15:40, 24 փետրվարի, 2012Նունե Հովսեփյան
Երեւանյան եւ Սեւանա լճերում հայտնաբերված վանադիումի առկայության մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ տվեցին ՀՀ բնապահպանության նախարարության Հայէկոմոնիտորինգ կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սեյրան Մինասյանը և ԵՊՀ պրոֆեսոր, բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Սևանա լճում վանադիումի պարունակությունը, խորհրդային նորմերի հետ համեմատած, գերազանցում է, հայկական նորմերով` ոչ: Նույնն է նաև Երևանյան լիճի վիճակը, միայն թե հայկական նորմերով` մի մասը բնական է, մի մասն անթրոպոգեն` աղտոտված»,- համոզված է Սեյրան Մինասյանը: Վերջինսի խոսքով` ամբողջ աշխարհում շաքարախտով հիվանդներին վանադիումի միացություն պարունակող հաբ են տալիս:
«Հիմա դա օգո՞ւտ է, թե՞ վնաս է: Դուք եկել հստակ պահանջում եք` Երևանյան լճում վանադիումի բարձր քանակությունը որքանո՞վ է վնաս: Հայէկոմոնիտորինգ կենտրոնը որևէ մեկնաբանություն չի տալիս. մենք դրա իրավունքը չունենք և մասնագետն էլ չենք: Մենք չափում ենք և պատասխանատու ենք, որ թիվ լինի»,- ասում է Սեյրան Մինասյանը:
«Մեր ընդերքը շատ հարուստ է ծանր մետաղներով: Այդ է պատճառը, որ ջրերում մի շարք մետաղների ֆոնային կոնցենտրացիաները` ներառյալ վանադիումը և մագնեզիումը, բարձր են»,- նշում է Կարինե Դանիելյանը: Հենվելով ոչ միայն նախարարության տվյալերի, այլեւ համապատասխան ակադեմիական ինստիտուտների, համալսարանական ուսումնասիրությունների վրա` բնապահպան Դանիելյանի նշում է՝ Սևանա լճում վանադիումի առկայությունը նորմալ է, ինչը չի կարելի ասել Երևանյան լճի մասին. «Երևանյան լիճն ուղղակի կոյուղի է բոլոր ցուցանիշներով, ոչ միայն վանադիումի»:
Պրոֆեսոր Դանիելյանի խոսքով` Երևանյան լճի համար մաքրման տարբեր ծրագրեր մշակվում են, հետո մնում են օդի մեջ` ֆինանսական, տեխնիկական դժվարությունների պատճառով: Սևանա լճի հետ կապված խնդիրներ դեռ շատ կան, բայց աշխատանքներ կատարվել են: Բնապահպանը կատարված աշխատաքներից կարևորում է լճի մակարդակի բարձրացումը: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրի թափանցիկությունը կենտրոնական մասում խիստ աճել է: Խնդիրներ կան ափամերձ տարածների մաքրման հետ կապված:
Սեյրան Մինասյանը մանրամասնեց, որ Հայաստանի լճերի աղտոտվածության մակարդակը միջազգային չափորոշիչներով չի որոշվում, այլ պարզապես համեմատվում է Սյունիքի մարզի Արևիկ գյուղից վերև գտնվող գետի ջրի բաղադրության հետ:
04.05.2012
39 մեկնաբանություն
Ինչո՞ւ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում չկա
կաշառակերություն
18.05.2012
34 մեկնաբանություն
«Ժողովուրդ». վարչությունից անհետացած սառնարանը գտնվել է Արամ Հարությունյանի ամառանոցո՞ւմ
26.04.2012
32 մեկնաբանություն
Զոլյանի հեռացվելուց հետո դասախոսները որոշել են բարձրաձայնել. Բրյուսովում «ստալինիզմի և վախի» մթնոլորտ էր
ամիս
շաբաթ
օր
18.05.2012
դիտվել է 3780 անգամ
Ո՞վ է քննչականից հափշտակել 10 հազար դոլարը. կպատժվե՞ն, արդյոք,
հանցագործությունը պարտակած իրավապահները եւ դատավորը
17.05.2012
դիտվել է 2301 անգամ
Կառավարության «աճպարարությունը» կամ ինչպես է «իրականությունը
նենգափոխվում»
18.05.2012
դիտվել է 2276 անգամ
ԲՀԿ-ի այլընտրանքի պայթող բուտաֆորիան
18.05.2012
դիտվել է 2085 անգամ
Ամերիկացի Կինգլին Արմեն Թորոսին ցույց տվեց ինդոնեզիական կղզուց դեպի
Հայաստան տանող ճանապարհը
19.05.2012
դիտվել է 1866 անգամ
Եթե կաթողիկոսն օգտագործեր իր կապերը