16:23, 24 փետրվարի, 2012Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև այսօր ստորագրվեց 15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ փոխառության համաձայնագիր Համայնքային ջրամատակարարման ծրագրի շրջանակում: Համաձայնագիրը ստորագրեցին ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին:
Փոխառության գումարը ենթավարկային համաձայնագրով կփոխանցվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին` սպասարկման մի շարք տարածքների ջրամատակարարումը բարելավելու նպատակով:
Ծրագրի շրջանակում մասնավորապես կիրականացվեն Աշտարակ, Մասիս, Էջմիածին քաղաքների և հարակից բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի վերականգնման աշխատանքներ:
Փոխառությունը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 10-ը՝ արտոնյալ (առանց մայր գումարի մարման): Տոկոսադրույքը կազմում է ԱՄՆ դոլարի 6-ամսյա LIBOR+փոփոխական մարժա:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015 թվականի հունիսի 30-ին: Այս մասին հայտնում է ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
04.05.2012
39 մեկնաբանություն
Ինչո՞ւ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում չկա
կաշառակերություն
18.05.2012
34 մեկնաբանություն
«Ժողովուրդ». վարչությունից անհետացած սառնարանը գտնվել է Արամ Հարությունյանի ամառանոցո՞ւմ
26.04.2012
32 մեկնաբանություն
Զոլյանի հեռացվելուց հետո դասախոսները որոշել են բարձրաձայնել. Բրյուսովում «ստալինիզմի և վախի» մթնոլորտ էր
ամիս
շաբաթ
օր
18.05.2012
դիտվել է 3780 անգամ
Ո՞վ է քննչականից հափշտակել 10 հազար դոլարը. կպատժվե՞ն, արդյոք,
հանցագործությունը պարտակած իրավապահները եւ դատավորը
17.05.2012
դիտվել է 2301 անգամ
Կառավարության «աճպարարությունը» կամ ինչպես է «իրականությունը
նենգափոխվում»
18.05.2012
դիտվել է 2276 անգամ
ԲՀԿ-ի այլընտրանքի պայթող բուտաֆորիան
18.05.2012
դիտվել է 2085 անգամ
Ամերիկացի Կինգլին Արմեն Թորոսին ցույց տվեց ինդոնեզիական կղզուց դեպի
Հայաստան տանող ճանապարհը
19.05.2012
դիտվել է 1866 անգամ
Եթե կաթողիկոսն օգտագործեր իր կապերը