Հինգշաբթի, մայիսի 24, 2012

Վ. Հովհաննիսյանի կարծիքով՝ մեծամասնականը վերացնելը նշանակում է պայքար ընտրակեղծիքների դեմ

Մերի Մամյան


14:28, 24 փետրվարի, 2012

ՀՅԴ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատարստվում է ակտիվորեն՝ պայքարելու բոլոր ճակատներով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

Վերջինս ասաց, թե չի պատրաստվում քննարկել ընտրություններին ներկայացվելիք ՀՅԴ-ի ցուցակը: Այն աբողջական փաստաթուղթ է, որի առաձին մասեր քննարկելը ճիշտ չի համարում: Ցուցակում ներկայացված տեղերը, ըստ նրա, կարևոր չեն, իսկ թե ով կղեկավարի այն՝ ինքը, թե Հրանտ Մարգարյանը, դեռևս չի կարող ասել:

Վ. Հովհաննիսյանը հավալեց, որ այժմ դեռ շարունակվում են ցուցակի շուրջ քննարկումները, և իրենք «մարդուժի պակաս չունեն». շատ մարդիկ կարող են ներկայանալ ԱԺ-ում:

Անդրադառանալով համամասնական և մեծամասնակ ընտրակարագին՝ Վ. Հովհաննիսյանը նշեց, որ մամուլում դրա մասին շատ է խոսվում՝ առանց հավաստի տեղեկատվություն ունենալու:

Ըստ նրա՝ ընտրակեղծիքների դեմ պայքարի իրական ձևը մեծամասնական ընտրակարգը վերացնելն է: Ընտրական խարդախությունները տեղի են ունենում ոչ թե ընտրության օրը, քանի որ «անցել են կիսաբանդիդատական ժամանակները», այլ շատ ավելի վաղ: Հիմա արդեն բաժանում են ընտրակաշառքներ, իսկ դա անում են կամ մեծամասնականի թեկնածուները, կամ նրանց շտաբերը:

Ընտրակեղծքիների դեմ պայքարելու համար ընդհանուր շտաբ ստեղծելը, Վ. Հովհաննիսյանի կարծիքով, պայքարի մեխանիկան ձև է և մեծ դերակատարում չի կարող ունենալ: Իսկ իշխանությունը, «ատամներով կառչած», չի հրաժարվում մեծամասնականից: Սակայն ՀՅԴ-ն նույնպես առաջադրելու է մեծամասնկան թեկնածու, եթե չհաջողվի վերացնել մեծամասնականը:

Վ. Հովհաննիսյանը նշեց, թե քմծիծաղով է վերաբերում իշխանության այն հայտարարությանը, որ օլիգարխներն Ազգային ժողով չեն մտնելու: Նրա խոսքերով՝ ոչ նախագահը, ոչ վարչապետը չեն կարող որոշել, թե ով կարող է մտնել ԱԺ: Եթե «մարդը ՀՀ քաղաքացի է և բավարարում է օրենքի պահանջները, ապա կարող է մտնել ԱԺ»: Բայց ԱԺ-ում էլ կան օրենքներ, և եթե մարդը գործարար է, ապա պետք է դադարեցնի գործարարությամբ զբաղվել:

Վ. Հովհաննիսյանի խոսքերով՝ գուցե իշխանությունն իրեն այնքան թույլ է համարում, որ օլիգարխների՝ ԱԺ-ում հայտնվելու դեպքում չի կարող արգելել նրանց չզբաղվել բիզնեսով: Նա հավելեց, որ իրենք միշտ պայքարել են համամասնականի համար:

Ի պատասխան Ռաֆիկ Պետրոսյանի և Պարույր Հայրիկյանի այն հայատարությունը, թե ՀՅԴ-ն զառամյալ ծերունի է և կորցրել է հասարակության վստահությունը, Վ. Հովհաննիսյանը նշեց, որ ինքը շատ լավ գիտի, թե նրանցից ով է զառամյալ ծերունի և ով է կորցրել հասարակության վստահությունը: Բայց քանի որ ինքը դաստիարակաված մարդ է, դա չի ասի:

Նրա կարծիքով՝ նման «ափեղ-ցփեղ» հայտարություններին հասարակություն արդեն ուշադրություն չի դարձնում, որովհետև «գիտի նրանց ողջ գործունեությունը»:

«Մի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր նման բան ասում, հետո՞, ի՞նչ եղավ», - հավելեց Վ. Հովհաննիսյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Հովնան15:01 - 24 փետրվարի, 2012
Ճիշտ որ, ժողովուրդը շատ լավ գիտի, թե ընտրություններից առաջ ափեղ-ցփեղ խոսելուց հետո ընտրություններից անմիջապես հետո ոնց են դաշնակներն իրենց նորից գցում կոալիցիայի գիրկը, իսկ հաջորդ ընտրություններից որոշ ժամանակ առաջ` դուրս գալիս, ու հեռվից սկսում նոր ընտրարշավը:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

Հարցում
Ու՞մ կցանկանայիք տեսնել գալիք ԱԺ-ի նախագահի պաշտոնում:
Տիգրան Սարգսյան
Վարդան Օսկանյան
Լեւոն Տեր-Պետրոսյան
Վահան Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան
Արթուր Բաղդասարյան
Նշվածներից ոչ մեկին
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2012 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»