HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զանգվածային ոչնչացման զենքի փոխադրումը հայտնաբերելու և կանխարգելելու» շտաբային-հրամանատարական վարժանքներ Երեւանում

Երևանում ԱՄՆ Կառավարութան հովանավորությամբ և ՀՀ ԱԳՆ աջակցությամբ փետրվարի 21-ից 23-ը անցկացվել են «զանգվածային ոչնչացման զենքի փոխադրումը հայտնաբերելու և կանխարգելելու» հայ-վրացական շտաբային-հրամանատարական վարժանքներ: 

Համապատասխան ոլորտներն ու ծառայությունները ներկայացնող հայ և վրացի փորձագետների, ինչպես նաև ԱՄՆ մասնագետների ներգրավմամբ տեսական վարժանքի նպատակն էր քննության առնել հայ-վրացական սահմանով զանգվածային ոչնչացման զենքի և դրա բաղադրիչ տարրերի անօրինական փոխադրման և մաքսանենգության դեպքում հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված ներպետական, երկկողմ և միջազգային մակարդակներում տեղեկացման ու արձագանքման ընթացակարգերը: Վարժանքը կենտրոնացավ նաև միջուկային և ռադիոլոգիական վտանգներին, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների անօրինական փոխադրումներին առնչվող հարցերի շուրջ: Վարժանքի ընթացքում քննության առնվեց նաև միջազգային մասնագիտական աջակցության ներուժի ներգրավումը և միջազգային պարտավորությունների կատարումը:

Նշված մարտահրավերներին վերաբերող հայ-վրացական դաշտային վարժանքները նախատեսվում է անցկացնել ս.թ. հունիս ամսին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter