամ
Ամերիկացի Կինգլին Արմեն Թորոսին ցույց տվեց ինդոնեզիական կղզուց դեպի
Հայաստան տանող ճանապարհը
19.05.2012
դիտվել է 1866 անգամ
Եթե կաթողիկոսն օգտագործեր իր կապերը